Գլխավոր տեղեկություն
Համար
N 873-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.09.30/71(1251) Հոդ.819
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2016 թվականի N 873-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և 28.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին «Տանգո» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենք հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների օտարումից Երևան համայնքի բյուջե վճարման ենթակա՝ 5,636,048.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը (բայց ոչ ավելի, քան 2,659,914.0 հազ. դրամը) ստանալուց հետո այն ուղղել Երևան քաղաքի 2016 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ բնույթի ծախսերի ֆինանսավորմանը:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշման 1-ին կետի համաձայն Երևան քաղաքի 2016 թվականի բյուջե միջոցների ներգրավման արդյունքում ազատված միջոցներն ուղղել Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը, վերգետնյա էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրման ծառայությունների իրականացմանը, ինչպես նաև թատերական ներկայացումների սուբսիդավորմանը, համապատասխանաբար 1,623,000.0 հազ. դրամ, 690,661.4 հազ. դրամ, 199,000.0 հազ. դրամ և 147,252.6 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. օգոստոսի 29
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 25-ի N 873-Ն որոշման

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 25-ի N 873-Ն որոշման