Գլխավոր տեղեկություն
Համար
N 347-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (27.08.2016-23.12.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.11.23/72.1 Հոդ.369
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.03.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.04.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
12.04.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2003

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

12 ապրիլի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2003 թվականի N 347-Ն

«ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿԻ, ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 06.07.07 N 823-Ն)

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

1) առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

3) անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկի ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևը` համաձայն N 5 հավելվածի։

(որոշումը խմբ. 06.07.07 N 823-Ն)

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

2003 թ. ապրիլի 9

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

մարտի 27-ի N 347-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ

1. Պարտադիր բժշկական զննության ենթակա են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում աշխատանքի ընդունվող և աշխատող անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը:

(1-ին կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

2. Բժշկական զննության գործընթացն իրականացնում են բժիշկ-մասնագետները` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկի:

(2-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

3. Պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննություն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում թերապևտի, մաշկավեներաբանի, ատամնաբույժի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի կողմից, ինչպես նաև կատարվում են հետազոտություններ տուբերկուլոզի, աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների, հեպատիտ Բ-ի, հելմինթների, վեներական ու վարակիչ մաշկային հիվանդությունների նկատմամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպություններում նշված զննության կամ հետազոտություններից որևէ մեկն իրականացնելու անհնարինության կամ համապատասխան մասնագետների բացակայության դեպքում դրանք կատարվում են համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող այլ բուժկանխարգելիչ կազմակերպությունում՝ պայմանագրային հիմունքներով:

(3-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

4. Բժշկական զննման ժամանակ բժիշկ-թերապևտը (ընտանեկան բժիշկը)  պարտավոր է`

1) հավաքել մանրամասն տվյալներ դիմողի` նախկինում տարած վարակիչ հիվանդությունների մասին,

2) զննել դիմողի ներքին օրգանների վիճակը,

3) անհրաժեշտության դեպքում բժիշկ-թերապևտը (ընտանեկան բժիշկը) տալիս է ուղեգիր` բժշկական հետազոտությունների և անհրաժեշտ լաբորատոր հետազոտությունների իրականացման համար,

4) հիվանդության վերհուշության մեջ (անամնեզ) դիմողի` նախկինում տարած աղիքային հիվանդությունների վերաբերյալ նշվելու դեպքում լաբորատորիայի ուղեգրում պետք է դրա մասին կատարվի գրանցում:

(4-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

5.  Բժիշկ-մաշկավեներաբանը պարտավոր է`

1) մանրամասնորեն զննել մաշկի մազածածկ մակերեսը, ծալքերը, եղունգները, տեսանելի լորձաթաղանթները, այդ թվում` սեռական օրգանները (կանանց դեպքում` հայելիով),

2) շոշափել ավշային հանգույցները,

3) նյութ վերցնել միզուկից (տղամարդկանցից` քերուկ), վզիկային խողովակից, հեշտոցի հետին կամարից, իսկ ցուցման դեպքում` ուղիղ աղիից` գոնոկոկերի, տրիխոմոնադի և այլ ախտածին մանրէների առկայությունը որոշելու համար,

4) հետազոտել արյունը` սիֆիլիսի առկայությունը որոշելու համար,

5) բժիշկ-մաշկավեներաբանն իր եզրակացությունը տալիս է բոլոր հետազոտությունների արդյունքների հիման վրա,

6) բժիշկ-մաշկավեներաբանի բացակայության դեպքում նրան կարող են փոխարինել այն ընտանեկան բժիշկները, մանկաբարձ-գինեկոլոգները, ովքեր ունեն համապատասխան պատրաստվածություն,

7) մաշկային հիվանդությունների և սեռավարակների նկատմամբ հետազոտություններն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված համապատասխան տեսակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող բուժկանխարգելիչ կազմակերպությունում:

(5-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

6. Բժիշկ-ատամնաբույժը պարտավոր է  մանրակրկիտ զննել շրթունքների կարմիր երիզը, բերանի խոռոչը` լնդերի բորբոքում, ատամնափուտ, չհեռացված արմատ, խուղակ հայտնաբերելու նպատակով:

