Գլխավոր տեղեկություն
Համար
N 860-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2016-31.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.31/66(1246) Հոդ.826
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2016 թվականի N 860-Ն

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, ինչպես նաև «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) որսահանդակների ցանկը և համապատասխան սխեմաները` ըստ մարզերի` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ոչ ուշ, քան յուրաքանչյուր տարվա հունիսի 30-ը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը տրամադրել պետական անտառներում և անտառային հողերում որսի կենդանիների պետական կադաստրի, հաշվառման և մոնիթորինգի տվյալները:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան տասներորդ օրը, որսահանդակների հաստատված սխեմաները տեղադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. օգոստոսի 26
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 18-ի N 860-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ (ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ) ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի օբյեկտների (որսահանդակների) պահպանության, պաշտպանության, օգտագործման կարգը:

2. Որսահանդակներն ունեն իրենց քարտեզ-սխեմաները և սահմանները, որոնք կունենան համապատասխան սահմանազատման ցուցանակներ:

3. Որսահանդակների տարածքները որոշվում են՝ հիմք ընդունելով տվյալ տարածքում առկա որսի կենդանիների տեսակները և դրանց քանակները, որոնք գրանցված չեն Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում:

4. Յուրաքանչյուր որսահանդակ ունի տվյալ տարածքին բնորոշ որսի կենդանիների տեսակային կազմի վերաբերյալ տեղեկատվություն:

5. Որսահանդակները կազմավորվում են որպես`

1) հանրային օգտագործման (պետական սեփականություն հանդիսացող հողերի վրա կազմակերպված և որսորդական տնտեսությունների կողմից չօգտագործվող) որսահանդակներ.

2) օրենքով սահմանված կարգով իրավաբանական և ֆիզիկական անձանց` նրանց օգտագործման հանձնված պետական և համայնքային հողերի վրա կազմակերպված որսորդական տնտեսությունների կողմից օգտագործվող որսահանդակներ:

6. Որսահանդակներում համայնքների, իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողերի վրա որսն իրականացվում է համապատասխան սեփականատերերի համաձայնությամբ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 18-ի N 860-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՈՐՍԱՀԱՆԴԱԿՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԻ՝ ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ (քարտեզ-սխեմա 1)

 

1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի հարավային որսահանդակ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի հետ սահմանագծով անցնող Աշնակ, Կտուց, Դաշտաքար և Կարմրաթառ լեռների միջև տեղակայված լանջերը` Դաշտադեմ, Աշնակ, Ներքին Սասնաշեն, Ներքին Բազմաբերդ, Պարտիզակ, Նոր Ամանոս, Նոր Եդեսիա համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագած որսահանդակ, որը գտնվում է Արագած լեռան հարավային լանջերին` Ոսկեթան, Կարմրաշեն, Շղարշիկ, Մեծաձոր, Օրգով, Բյուրական, Լեռնարոտ, Ավան, Խնուսիկ, Լուսաղբյուր, Նիգատուն, Ծաղկաշեն, Ապարան, Նիգավան, Ծաղկահովիտ, Սագունց համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, լուսան, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ (քարտեզ-սխեմա 2)

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կիսաանապատային գոտու Բաղրամյան որսահանդակ` Երվանդաշատ, Բագարան, Քարակերտ, Արտամետ, Արևադաշտ, Լեռնագոգ, Կողբավան, Հուշակերտ, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Բաղրամյան համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի արևմտյան ջրաճահճային որսահանդակ, որը գտնվում է Արաքս գետի հովտի ձախափնյա տարածքներում` Բերքաշատ, Ջանֆիդա, Գետաշեն, Փշատավան, Տանձուտ, Արգավանդ, Այգեշատ, Արևիկ, Եղեգնուտ, Նալբանդյան համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, եղեգնակատու, նապաստակ, վայրի խոզ, ջրառնետ, ճահճակուղբ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի արևելյան ջրաճահճային որսահանդակ, որը գտնվում է Արաքս գետի հովտի ձախափնյա և Մեծամոր գետի հարակից տարածքներում, ինչպես նաև մի քանի բնական և արհեստական լճակներում ու ջրանցքներում` Մեծամոր քաղաք, Ակնալիճ, Զարթոնք, Արտաշար, Եղեգնուտ, Վարդանաշեն, Երասխահուն, Ապագա, Ջրառատ, Ջրարբի, Գրիբոյեդով, Առատաշեն, Խորոնք, Տարոնիկ, Ակնաշեն, Լուսագյուղ, գ. Մեծամոր, Արաքս, Գայ համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, եղեգնակատու, ճահճակուղբ, նապաստակ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

