«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 սեպտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60316322
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
22 սեպտեմբերի 2016 թ. |
թիվ 14-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թ. հուլիսի 9-ի ««Ավտոմոբիլային տրանսպորտի արտադրանքի և շարժակազմի մասին» ձև 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հուլիսի 7-ի թիվ 15-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 22-Ն որոշումը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
ՁԵՎ 1-ավտո (ամսական) |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ 20 թ. ___________ (ամիս) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) | ||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը | ||||
Ներկայացնում է ____________________________________________________________________ (անվանումը և կազմակերպա-իրավական տեսակը) Գտնվելու վայրը ____________________________________________________ I___I___I___I___I
Մարզը ________________________________________________________________ I____I____I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | ||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | ||||
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: |
1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը
Ցուցանիշ |
Տողի |
Չափի |
Հաշվետու ամսվա ծավալը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Փոխադրվել են բեռներ, ընդամենը |
110 |
հազար |
|
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային |
111 |
-"- |
|
ներմարզային |
112 |
-"- |
|
միջմարզային |
113 |
-"- |
|
միջպետական |
114 |
-"- |
|
որից` Եվրասիական տնտեսական միության երկրներ (այսուհետ` ԵԱՏՄ) |
114.1 |
-"- |
|
Բեռնաշրջանառություն, ընդամենը |
120 |
հազար տոննա-կմ |
|
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների ներքաղաքային |
121 |
-"- |
|
ներմարզային |
122 |
-"- |
|
միջմարզային |
123 |
-"- |
|
միջպետական |
124 |
-"- |
|
որից` ԵԱՏՄ երկրներ |
124.1 |
-"- |
2. Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը |
Ցուցանիշ |
Տողի |
Չափի |
Հաշվետու |
Ա |
Բ |
Գ |
1 |
Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը |
210 |
հազար ուղևոր |
|
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների |
211 |
-"- |
|
ներմարզային |
212 |
-"- |
|
միջմարզային |
213 |
-"- |
|
միջպետական |
214 |
-"- |
|
որից` ԵԱՏՄ երկրներ |
214.1 |
-"- |
|
210 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը |
220 |
-"- |
|
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների |
221 |
-"- |
|
ներմարզային |
222 |
-"- |
|
միջմարզային |
223 |
-"- |
|
միջպետական |
224 |
-"- |
|
որից` ԵԱՏՄ երկրներ |
224.1 |
-"- |
|
Ուղևորաշրջանառություն, ընդամենը |
230 |
հազար ուղևոր-կմ |
|
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների |
231 |
-"- |
|
ներմարզային |
232 |
-"- |
|
միջմարզային |
233 |
-"- |
|
միջպետական |
234 |
-"- |
|
որից` ԵԱՏՄ երկրներ |
234.1 |
-"- |
|
230 տողից` միկրոավտոբուսներով, ընդամենը |
240 |
-"- |
|
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների |
241 |
-"- |
|
ներմարզային |
242 |
-"- |
|
միջմարզային |
243 |
-"- |
|
միջպետական |
244 |
-"- |
|
որից` ԵԱՏՄ երկրներ |
244.1 |
-"- |
3. Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը |
Ցուցանիշ |
Տողի |
Չափի |
Հաշվետու ամսվա ծավալը |
Ա |
Բ |
Գ |
1 |
Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը |
310 |
հազար ուղևոր |
|
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների |
311 |
-"- |
|
ներմարզային |
312 |
-"- |
|
միջմարզային |
313 |
-"- |
|
միջպետական |
314 |
-"- |
|
որից` ԵԱՏՄ երկրներ |
314.1 |
-"- |
|
Ուղևորաշրջանառություն, ընդամենը (հաշվարկվում է վճարովի վազքով) |
320 |
հազար ուղևոր-կմ |
|
այդ թվում` ըստ երթուղիների տեսակների |
321 |
-"- |
|
ներմարզային |
322 |
-"- |
|
միջմարզային |
323 |
-"- |
|
միջպետական |
324 |
-"- |
|
որից` ԵԱՏՄ երկրներ |
324.1 |
-"- |
4. Ֆինանսական ցուցանիշները (առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի) |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ընդամենը |
այդ թվում` | ||||
ներքաղաքային |
ներմարզային |
միջմարզային |
միջպետական | ||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Բեռնափոխադրումներից |
x |
x |
x |
x |
x | ||
հասույթ |
410 |
հազար դրամ |
|||||
ծախսեր |
411 |
-"- |
|||||
Ուղևորափոխադրումներից |
x |
x |
x |
x |
x | ||
հասույթ |
420 |
հազար դրամ |
|||||
ծախսեր |
421 |
-"- |
|||||
որից` միկրոավտոբուսներով ուղևորափոխադրումներից |
x |
x |
x |
x |
x | ||
հասույթ |
430 |
հազար դրամ |
|||||
ծախսեր |
431 |
-"- |
|||||
Թեթև մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումներից |
x |
x |
x |
x |
x | ||
հասույթ |
440 |
հազար դրամ |
|||||
ծախսեր |
441 |
-"- |
|||||
Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը, ընդամենը |
450 |
հազար դրամ |
x |
x |
x |
x | |
այդ թվում` բեռների բեռնման և բեռնաթափման |
451 |
-"- |
x |
x |
x |
x | |
բեռների պահման և պահեստավորման |
452 |
-"- |
x |
x |
x |
x | |
ավտոկայարանների և ավտոկայանների |
453 |
-"- |
x |
x |
x |
x | |
մաքսային միջնորդային |
454 |
-"- |
x |
x |
x |
x | |
երթակարգավարական |
455 |
-"- |
x |
x |
x |
x | |
մաքսային տերմինալների |
456 |
-"- |
|||||
այլ |
457 |
-"- |
x |
x |
x |
x | |
Այլ գործունեությունից ստացված հասույթը |
460 |
հազար դրամ |
x |
x |
x |
x | |
որից` նշել գործունեության տեսակը |