(6-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

7. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են մանրէակրությունը սիֆիլիսի, գոնորեայի, տրիխոմոնիազի, քլամիդիոզի, ուրեոպլազմոզի և միզասեռական օրգանների (քսուքներ), ինչպես նաև սնկային հիվանդությունների (ցուցման դեպքում), քոսի (նատիվ պատրաստուկներ), աղիքային վարակիչ հիվանդությունների, ախտածին վարակիչ հիվանդությունների և ախտածին ստաֆիլակոկի որոշման համար:

(7-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

8. Լաբորատոր հետազոտությունները կատարվում են հետևյալ մեթոդներով`

1) սիֆիլիսի նկատմամբ` միայն էքսպրես եղանակով, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիայով: Արյունը վերցվում է միայն ձեռքի մատից: Արգելվում է արյունը վերցնել երակից.

2) սուսանակի նկատմամբ` միզուկից, արգանդի վզիկից և հեշտոցի հետին կամարից վերցված 2 քսուքի մանրադիտակային հետազոտության միջոցով.

3)  հելմինթոզների նկատմամբ՝  շուրջհետանցքային քերուկի մեթոդներով.

4) հեպատիտ Բ-ի նկատմամբ` ավստրալիական հակածնի որոշմամբ՝ արյան շճաբանական հետազոտության մեթոդով.

5) տրիխոմոնազի նկատմամբ` քսուկի մեթոդով, քլամիդիոզի նկատմամբ` իմունաֆերմենտային հետազոտմամբ, ուրեոպլազմոզի նկատմամբ` մանրէաբանական ցանքսի մեթոդով:

(8-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

9. Բժիշկ-մասնագետն անհրաժեշտ բժշկական զննություն (հետազոտություններ) կատարելուց հետո, հակացուցումների բացակայության դեպքում, հետազոտվողի սանիտարական (բժշկական) գրքույկում նշում է իր մասնագիտական եզրակացությունը`

1) սանիտարական (բժշկական) գրքույկում բժշկական զննություն և (կամ) լաբորատոր հետազոտություն իրականացնող բժիշկը զննության, հետազոտության իրականացման արդյունքները հաստատում է ստորագրությամբ և նշում իր անունը, ազգանունը, եթե զննումը, հետազոտությունը կատարվում են այլ բուժկանխարգելիչ կազմակերպությունում, ապա վերջինիս արդյունքները հաստատվում են զննումը (հետազոտությունը) կատարող իրավաբանական անձի կնիքով, եթե կազմակերպությունը կնիք ունի.

2) եթե սանիտարական (բժշկական) գրքույկը չի համապատասխանում N 3  հավելվածի ձևին, այն համարվում է անվավեր: Սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու մասնագիտություններով: Բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարն անհապաղ հաղորդում է դրա մասին և միաժամանակ գրավոր տեղեկատվություն ներկայացնում բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոն: Հիվանդներն ու մանրէակիրները ենթակա են բուժման: Նրանց թույլատրվում է աշխատել միայն բուժման կուրսն ավարտելուց հետո` կրկնակի բժշկական զննության արդյունքների հիման վրա:

(9-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, լրաց. 17.02.11 N 140-Ն)

10. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում և համապատասխան մասնագիտություններով աշխատող անձանց չի թույլատրվում աշխատել մանրէակրության և մակաբուծակրության հայտնաբերման ու հետևյալ հիվանդությունների ախտորոշման դեպքում` մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը`

1) որովայնային տիֆ, պարատիֆեր, սալմոնելոզ, դիզենտերիա.

2) պայմանական ախտածին մանրէների կողմից հարուցված աղիքային վարակիչ հիվանդություններ՝ ելնելով համաճարակաբանական ցուցումից (եթե հետազոտվողի օրգանիզմից երեք և ավելի անգամ անջատվում է նույն պայմանական ախտածին մանրէն, ինչպես նաև, եթե, միաժամանակ, նույն մանրէն անջատվում է արտաքին միջավայրի օբյեկտների մանրէաբանական հետազոտության արդյունքում).