 

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ (քարտեզ-սխեմա 3)

 

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիսային որսահանդակ, որը գտնվում է Վրաստանի հետ սահմանագծով անցնող Պապաքարի լեռների հարավային լանջերին` Բագրատաշեն, Դեղձավան, Զորական և Բերդավան համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հարավային որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանագծով անցնող Միափորի լեռնաշղթայի հյուսիսարևելյան լանջերին` Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Վերին Կարմիր աղբյուր, Նավուր, Իծաքար, Գանձաքար և Աղավնավանք համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սևքարի անտառտնտեսություն», «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» և «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղերի որսահանդակ:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

 

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ (քարտեզ-սխեմա 4)

 

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Եղեգիսի որսահանդակ, որը գտնվում է մարզի հյուսիսային և արևելյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանագծով անցնող Վարդենիսի լեռնաշղթայի հարավային լանջերի տարածքներում` մինչև Զանգեզուրի լեռնաշղթայի Կարմրակատար լեռան լանջերը` Ելփին, Աղնջաձոր, Քառաթումբ, Հորս, Քարագլուխ, Հորատեղ, Արտաբույնք, Եղեգիս, Հերմոն, Վարդահովիտ, Կարմրաշեն, Գողթանիկ, Հեր-Հեր, Ջերմուկ, Մալիշկա, Վերնաշեն, Գլաձոր համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

2. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Վայք որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հետ սահմանագծով անցնող Զանգեզուր լեռնաշղթայի արևմտյան լանջերում` սկսած Կորդաբակ լեռան լանջերից մինչև Ամուլսարի ստորոտները` Սարավան, Արտավան, Գոմք, Մարտիրոս, Սերս, Բարձրունի, Զառիթափ համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Վայոց Ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ (քարտեզ-սխեմա 5)

 

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի արևմտյան Կարա-Խաչի որսահանդակ, որը գտնվում է Շիրակի մարզի սահմանագծով անցնող Ջավախքի լեռնաշղթայի արևելյան լանջերին` Պաղաղբյուր, Դաշտադեմ, Մեղվահովիտ, Բլագոդարնոյե, Կաթնառատ, Կաթնաղբյուր, Մեծ Պառնի, Գոգարան, Ուրասար, Սարահարթ, Արևշող, Շենավան, Պուշկինո, Արջուտ, Նոր Խաչակապ, Ազնվաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Բազում համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի հյուսիսային որսահանդակ, որը գտնվում է մարզի հյուսիս-կենտրոնական մասում` Սվերդլով, Լեջան, Ագարակ, Հովնանաձոր, Յաղդան, Օձուն, Հագվի, Աքորի համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մոտկորի որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանագծով անցնող Գուգարաց լեռնաշղթայի արևմտյան լանջերին` Մարգահովիտ, Դեբեդ, Դսեղ, Մարց, Լորուտ, Ահնիձոր համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակի որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի սահմանագծով անցնող Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին` Ղուրսալի, Լեռնապատ, Հալավար, Շահումյան համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ջիլիզայի անտառտնտեսություն, «Լալվարի անտառտնտեսություն, «Դսեղի անտառտնտեսություն», «Եղեգնուտի անտառտնտեսություն», «Գուգարքի անտառտնտեսություն», «Ստեփանավանի անտառտնտեսություն» և «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղերի որսահանդակ:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ (քարտեզ-սխեմա 6)

 