x |
x |
x |
x |
x | ||
461 |
-"- |
x |
x |
x |
x | ||
462 |
-"- |
x |
x |
x |
x |
5. Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը |
Տողի համարը |
Չափի միավորը |
Ընդամենը հաշվետու ամսում |
որից` |
այդ թվում` ըստ հաղորդակցության տեսակների | ||||
ներքաղաքային |
ներմարզային |
միջմարզային |
միջպետական | |||||
Ա |
Բ |
Գ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Բեռնատար ավտոմեքենաներ (ներառյալ հատուկ բեռնատար ավտոմեքենաներ) |
510 |
միավոր |
x |
x |
x |
x | ||
Ավտոբուսներ |
520 |
-"- |
||||||
Միկրոավտոբուսներ |
530 |
-"- |
||||||
Թեթև մարդատար տաքսիներ |
540 |
-"- |
x |
x |
x |
x | ||
Բեռնատար ավտոմեքենաների կատարած երթերը |
550 |
-"- |
x |
|||||
Ավտոբուսների կատարած երթերը |
560 |
-"- |
x |
|||||
Միկրոավտոբուսների կատարած երթերը |
570 |
-"- |
x |
|||||
Թեթև մարդատար տաքսիների պատվերների քանակը |
580 |
-"- |
x |
այդ թվում` (611) ______ մարդ ուղևորափոխադրումներով զբաղվող (ավտոբուսներով և միկրոավտոբուսներով) (613) ______ մարդ (614) ______ մարդ (615) ______ մարդ
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող
աշխատողների միջին ամսական թվաքանակը, ընդամենը(610) ______ մարդ
բեռնափոխադրումներով զբաղվող
(612) ______ մարդ
թեթև մարդատար տաքսիներով
օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությամբ զբաղվող
այլ գործունեությամբ զբաղվող
Ղեկավար |
____________________ |
_________________________ |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ |
____________________ | _________________________ |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | |
«_ _»______ ___20___թ. |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, ինչպես նաև ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Վարձատու կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ներառում այլ կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացվող հաշվետվությունում:
4. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
5. Հաշվետվությունում չեն ներառվում կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով և այլն) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց:
2) Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-17 նստատեղ ունեցող ավտոբուս:
3) Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ուղին (ուղեգիծը):
4) Կանոնավոր փոխադրումների երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով գործող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի:
5) Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
6) Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
7) Միջմարզային երթուղի` երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
8) Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
9) Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների երթ`
ա. երկու վերջնակետերով երթուղիների դեպքում` ավտոբուսի շարժը մի ուղղությամբ` երթուղու սկզբնակետից մինչև վերջնակետը.
բ. շրջապտուտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն` երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնակետից այդ նույն կետը:
8. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 1), Ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը (բաժին 2), Թեթև մարդատար տաքսիների աշխատանքը (բաժին 3), Ֆինանսական ցուցանիշները (բաժին 4), Շահագործական շարժակազմի առկայությունը և կատարված երթերը (բաժին 5):
1) Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ ներառված են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների, շասսիի վրա ֆուրգոնների, աղբատար ավտոտրանսպորտի, ինչպես նաև ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
2) Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:
Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումները և հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից` դրանց կշռման կամ համապատասխան գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
3) Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
9. Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Ուղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը:
1) Ուղևորների թվաքանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերությամբ:
2) Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի (միկրոավտոբուսի) համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
3) Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների թվաքանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ` զբոսաշրջային ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակներով ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների թվաքանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների թվաքանակը:
4) Թեթև մարդատար տաքսիներով փոխադրված ուղևորների թվաքանակը որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներքաղաքային փոխադրումների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներքաղաքային փոխադրումների դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 8 կմ-ը:
5) Ուղևորաշրջանառությունը որոշվում է հետևյալ կերպ.
ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 0.5-ով բազմապատկելու միջոցով.
ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
ա. երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերությամբ: Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350 : 45 = 7,78 դրամ.
բ. առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների թվաքանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով.