3) հեմինելեպիդոզ, էնտերոբիոզ.

4) սիֆիլիս` վարակիչ փուլում.

5) սուսանակի բոլոր ձևերը (միայն բուժկանխարգելիչ և մանկական նախադպրոցական հիմնարկների աշխատողներին, ովքեր անմիջապես սպասարկում են երեխաներին, հակաբիոտիկներով բուժման շրջանում` մինչև առաջին հսկողական բացասական պատասխան ստանալը).

6) բոր.

7) վարակիչ մաշկային հիվանդություններ` քոս, տրիխոֆիթիա, գլխի, հարթ մաշկի և եղունգների միկրոսպորիա և այլ սնկային հիվանդություններ, պարշ, մաշկի բաց մասերի ակտինոմիկոզ` խոցոտված կամ խուղակով.

8) տրիխոմոնազ.

9)  քլամիդիոզ.

10) ուրեոպլազմոզ.

11) թոքերի տուբերկուլոզի բաց ձևեր, թոքերի ակտիվ տուբերկուլոզ` խորխի մեջ մանրէների բացակայությամբ, արտաթոքային տուբերկուլոզի ձևեր` խուղակի և մեզի մեջ մանրէների առկայությամբ.

12)  դեմքի և ձեռքերի գայլախտ:

(10-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

11. Ոչ վարակիչ մաշկային հիվանդություններ (փսորիազ` սրացման շրջանում, էկզեմա, ալերգիկ մաշկաբորբեր` սրացման շրջանում) ունեցող հիվանդներին աշխատելու թույլտվություն տալու հարցը որոշվում է բժշկական զննության ավարտից հետո` բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարի որոշմամբ` ելնելով հիվանդության բնույթից ու աշխատանքի վայրից:

(11-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

12. Մաշկի և քիթ-ըմպանի լորձաթաղանթների թարախային հիվանդություններ, կոնյուկտիվիտ ունեցող անձանց չի թույլատրվում աշխատել վիրաբուժական, մանկաբարձական, նորածնի պաթոլոգիայի (անհասների) բաժանմունքներում, մանկական սննդի պատրաստման արտադրամասերում ու կետերում, կաթի, մսի, ձկան մշակման, կրեմային հրուշակեղենի արտադրություններում, ինչպես նաև հանրային սննդի և առևտրի կազմակերպություններում: Ախտածին ստաֆիլակոկակիրները ենթակա են առողջացման (սանացիա):

(12-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

13. Ավստրալիական հակածնակիրներին չի թույլատրվում աշխատել ատամնաբուժական, գինեկոլոգիական բաժանմունքներում, պոլիկլինիկայի գինեկոլոգիական կաբինետներում, վիրաբուժական բնույթի բուժկանխարգելիչ կազմակերպություններում և  բաժանմունքներում (այդ թվում` պոլիկլինիկաների վիրաբուժական կաբինետներում), պոլիկլինիկայի ատամնաբուժական կաբինետներում, վերակենդանացման, հեմոդիալիզի, լաբորատորիաների, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքներում, արյան փոխներարկման կայաններում և բաժանմունքներում, միջամտությունների կաբինետներում: Ավստրալիական հակածնակիրները ենթակա են բուժման:

(13-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

14. Սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք, ովքեր աշխատանքի ու բնակության վայրում շփվել են վարակիչ հիվանդների հետ, ենթարկվում են բժշկական հետազոտությունների, և նրանց նկատմամբ իրականացվում է հսկողություն:

(14-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

15. Որդակրությամբ վարակված անձինք ենթակա են բուժման` որդակրությունից ազատվելու համար: Որդակրությամբ վարակված անձինք, ովքեր ենթակա են բուժման, չեն ազատվում աշխատանքից (բացառությամբ` հեմինոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքերի): Հեմինոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքում բուժված անձինք աշխատելու թույլտվություն են ստանում միայն բուժման կուրսն ավարտելուց հետո կրկնակի բժշկական զննության և հետազոտությունների արդյունքների (բացասական) հիման վրա:

(15-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

16. Բժշկական զննության որակի և ծավալի համար պատասխանատու է այն իրականացնող բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարը կամ բուժկանխարգելիչ կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակվում է բժշկական զննության իրականացման պատասխանատու այլ անձ:

(16-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

17. Համապատասխան կազմակերպության ղեկավարը պատասխանատու է իր աշխատողներին ժամանակին բժշկական զննության ենթարկելու հարցում` համաձայն N 2 հավելվածի ցանկի:

(17-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

18. Բժշկական զննությունն ավարտվելուց հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարն աշխատանքի ընդունվողի կամ աշխատողի անձնական բժշկական գրքույկում կատարում է նրան աշխատելու թույլտվություն տալու մասին նշում: Նշումն ամրագրվում է բուժկանխարգելիչ կազմակերպության կլոր կնիքով, եթե կազմակերպությունը կնիք ունի:

(18-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն, լրաց. 17.02.11 N 140-Ն)

19. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հսկողություն է իրականացնում սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ:

(19-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

20. Այն անձինք, ովքեր չեն ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության, ինչպես նաև, եթե բժշկական զննության արդյունքում ախտորոշվել է սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդություններից որևէ մեկը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի պետի որոշմամբ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև սահմանված կարգով բժշկական զննության ենթարկվելը, իսկ հիվանդության դեպքում՝ մինչև առողջացումը` համաձայն N 5 հավելվածի:

(20-րդ կետը խմբ. 06.07.07 N 823-Ն)

21. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված անձանց, ինչպես նաև 4-րդ կետում նշված այն անձանց, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում որոշման N 2 հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված կազմակերպություններում, և որոշման N 2 հավելվածի 9-րդ, 11-րդ, 12-րդ ու 13-րդ կետերում նշված անձանց, ովքեր սննդային արտադրանքի (սննդամթերքի) արտադրության և (կամ) շրջանառության փուլերում անմիջական շփում ունեն սննդամթերքի հետ, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) նախնական և պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

(21-րդ կետը լրաց. 10.03.11 N 267-Ն, խմբ. 19.03.15 N 263-Ն)

22. Սույն կարգի 21-րդ կետում նշված անձինք, սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության և (կամ) դրանում նախնական ու պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված չլինելու դեպքում, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ չեն թույլատրվում աշխատանքի` մինչև խախտումը սահմանված կարգով վերացնելը:

(22-րդ կետը լրաց. 10.03.11 N 267-Ն, խմբ. 19.03.15 N 263-Ն)

(հավելվածը  խմբ. 06.07.07 N 823-Ն, լրաց. 17.02.11 N 140-Ն, 10.03.11 N 267-Ն, խմբ. 19.03.15 N 263-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏՆԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԻՆՔ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ, ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԻ ՈՒ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ

NN ը/կ

Կազմակերպությունները և մասնագիտությունները

Թերապևտի (ընտանեկան բժշկի) կողմից զննում

Մաշկավե-ներաբանի կողմից զննում

Հետազոտու- թյուններ` պալարախտի հայտնաբերման համար

Արյան հետազո-տություն` սիֆիլիսի, սուսանակի, տրիխոմոնազի, քլամիդիոզի, ուրեոպլազմոզի (քսուք, քերուկ), հայտնաբերման համար

Հետազոտու-թյուններ` աղիքային
վարակիչ հիվանդությունների (մանրէակրություն) հայտնաբերման համար

Հետազոտու-թյուններ` որդակրության հայտնաբեր- ման համար

Հետազոտություն` ավստրալիական հակածնի հայտնա-բերման համար` արյան շճաբանական մեթոդով

Ատամնաբույժի, քիթ-կոկորդ-ականջի մասնագետի կողմից զննում

Հետազոտություն` քիթ-ըմպանի ախտածին ստաֆիլակոկի հայտնաբերման համար

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

Սննդի արդյունաբերության ոլորտի, գյուղացիական անասնապահական տնտեսությունների, սննդամթերքի պահեստների և բազաների աշխատողները, ովքեր շփվում են սննդամթերքի հետ` դրանց արտադրման, պահպանման և իրացման ընթացքում, ինչպես նաև բոլոր տեսակի փոխադրամիջոցներով փոխադրման ընթացքում սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող անձինք

աշխատանքի ընդունվելիս և հետագայում`
յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում`
յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

 -

միայն կրեմային հրուշակեղենի և մանկական սննդի արտա-դրություններում աշխատողների համար` աշխա-տանքի ընդունվելիս, հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

միայն կրեմային հրուշակեղենի և մանկական սննդի, կաթի մշակման արտադրություն-ներում աշխատողների համար` աշխատանքի ընդունվելիս և յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

2.

Հանրային սննդի կազմակերպություններում աշխատողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

-

միայն կրեմային հրուշակեղենի և մանկական սննդի արտադրություն-ներում աշխատողների համար` աշխատանքի ընդունվելիս, հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

միայն կրեմային հրուշակեղենի արտադրու- թյուններում աշխատողների համար` աշխատանքի ընդունվելիս և յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

3.

Սննդի առևտրի օբյեկտների աշխատողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

-

միայն կրեմային հրուշակեղենի և մանկական սննդի արտադրություննե-րում աշխատողների համար` աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

միայն կրեմային հրուշակեղեն վաճառողների համար` աշխատանքի ընդունվելիս և յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

4.

Քոլեջների, ուսումնարանների, հանրակրթական դպրոցների սաներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում այն հաստատություններում, որոնց աշխատողները ենթակա են առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության (հետազոտությունների)

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

արտադրական պրակտիկայից առաջ

արտադրական պրակտիկայից առաջ, եթե նախորդ 6 ամսվա ընթացքում հետազոտություն չի կատարվել

15 տարեկանից բարձր անձինք` գործնական պարապմունք- – ներից առաջ, 15 տարեկանից փոքր անձինք` ըստ համաճարակա- բանական և բժշկական ցուցումների

արտադրական պրակտիկայից առաջ և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ` պրակտիկայի շարունակման դեպքում

արտադրական պրակտիկայից առաջ և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

-

արտադրական պրակտիկայից առաջ` հրուշակագործի մասնագիտությամբ և ծննդատան նորածնային, մանկական և վիրաբուժական բաժանմունքներում պրակտիկա անցնողների համար

արտադրական պրակտիկայից առաջ` հրուշակագործի մասնագիտությամբ և ծննդատան նորածնային, մանկական և վիրաբուժական բաժանմունքներում պրակտիկա անցնողների համար

5.

Ծննդատների (բաժանմունքների), մանկական հիվանդանոցների (բաժանմունքների), ատամնաբուժական, գինեկոլոգիական բաժանմունքների, պոլիկլինիկայի գինեկոլոգիական կաբինետների, վիրաբուժական պրոֆիլի բուժկանխարգելիչ կազմակերպությունների և բաժանմունքների (այդ թվում` պոլիկլինիկաների վիրաբուժական կաբինետներ), մանկական պոլիկլինիկաների, ինֆեկցիոն հիվանդանոցների (բաժանմունքների, ինֆեկցիոն կաբինետների), պոլիկլինիկայի ատամնաբուժական կաբինետների, վերակենդանացման, հեմոդիալիզի, լաբորատորիաների, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքների, արյան ծառայության կազմակերպությունների, միջամտությունների կաբինետների բուժաշխատողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ և համաճարա-կաբանական ցուցումով

աշխատանքի ընդունվելիս հետազոտություն` սիֆիլիսի (տարեկան մեկ անգամ), սուսանակի (քսուք` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ)` հայտնաբերման համար

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

արյան ծառայության կազմակերպությունների անձնակազմը, բուժկանխարգելիչ կազմակերպությունների այն բուժաշխատողները, ովքեր, մասնագիտական գործունեության հետ կապված, շփվում են արյան և դրա բաղադրամասերի հետ` արյան շճաբանական մեթոդով, աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

6.

Դեղագործական կազմակերպությունների և դեղատների աշխատողներ, ովքեր զբաղված են դեղամիջոցների պատրաստմամբ և փաթեթավորմամբ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս

7.

Դեղատների, դեղատնային կրպակների աշխատողներ, ովքեր զբաղված են դեղամիջոցների իրացմամբ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

 -

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

 -

 -

 -

 -

 -

 -

8.

Կոսմետիկ միջոցներ, անձնական հիգիենայի միջոցներ և նորածնի խնամքի պարագաներ արտադրողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

 -

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

 -

9

Ուսումնադաստիարակչական հիմնարկների (բուհեր, հանրակրթական դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ, մարզադպրոցներ, ուսումնարաններ, նախամասնագիտական և մասնագիտական կրթության կազմակերպություններ, արվեստի դպրոցներ, համակարգչային ուսուցման դասընթացներ) աշխատողներ, ովքեր առնչվում են ուսումնադաստիարակչական աշխատանքներին

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

 -

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

 -

 -

 -

 -

 -

 -

10.

Մանկական խաղերի և խաղալիքների արտադրության և իրացմանն անմիջականորեն առնչվող աշխատողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

 -

 -

 -

11.

Դպրոցականների ամառային առողջարարական ճամբարների և այլ առողջարանային մանկական զվարճանքի կազմակերպությունների աշխատողներ, ովքեր ընդգրկված են սպասարկման ոլորտում

աշխատանքի ընդունվելիս

աշխատանքի ընդունվելիս

աշխատանքի ընդունվելիս

աշխատանքի ընդունվելիս

աշխատանքի ընդունվելիս

աշխատանքի ընդունվելիս

 -

 -

 -

12.

Մանկական նախադպրոցական հիմնարկների (մանկամսուր, մանկապարտեզ և այլն, հատուկ ուսումնական կրթական հիմնարկ), երեխաներին խնամք տրամադրող` բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի և հատուկ (մասնագիտացված) հաստատությունների (մանկատների), խնամքի գիշերօթիկ հաստատությունների, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների, երեխաների աջակցության կենտրոնների, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների աշխատողներ, ովքեր անմիջապես իրականացնում են երեխաների սպասարկումը

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` արյան հետազոտություն` սիֆիլիսի (յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ), սուսանակի (քսուք` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ) հայտնաբերման համար

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

 -

 -

 -

13.

Առողջարանների, հանգստյան տների, մարզաառողջարանային կազմակերպությունների աշխատողներ, ծերանոցների աշխատողներ, ովքեր անմիջապես սպասարկում են բուժվողներին և հանգստացողներին

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս հե-տազոտություն` սիֆիլիսի (յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ), սուսանակի (քսուք` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ) հայտնաբերման համար

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

 -

 -

 -

14.

Բնակչության կոմունալ-կենցաղային սպասարկման կազմակերպությունների (բաղնիքներ, շոգեբաղնիքներ, լվացքատներ, քիմմաքրման արտադրամասեր և քիմմաքրման ընդունման կետեր) աշխատողներ, ովքեր ընդգրկված են տեխնոլոգիական գործընթացներում կամ սպասարկման ոլորտում (այդ թվում` մերսողներ)

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

 -

 -

 -

15.

Բնակչության կոմունալ-կենցաղային սպասարկման կազմակերպությունների աշխատողներ (վարսահարդարներ, ոտնահարդարներ, մատնահարդարներ, դիմահարդարներ)

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

մատնահարդարները, ոտնահարդարները և դիմահարդարները` աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

 -

 -

16.

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, հանրակացարանների սպասարկման հարցերով զբաղված աշխատողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

 -

 -

 -

17.

Լողի մարզիչներ, հրահանգիչներ, լողավազանների սպասարկման ոլորտի աշխատողներ, մերսողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս, լողավազան հաճախելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս, լողավազան հաճախելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

18.

Մարդատար գնացքների, ավիաուղիների ուղեկցողներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

 -

 -

 -

19.

Հեռընթաց մարդատար տրանսպորտի վարորդներ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

 -

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` տարեկան մեկ անգամ

 -

 -

 -

 -

 -

 -

20.

