Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-114-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2006-07.07.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484) Հոդ.557
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.12.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

Ելնելով եվրոպական կառույցների (Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական միություն, Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կազմակերպություն  (ՆԱՏՕ) հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում պետական մարմինների կողմից իրականացվող աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով որոշում եմ.

1. Ստեղծել  եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը համակարգող հանձնաժողովի նիստերը պետք է գումարվեն ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի փետրվարի 7-ի «Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողովի մասին» ՆՀ-808 և 2003 թվականի հուլիսի 28-ի «Եվրոպայի խորհրդին Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ կապված պարտավորություններից բխող միջոցառումները համակարգող հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-96-Ա հրամանագրերը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

 Ռ. Քոչարյան


2006 թ. մայիսի 20
   Երևան
 ՆՀ-114-Ն

Հավելված
ՀՀ Նախագահի 2006 թվականի
մայիսի 20-ի ՆՀ-114-Ն հրամանագրի

  Կ Ա Զ Մ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահ (հանձնաժողովի նախագահ)

 

Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

 

Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության  խորհրդի քարտուղար

 

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար 

 

Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար

 

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

 

Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ

Հայաստանի Հանրապետության  առևտրի և տնտեսական զարգացման նախարար

 

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ 

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական (հանձնաժողովի քարտուղար):


Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար
Ա. Գևորգյան