ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 սեպտեմբերի 2016 թվականի N 887-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 344-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով նախատեսված հատկացումները բաշխելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 344-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի «ՀՀ Գեղարքունիքի մարզ» բաժնի 56-րդ կետում «Սևանի քաղաքային համայնքին ճանապարհների հիմնանորոգման համար սուբվենցիաների տրամադրում» բառերը փոխարինել «Սևան համայնքին` 2015 թվականին համայնքում իրականացված ճանապարհների հիմնանորոգման համար սուբվենցիաների տրամադրում (նախորդ տարվա կապիտալ ծախսերի մարում)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՀ. Աբրահամյան
2016 թ. սեպտեմբերի 5
Երևան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|