Ջրմուղների կառույցների աշխատողներ, ովքեր անմիջականորեն առնչվում են խմելու ջրի մաքրմանը, վարակազերծմանը և ջրամատակարարման ցանցի սպասարկմանը

 -

 -

 -

 -

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

աշխատանքի ընդունվելիս և հետագայում` յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ

-

-

-

1. Պարտադիր բժշկական զննության (հետազոտությունների) ենթակա չեն խմորասնկերի, օսլայի արտադրության, բանջարեղենի չորացման, աղի հանքերի ու աղ մշակող կազմակերպությունների, աղացների, էլևատորների, ձավարեղենի գործարանների, հացահատիկային ամբարների, ալրի, ձավարի, ցորենի պահեստների և այլ նմանատիպ կազմակերպությունների, ինչպես նաև սպիրտի, օղու, լիկյորի արտադրությունների ու գինեգործական գործարանների աշխատողները, ոչ ալկոհոլային խմիչքների պատրաստի արտադրանքի առաքիչները, մեծածախ պահեստների և սուրճի արտադրության աշխատողները, այդ թվում` պատրաստի արտադրանքի առաքիչները:

2. Նորածնի, վաղ մանկական և նախադպրոցական հասակի երեխաների հետ աշխատելու համար, բացի N 1 հավելվածի  10-րդ կետում նշված հիվանդություններից, հակացուցում են նաև թոքերի ոչ ակտիվ պալարախտային բնույթի օջախային փոփոխությունները:

3. Բացի նշված հաճախականությունից` նշված պարբերական զննությունը կարող է կազմակերպվել և իրականացվել նաև արտահերթ` վարակիչ (այդ թվում` մակաբուծային) հիվանդության տարածման վտանգի դեպքում` համաճարակաբանական ցուցումով:

(հավելվածը խմբ. 06.07.07 N 823-Ն, 11.08.16 N 828-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

Ձև

ԱՆՁՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ) ԳՐՔՈՒՅԿ

Լուսանկար

_________________________________
(գրքույկի տիրոջ ստորագրությունը, անունը, ազգանունը)

Կ. Տ.

__________________________________________
(կազմակերպության ղեկավարի ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____ ______________ 200 թ.

Կ. Տ.

1. Տվյալներ սանիտարական (բժշկական) գրքույկի տիրոջ մասին`

ազգանունը __________________________________________________

անունը, հայրանունը ____________________________________________

ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը _________________________________

բնակության վայրը ______________________________________________

մասնագիտությունը _____________________________________________

պաշտոնը ____________________________________________________

կազմակերպությունը ____________________________________________

2. Բժշկական հետազոտության արդյունքները

Ամսաթիվը

Բժշկի եզրակացությունը

Բժշկի
ստորագրությունը
և կնիքը, եթե բժիշկը կնիք ունի

թերապևտ

ատամնաբույժ

քիթ-կոկորդ-ականջի

3. Տուբերկուլոզի հայտնաբերման համար անցկացված հետազոտության արդյունքները

Ամսաթիվը

Բժշկի
եզրակացությունը

Բժշկի ստորագրությունը

4. Արյան (սիֆիլիսի) և քսուքի (սուսանակի ու տրիխոմոնադի) հետազոտությունների արդյունքները

Ամսաթիվը

Լաբորատոր
հետազոտությունների
արդյունքները

Բժշկի
եզրակացությունը

Բժշկի
ստորագրությունը

5. Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները

Ամսաթիվը

Լաբորատոր հետազոտությունների
արդյունքները

Բժշկի
ստորագրությունը

6. Հելմինթոզների հայտնաբերման նպատակով կատարված հետազոտությունների արդյունքները

Ամսաթիվը

Լաբորատոր հետազոտությունների
արդյունքները

Բժշկի
ստորագրությունը

7. Նշում` տարած սուր աղիքային հիվանդությունների մասին

Ամսաթիվը

Լաբորատոր հետազոտությունների
արդյունքները

Բժշկի
ստորագրությունը

Նշում` այլ կազմակերպություններ աշխատանքի տեղափոխվելու մասին

Ամսաթիվը

Կազմակերպության
անվանումը

Պաշտոնը,
մասնագիտությունը

Բժշկի
ստորագրությունը

9. Քիթ-ըմպանի քսուքի (ստաֆիլակոկակրության) հետազոտությունների արդյունքները

Ամսաթիվը

Լաբորատոր հետազոտությունների
արդյունքները

Բժշկի
ստորագրությունը

10. Ավստրալիական հակածնի հայտնաբերման համար հետազոտությունների  արդյունքները

Ամսաթիվը

Լաբորատոր հետազոտությունների
արդյունքները

Բժշկի
ստորագրությունը

(հավելվածը խմբ. 06.07.07 N 823-Ն, լրաց. 17.02.11 N 140-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

