Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-79
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.1999-25.03.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.07.27/15(48)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
06.07.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.07.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.12.2012

030.0079.06.07.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով տեղական ինքնակառավարման բնագավառում համաձայնեցված միասնական պետական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կազմը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահին` մեկշաբաթյա ժամկետում համապատասխան նախարարների հետ համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկված նրանց տեղակալների թեկնածությունները:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի կանոնադրությունը:

5. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ


Երևան
6 հուլիսի 1998 թ.
ՆՀ-79

 

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
Նախագահի 1998 թվականի
հուլիսի 6-ի ՆՀ-79 հրամանագրով

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 

Ֆելիքս ՓԻՐՈՒՄՅԱՆ - Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական (հանձնաժողովի նախագահ)
Վահան ԶԱՏԻԿՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Վարդան ԱՅՎԱԶՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Երևանի քաղաքապետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բաժնի վարիչ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ

 

Բագրատ ԵՍԱՅԱՆ - Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ
Դմիտրի ՆԱԶԱՐՅԱՆ - Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Մկրտիչ ՄԻՆԱՍՅԱՆ - Երևանի Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Առլիկ ԱՐՇԱԿՅԱՆ - Կոտայքի մարզի Լեռնանիստի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ):

 

 

(Կազմը լրաց. 12.08.98 ՆՀ-106, խմբ. 02.07.98 ՆՀ-328)