Գլխավոր տեղեկություն
Համար
N 848-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.10.05/72(1252) Հոդ.817
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2016 թվականի N 848-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ ենթակետով.

«6) զինծառայողի կամ քրեակատարողական ծառայողի կամ փրկարար ծառայության ծառայողի պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման ընթացակարգը` համաձայն N 6 հավելվածի:».

2) որոշման 4.5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.5. Զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների սոցիալական փաթեթի հատկացման համար գործում են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի դրույթները` բացառությամբ կարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետի, ընդ որում, այդ անձանց վրա չեն տարածվում նաև սույն որոշման 5.2-րդ, 5.3-րդ, 5.4-րդ կետերի և սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթները: Բանկում, նշված անձանց համար, պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու հիմք կարող է հանդիսանալ զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը կամ տեղեկանքը, կամ պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքը:».

3) որոշման 5.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.2. Սահմանել, որ 2015 թվականի հունվարի 1-ից հետո սոցիալական փաթեթի շահառուների համար (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների) սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման է կանխարգելիչ բժշկական քննության բաղադրիչից օգտվելը: Ընդ որում, 2015 թվականն անցումային ժամանակաշրջան է, որի ընթացքում սոցփաթեթի շահառուն սոցփաթեթի ծառայություններից կարող է օգտվել առանց նշված նախապայմանի, իսկ 2015 թվականի ընթացքում պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի` 2016 թվականի համար սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը: 2016 թվականին պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը տվյալ և հաջորդ տարվա համար, իսկ 2017 թվականից սկսած պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն անցնելն ակտիվացնում է սոցիալական փաթեթի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված ծառայությունները և (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու իրավունքը կանխարգելիչ բժշկական քննությունն անցնելու վերաբերյալ տեղեկանքն ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.5-րդ կետով.

«5.5. Սահմանել, որ սույն որոշման 5.2-րդ կետի և N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթները չեն տարածվում այն անձանց վրա, ովքեր աշխատանքից ազատվել են և սոցփաթեթի հաշվի միջոցներն օգտագործելու պահին չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու կամ սույն որոշմամբ նախատեսված որևէ հիմքով դադարեցվել է նրանց սոցփաթեթից օգտվելու իրավունքը և այդ պատճառով չեն անցել պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն:».

5) որոշման N 1 հավելվածում`

ա. 4-րդ կետի 2-րդ ենթակետը «հաշիվներին» բառից հետո լրացնել «` համապատասխան ծառայությունը տվյալ տարում կամ 12 ամսվա ընթացքում մատուցելու պայմանով» բառերով,

բ. 4-րդ կետի 4-րդ ենթակետը «օգտվելու» բառերից հետո լրացնել «և (կամ) սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացնելու» բառերով,

գ. 4-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) սոցիալական փաթեթի սահմանաչափը մեկ անձի հաշվով չի կարող գերազանցել մեկ դրույքի (լրիվ աշխատաժամանակի) համար սահմանված գումարի չափը, իսկ մեկ դրույքից պակաս աշխատանքային ծանրաբեռնվածություն (ոչ լրիվ աշխատաժամանակ) ունենալու դեպքում գումարը կնվազեցվի համապատասխան չափով (օրինակ` կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում` սոցիալական փաթեթի սահմանաչափը կկազմի սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի կեսը).»,

դ. 17-րդ կետի 2-րդ նախադասությունը «համար» բառից հետո լրացնել հետևյալ բառերով «, որի դեպքում աշխատողի աշխատաժամանակի տևողությունը հիմնական և համատեղությամբ աշխատավայրերում միասին պետք է կազմի տվյալ աշխատողի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողության 50 տոկոսը»,

ե. 19-րդ կետի 1-ին նախադասությունում «դրամական միջոցները» բառերը փոխարինել «ազատ դրամական միջոցները (ազատ են համարվում այն դրամական միջոցները, որոնք ենթակա չեն ուղղման սոցփաթեթի շրջանակներում մատուցված ծառայությունների դիմաց վճարումների (այդ թվում՝ սույն որոշման N 3 հավելվածի 2.4.9-րդ կետում նշված հանձնարարագրի հիման վրա պարբերական վճարումների) կամ սոցփաթեթի շրջանակներում տրամադրված վարկերի մասով մարումների)» բառերով.

6) որոշման N 3 հավելվածի 2.4.3-րդ կետը «կատարել» բառից հետո լրացնել «կամ որոշմամբ սահմանված կարգով սոցփաթեթի հաշվի միջոցները կանխիկացնել» բառերով, իսկ «դեպքում:» բառից հետո լրացնել հետևյալ նախադասությամբ. «Սույն կետով նախատեսված սահմանափակումը չի տարածվում այն անձանց նկատմամբ, ովքեր սոցփաթեթի հաշվի միջոցները օգտագործելու պահին չեն հանդիսանում սոցփաթեթի շահառու, կամ որոշմամբ նախատեսված որևէ հիմքով դադարեցվել է նրանց սոցփաթեթից օգտվելու իրավունքը և այդ պատճառով չեն անցել պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն:».