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ`
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի` հեռավորությունը - 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15 x 20 =300 կմ
II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20 x 25 = 500 կմ
III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6 x 30 = 180 կմ
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի`
(300 + 500 + 180) : (15 + 20 + 6) = 980 : 41 = 23.9 կմ:
միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ երթուղու հեռավորության արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
գ. ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65.
դ. միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև զբոսաշրջային նպատակների համար նախատեսված ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների թվաքանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
10. Թեթև մարդատար տաքսիների ներքաղաքային ուղևորաշրջանառությունը որոշվում է ավտոմեքենաների կատարած վճարովի վազքերը կրկնապատկելով, իսկ ներմարզային, միջմարզային և միջպետական հաղորդակցության ուղևորաշրջանառությունը որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և տվյալ փոխադրման հեռավորության արտադրյալով:
11. Բեռնափոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 410) ցուցանիշն իրենից ներկայացնում է բեռնատար ավտոմեքենաների շահագործումից ստացված ընդհանուր հասույթը:
Բեռնափոխադրումներից ստացված հասույթի մեջ չեն ներառվում բեռնման-բեռնաթափման աշխատանքներից, առևտրային և առաքիչ գործառնություններից, պահեստների շահագործումից և բեռնափոխադրումների հետ կապված այլ ծառայություններից ստացված հասույթները:
12. Շահագործական ավտոբուսների և միկրոավտոբուսների հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տողեր` 420 և 430) ցույց է տրվում երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների և պատվերով աշխատող ավտոբուսների շահագործումից ստացված հասույթները:
13. Թեթև մարդատար տաքսիներից ստացված հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 440) մեջ ներառվում են դրանց շահագործումից ստացված բոլոր տեսակի վճարումները, ներառյալ այն հասույթը, որը ստացվում է պատվիրատուի կողմից ծառայողական նպատակներով կազմակերպության թեթև մարդատար ավտոմեքենաների շահագործման դիմաց:
14. Օժանդակ և լրացուցիչ ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 450) ներառում է հետևյալ տեսակի ավտոտրանսպորտային գործունեությունից ստացված հասույթները.
1) Բեռների բեռնման և բեռնաթափման (տող 451)` բեռների մշակումից:
2) Բեռների պահման և պահեստավորման (տող 452)` բոլոր տեսակի ապրանքների պահումից և պահեստավորումից շտեմարաններում, ընդհանուր նշանակության ապրանքային պահեստներում, պահեստ-սառնարաններում, զետեղարաններում (բունկերներում) և այլն:
3) Ավտոկայարանների և ավտոկայանների (տող 453)` տոմսերի վաճառքի միջնորդավճարների գումարից, ինչպես նաև տեղերի ամրագրման, ավտոբուսների չվացուցակի, սակագների, փոխադրման պայմանների, ուղեբեռի ձևակերպման կարգի մասին տեղեկատու բյուրոների կողմից տեղեկատվության տրամադրման, հանձնած տոմսերի ընդունման և վճարների վերադարձման, սպասարանների, մոր և մանկան սենյակների տրամադրման ծառայություններից և այլն:
4) Մաքսային միջնորդային (բրոքերային) (տող 454)` մաքսային բրոքերների ծառայությունն է տրանսպորտում, որը մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված անձն է, որը գործում է օրենքով սահմանված կարգով ապրանքներ փոխադրող անձանց հանձնարարությամբ` իր անունից:
Բրոքերային ծառայությունները ներառում են մաքսային պահեստներից բեռների ստացման պատվիրատուի հասցեով, բեռների առաքման մաքսատուրքերի ձևակերպում, սերտիֆիկատների, լիցենզիաների, անցագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպման ծառայություններ:
5) Երթակարգավարական (տող 455)` տրանսպորտի երթևեկությունը որևէ կենտրոնական կետից կարգավորման ծառայություններ:
6) Մաքսային տերմինալների (տող 456)` ներառում է բաց և փակ վերաբեռնման գոտիների, ժամանակավոր պահպանման պահեստի, սառնարանային պահեստների, ավտոմեքենաների համար նախատեսված կշեռքի, ավտոմեքենաների կանգառի համար նախատեսված տարածքի, գրասենյակային տարածքների, շուրջօրյա անվտանգության ու վերահսկողության համակարգերը և այլ:
7) Այլ ծառայություններ (տող 457)` այլ օժանդակ տրանսպորտային ծառայություններ, որոնք ներառված չեն նշված խմբավորումներում:
15. Այլ գործունեությունից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) (տող 460) ներառում է Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի տրանսպորտային ծառայություններից (օրինակ` արդյունաբերություն, շինարարություն, գյուղատնտեսություն, հեռահաղորդակցություն, առևտուր, ծառայություններ և այլն):
Հաշվետվության մեջ հասույթները լրացվում են հաշվեգրման սկզբունքով:
16. V բաժնի շահագործական շարժակազմի (տողեր` 510, 520, 530 և 540) թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալված և այլ իրավունքներով օգտագործվող բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների քանակը:
17. Կատարած երթերը (տողեր` 550, 560 և 570) լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների և միկրոավտոբուսների երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
18. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: