ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2016 թվականի N 844-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 702-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» N 702-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության» բառերով.
2) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է պետական սահմանով բացթողնվող սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և դրանք տեղափոխող տրանսպորտային միջոցների սանիտարահամաճարակային, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ապրանքների անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն:».
3) 17-րդ կետի 1-ին ենթակետի «գ» և 18-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն,».
4) 17-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և 18-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. սննդամթերքի անվտանգության, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն,».
5) N 4 ձևի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. օգոստոսի 22
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|