7) որոշումը լրացնել N 6 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. օգոստոսի 22
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 18-ի N 848-Ն որոշման

 

«Հավելված N 6
ՀՀ կառավարության 2012 թվականի
դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է զինծառայողի, քրեակատարողական ծառայողի, փրկարար ծառայության ծառայողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 5.2-րդ կետով նախատեսված` սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանքի (այսուհետ՝ միասնական տեղեկանք) տրամադրման ընթացակարգը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.5-րդ կետի համաձայն զինծառայողի, քրեակատարողական ծառայողի, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողի համար առողջապահական փաթեթի կանխարգելիչ բժշկական քննություն անցնելը սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու պարտադիր նախապայման չի հանդիսանում: Նշված անձինք իրենց սոցփաթեթի հաշիվը սպասարկող բանկ են ներկայացնում զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ կամ տեղեկանք կամ պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունից չօգտվելու վերաբերյալ միասնական տեղեկանք` N 1 ձևին համապատասխան:

3. Պետական մարմինները միասնական տեղեկանքներ ստանալու համար, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացնում հայտ` N 2 ձևին համապատասխան, միասնական տեղեկանքի ստացման համար լիազորված անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ և լիազորագիր:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միասնական տեղեկանքի տրամադրման և հաշվառման համար վարում է գրանցամատյան` համաձայն N 3 ձևով հաստատված միասնական տեղեկանքի տրամադրման և վերադարձման հաշվառման մատյանի:

5. Յուրաքանչյուր տարվա սկզբից իրականացվում է միասնական տեղեկանքների նոր համարակալում` ըստ պետական մարմինների կողմից յուրաքանչյուր տարվա համար ներկայացված հայտերի քանակի:

6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական մարմիններում միասնական տեղեկանքի ստացման համար լիազորված անձին տրամադրվում է միասնական տեղեկանք` վերջինիս ստացման համար ներկայացված հայտի հիման վրա՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի պահանջներին համապատասխան:

7. Միասնական տեղեկանքը մինչև պետական մարմիններին տրամադրելը կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի կնիքով:

8. Տվյալ տարվա համար նախատեսված, սակայն չօգտագործված միասնական տեղեկանքները, մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը, պետական մարմինների կողմից հանձնման-ընդունման ակտով վերադարձվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ստեղծած հանձնաժողովը սույն կարգի 9-րդ կետով նախատեսված հիմքով վերադարձված միասնական տեղեկանքները ոչնչացնում է դրանք վերադարձնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

 

  

         

 

(միասնական տեղեկանքի հերթական համարը)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.5-րդ կետը՝ զինծառայող կամ քրեակատարողական ծառայող կամ փրկարար ծառայության ծառայող հանդիսացող ____________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը կամ
նույնականացման քարտի համարը)


վրա չի տարածվում վերոհիշյալ որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը:

Սույն միասնական տեղեկանքը հիմք է հանդիսանում ______ թվականին սոցիալական փաթեթի ծառայություններից օգտվելու համար:

 

Կ. Տ.

 

Ձև N 2

 

Հ Ա Յ Տ

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՍՏԱՑՄԱՆ

 

Կազմակերպության/հիմնարկի անվանումը_________________________________

 

Գտնվելու վայրը ________________________________________________________

 

Փոստային հասցեն _____________________________________________________

 

Տրամադրման ամսաթիվը ______________________

 

Հեռախոսահամարը ___________ ֆաքսը ____________ էլ. փոստը _____________

 

Խնդրում եմ 20__ թվականի ընթացքում հատկացնել ________________ միասնական տեղեկանք:

   քանակը (հատ)

 

 ______________________

(պաշտոնը)

 ______________

(ստորագրությունը)

_______________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կ. Տ.

 

Ձև N 3

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

NN
ը/կ

Պետական մարմնի
անվանումը

Միասնա-կան տեղեկանք
տրամա-դրելու ամսաթիվը
(օրը, ամիսը, տարեթիվը)

Տրամա-դրված
միասնա-կան տեղե-կանքների քանակը
(հատ)

Միասնական տեղեկանք տրամա-դրելու հիմքը (գրության կամ հայտի համարը և ամսաթիվը)

Տրամա-դրված առաջին
տեղե-կանքի հերթա-կան
համարը

Տրամա-դրված վերջին
տեղե-կանքի հերթա-կան
համարը

Տեղե-կանքները հանձնող և ընդունող անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, ստորա-գրությունը

Միասնա-կան տեղեկանքի վերա-դարձման ամսաթիվը
(օրը, ամիսը, տարեթիվը)

Վերա-դարձրած տեղեկանքի քանակը
(հատ)

Վերա-դարձրած առաջին տեղեկանքի հերթական համարը

Վերա-դարձրած վերջին տեղեկանքի հերթական համարը

Միասնա-կան տեղեկանքի վերա-դարձման հիմքը
(գրության կամ հայտի համարը և ամսաթիվը)

Տեղեկանք-ները հանձնող և ընդունող անձանց
անունը, ազգանունը, պաշտոնը, ստորա-գրությունը

Ծանոթա-գրություն

1.

                           

2.

                           

3.