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հյուսիս-արևելյան որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի և մասամբ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզերի հետ սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին տեղակայված բարձր լեռնային գոտու տարածքներում` Լանջազատ, Ն. Դվին, Վ. Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Զանգակատուն, Ուրցաձոր համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի կենտրոնական-հյուսիսային որսահանդակ, որը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող, Երանոսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջերին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Գետազատ, Լանջազատ, Ն. Դվին, Վ. Դվին, Նորաշեն, Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Այգեզարդ, Դաշտաքար, Գինեվետ համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, եղեգնակատու, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:

3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի հարավային որսահանդակ, որը գտնվում է Նախիջևանի և Իրանի Հանրապետության հետ սահմանագծով անցնող Վարդենիսի և Գենուտի լեռնաշղթաների հյուսիս-արևմտյան և Ուրծի լեռների հարավային լանջերին տեղակայված նախալեռնային գոտու տարածքներում` Ավշար, գ. Արարատ, Ուրցաձոր, Շաղափ, Սուրենավան, Երասխ, Արմաշ, Լանջառ, Պարույր Սևակ համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

 

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ (քարտեզ-սխեմա 7)

 

1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գետիկի որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանագծով անցնող Միափորի լեռնաշղթայի հարավային լանջերին (բացառությամբ Գետիկի արգելավայրը)` մինչև «Սևան» ազգային պարկն ընկած տարածքները` Անտառամեջ, Ձորավանք, Դպրաբակ, Բարեպատ, Կալավան, Այգուտ, Չապկուտ, Մարտունի, Գետիկ, Թթուջուր համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, լուսան, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի որսահանդակ, որը գտնվում է Ադրբեջանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանագծով անցնող Սևանի լեռնաշղթայի հարավարևմտյան և արևելյան Սևանի լեռնաշղթայի արևմտյան լանջերին (բացառությամբ Գիհու նոսրանտառային արգելավայրը)` մինչև Սևան ազգային պարկն ընկած տարածքը և սահմանակից համայնքների բնակավայրերը` Արտանիշ, Ջիլ, Ծափաթաղ, Փամբակ, Արեգունի, Գեղամասար, Շիշկա, Ավազան, Արփունք, Կախան, Կուտական, Տրետուք, Սոտք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, ջրառնետ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենյանց որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի, Հայաստանի Հանրապետության Արարատի և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզերի սահմանագծով անցնող Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային և Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերի տարածքներում` մինչև Սևան ազգային պարկն ընկած տարածքը և սահմանակից համայնքների բնակավայրերը` Այրք, Ակունք, Խաչաղբյուր, Գեղաքար, Ախպրաձոր, Մաքենիս, Կարճաղբյուր, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Գեղհովիտ, Վաղաշեն, Վերին Գետաշեն, Զոլաքար, Լիճք, Թազագյուղ, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Գավառ, Ծաղկաշեն, Նորատուս, Այրիվանք, Բերկունք, Լճափ, Ծովազարդ, Լճաշեն համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ:

 

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քարտեզ-սխեմա 8)

 

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ուղտասարի որսահանդակ, որը գտնվում է Սյունիքի բարձրավանդակի և Զանգեզուր լեռնաշղթայի հատման կետից մինչև Մեծ Իշխանասար լեռան հարավ-արևմտյան լանջերում` Գոռհայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Անգեղակոթ, Շաքի, Իշխանասար, Սիսյան, Նորավան համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Զանգեզուր որսահանդակ, որը գտնվում է Զանգեզուր լեռնաշղթայի արևելյան լանջերին` սկսած Սևաժայռ լեռից մինչև Դրունքասար լեռը` Շաղաթ, Մուցք, Բռնակոթ, Սալվարդ, Թանահատ, Արևիս, Թասիկ, Աշոտավան համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, ջրառնետ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեծ Իշխանասար որսահանդակ, որը գտնվում է Մեծ Իշխանասար լեռան հարավային լանջերին` Վերիշեն, Ակեռ, Հարժիս, Շինուհայր, Խնձորեսկ, Խոզնավար, Վաղատուր, Խնածախ համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սիսիանի անտառտնտեսություն» և «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղերի որսահանդակ:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

 

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ (քարտեզ-սխեմա 9)

 

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արա լեռան որսահանդակ, որը գտնվում է Արա լեռան հարավ-արևելյան լանջերին` մինչև Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ-Աշտարակ ճանապարհի աջակողմյան և ձախակողմյան հատվածները, որոնք ներկայացված են լեռնատափաստանային և կիսաանապատային գոտիներով` Սարալանջ և Եղվարդ համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մենակսարի որսահանդակ, որը գտնվում է Երևան-Սևան մայրուղու Քաղսի-Սոլակի վերին հատվածներում (Մենակսարի հարակից արևմտյան լանջերի տափաստանային լանդշաֆտները)` Քաղսի և Սոլակ համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, ջրառնետ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:

4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մեծ Լճասար որսահանդակ, որը գտնվում է Լեռնանիստ գյուղից դեպի արևելք գտնվող ենթալպյան գոտու տարածքներում, որոնք տեղակայված են Մեծ Լճասար, Սուրբ Սարգիս, Սարիսուրբ լեռների արևմտյան լանջերին` քաղ. Հրազդան և Լեռնանիստ համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:

5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկունյանց որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի սահմանագծով անցնող Փամբակի լեռնաշղթայի հարավային և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի արևմտյան, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի սահմանագծով անցնող Ծաղկունյաց լեռնաշղթայի արևելյան լանջերին տեղակայված ենթաալպյան և ալպյան գոտիների տարածքներում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, այծյամ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:

6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աժդահակի որսահանդակ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանագծով անցնող Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերին տեղակայված ենթաալպյան և ալպյան գոտիների տարածքներում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ (քարտեզ-սխեմա 10)

 

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի որսահանդակ, որը գտնվում է Ամասիայի տարածաշրջանի ալպյան գոտիներում` Ամասիա, Արեգնադեմ, Ջրաձոր, Մեղրաշատ համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, ջրառնետ, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի արևմտյան որսահանդակ, որը գտնվում է Սալուտ-Ձորաշենի ենթալպյան տիպի տարածքներում` մինչև Ուրասար և Ձորագլուխ լեռների արևմտյան լանջերը` Աշոցք, Զույգաղբյուր, Հարթաշեն, Մուսայելյան, Սալուտ, Բաշգյուղ, Փ. Սարիար, Սարապատ, Ձորաշեն համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, վայրի խոզ, նապաստակ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Գյումրիի անտառտնտեսություն» մասնաճյուղի որսահանդակ:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հարսնասարի որսահանդակ, որը գտնվում է Հարսնասարի ենթալպյան տիպի տարածքներում` ընդգրկելով Հարսնաքար և Շարայի լեռների լանջերին տեղակայված տարածքները` Հովիտ, Բասեն, Ջրառատ, Փանիկ, Գեղանիստ, Արևշատ համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հարավ-արևելյան որսահանդակ, որը գտնվում է Արթիկի ալպյան տիպի տարածքներում` ընդգրկելով Արագած լեռան արևմտյան և Թեժառույքի լեռնաշղթայի հյուսիս արևմտյան լանջերը` Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Արթիկ, Պեմզաշեն, Լեռնակերտ և Սառնաղբյուր համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, եղեգնակատու, լուսան, նապաստակ, վայրի խոզ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, կտցարներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ, ջրլող թռչուններ:

6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հարավ-արևմտյան որսահանդակ, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Մարալիկ, Գուսանագյուղ, Իսահակյան, Աղին, Սարակապ և Բագրավան համայնքների վարչական սահմաններում:

1) Տարածքում հանդիպող սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակներից են. գայլ, շնագայլ, աղվես, գորշուկ, քարակզաքիս, նապաստակ, քարակաքավ, լոր, մեղվակեր, աղավնիներ, սև կեռնեխ, դաշտային և տափաստանային արտույտներ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Ներմուծեք նկարագրությունը_9763

 

Ներմուծեք նկարագրությունը_9770

 

Ներմուծեք նկարագրությունը_9791

 

Ներմուծեք նկարագրությունը_9792

 

Ներմուծեք նկարագրությունը_9843

 

Ներմուծեք նկարագրությունը_9857

 

Ներմուծեք նկարագրությունը_9878

 

Ներմուծեք նկարագրությունը_9879

 

Ներմուծեք նկարագրությունը_9900

 

Ներմուծեք նկարագրությունը_9901