Ձև

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ

1. Կազմակերպության անվանումը ________________________________

2. Կազմակերպության գտնվելու վայրը _____________________________

3. Անվանացանկը կազմելու ժամանակացույցը ________________________

NN ը/կ

Անունը, ազգանունը, հայրանունը

Սեռը

Տարիքը

Պաշտոնը

Հասցեն

Տուբերկուլոզի հետազոտության արդյունքները

Մաշկաբանի եզրակացությունը

Աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման հետազոտությունների արդյունքները

Որդակրության հայտնաբերման հետազոտության արդյունքները

Ատամնաբույժի եզրակացությունը

Քիթ -կոկորդ-ականջի բժշկի եզրակացությունը

Ստաֆիլակոկերի հայտնաբերման հետազոտության արդյունքները

Հեպատիտ Բ-ի հայտնաբերման հետազոտությունների արդյունքները

Աշխատանքի թույլտվություն տալու ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

(հավելվածը խմբ. 06.07.07 N 823-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

Ձև

ՀՀ առողջապահության նախարարության

պետական հիգիենիկ և հակահամաճարակային

տեսչության

_____________________________

(տարածքային մարմնի անվանումը)

ՀՀ կառավարության 2003 թվականի
մարտի 27-ի N 347-Ն որոշման

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N

ԱՆՁԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

___ __________ 200  թ.

___________
(վայրը)

Ես` ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային  տեսչության

___________________________________________________________

(վարչական տարածքի անվանումը)

___________________________________________________________

տարածքային կենտրոնի պետ ________________________________________ ,

(անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________

ուսումնասիրելով ներկայացված նյութերը (թվարկել) ___________________________

____________________________________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

հաստատեցի, որ __________________________________________________

(նշել ՀՀ կառավարության 2003 թ. մարտի 27-ի N 347-Ն որոշման համապատասխան դրույթը)

_____________________________________________________________

_____________________________________________________________ ։

Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1316-Ն որոշման 8-րդ կետի «ե» ենթակետով և ՀՀ  կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն որոշման 17-րդ կետով,

Ո Ր Ո Շ Ե Ց Ի`

քաղաքացի ____________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

որը հանդիսանում է _______________________________________________

(կազմակերպության, զբաղեցրած պաշտոնի անվանումները)____________________________________________________________ ,

սկսած _________________________ չթույլատրել աշխատանքի` մինչև _________

____________________________________________________________

(նշել գործողությունները, որից հետո անձը կարող է թույլատրվել աշխատանքի)

____________________________________________________________ : 

Սույն որոշման կատարման համար պատասխանատու է ___________________________

(կազմակերպության անվանումը)

_____________________________________________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

Կ. Տ.

ՀՀ առողջապահության նախարարության պետական

հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության

____________________________________

(վարչական տարածքի անվանումը)

տարածքային կենտրոնի պետ (գլխավոր պետական

սանիտարական բժիշկ) __________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

________________________________________

Որոշումն ստացա _____________________________

(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________

________ ____________________________200  թ.

(որոշման ստացման ամսաթիվը)

Նշում որոշումը պատվիրված նամակով ուղարկելու

մասին _____________________________________

_________________________________________

Որոշումը կազմված է __________ օրինակից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամսվա ընթացքում` վերադաս մարմնին կամ դատական կարգով՝ բողոքի պատճենն ուղարկելով որոշում կայացնող պաշտոնատար անձին։

(հավելվածը խմբ. 06.07.07 N 823-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար 
Մ. Թոփուզյան