Գլխավոր տեղեկություն
Համար
N 745-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.835
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2005 թվականի N 745-Ն

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ բաժնի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

1. Հաստատել`

ա) միջուկային նյութերի պահեստավորման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) միջուկային նյութերի պահեստավորման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 16
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 745-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են միջուկային նյութերի պահեստավորման լիցենզավորմանը ներկայացվող պահանջները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

2. Միջուկային նյութերի պահեստավորման լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն, 07.07.16 N 698-Ն)

3. Միջուկային նյութերի պահեստավորման լիցենզիան տրվում է սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, 10 տարի ժամկետով:

(3-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Միջուկային նյութերի պահեստավորման լիցենզիա ստանալու նպատակով կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:

(4-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ., լրաց. 27.12.12 N 1677-Ն, փոփ. 07.07.16 N 698-Ն)

4.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Ընդ որում`

1) լիցենզավորման մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով դրա մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված հետևանքների մասին.

2) հայտատուն սույն կետի 1-ին ենթակետով սահմանված համապատասխան գործողության համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) հայտատուն լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիցենզավորող մարմինը լիցենզիայի կամ դրա կրկնօրինակի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի վճարման մասին և հայտատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է լիցենզիան, լիցենզիայի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան, վերաձևակերպված լիցենզիան, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան, ինչպես նաև դրանց մասին համապատասխան որոշումները.

4) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է` պետական տուրքը չվճարելու հիմքով: Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում: 

(4.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

5. Հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`

ա) տեղեկություններ իրավաբանական անձի կառավարման համակարգի սխեմայի և կառուցվածքային ստորաբաժանումների միջև անվտանգության ապահովման գործառույթների բաշխման մասին.

բ) պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).

գ) տեղեկություն պահեստավորվող միջուկային նյութերի քանակի մասին.

դ) միջուկային նյութերի պահեստարանի անվտանգության վերլուծության մասին հաշվետվությունը.

ե) միջուկային նյութերի պահեստարանի շահագործման որակի ապահովման ծրագիրը.

զ) (ենթակետն ուժը կորցրել է 29.05.09 N 602-Ն)

է) միջուկային նյութերի պահեստարանի վթարային հակազդման միջոցառումների պլանը.

ը) միջուկային նյութերի պահեստարանի հակահրդեհային անվտանգության միջոցառումների պլանը.

թ) միջուկային տեղակայանքում և պահեստարանում միջուկային նյութերի հաշվառման և հսկման համակարգի նկարագրությունը.

ժ) միջուկային տեղակայանքում և պահեստարանում միջուկային վառելիքի բեռնավորման, օգտագործման և բեռնաթափման հրահանգները.

ժա) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը.

ժբ) միջուկային տեղակայանքը և պահեստարանը շահագործող անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

ժգ) սույն կետի «դ», «ե», «է» ենթակետերում նշված փաստաթղթերի փորձաքննական եզրակացությունները.

ժդ) միջուկային տեղակայանքի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի պատճենը:

(5-րդ կետը փոփ. 29.05.09 N 602-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

6. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1145-Ն)

7. Ներկայացված փաստաթղթերի քննարկման ընթացքում կարգավորող մարմինը կարող է պահանջել անվտանգության լրացուցիչ հիմնավորումներ:

7.1. Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

(7.1-ին կետը լրաց. 06.03.14 N 242-Ն)

 

IV. LԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

8. Միջուկային նյութերի պահեստավորման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`

ա) եթե միջուկային նյութերի պահեստարանի անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքերում:

(8-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

9. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1145-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 23.10.13 N 1145-Ն)

11. Միջուկային նյութերի պահեստավորման լիցենզիայի վերաձևակերպմանը կամ գործողության կասեցմանը կամ դադարեցմանը, ինչպես նաև լիցենզիայի հետ կապված մյուս հարաբերությունների կարգավորմանը ներկայացվող պահանջները սահմանված են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և օրենքներով:

(11-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն)

 

V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Միջուկային նյութերի պահեստավորման լիցենզիայի պայմանների և պահանջների կատարումն օրենքով սահմանված կարգով վերահսկվում է կարգավորող մարմնի կողմից:

(12-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

13. Միջուկային նյութերի պահեստավորման լիցենզիայի պայմաններով և պահանջներով սահմանված դեպքերում անվտանգության տեսակետից կարևոր աշխատանքների իրականացման համար կարգավորող մարմինը տալիս է թույլտվություն: Թույլտվություններ տալու կարգը սահմանում է կարգավորող մարմինը:

(13-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

14. Միջուկային նյութերի պահեստավորման լիցենզիա ստացած անձինք կարգավորող մարմին են ներկայացնում հաշվետվություն` օրենքով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

Հ Ա Յ Տ  N _ _ _ _ 

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

1. Հայտատուն ___________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը)
____________________________________________________________
____________________________________________________________

2. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը` նախօրոք վճարված լինելու դեպքում (ներկայացվում է հայտատուի ցանկությամբ).
բ)

գ)

դ)

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`

 

Կազմակերպության տնօրեն

______________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

_____ __________ 200  թ.

 

(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, փոփ., լրաց. 27.12.12 N 1677-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն, փոփ. 07.07.16 N 698-Ն)

(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, փոփ., լրաց. 27.12.12 N 1677-Ն, փոփ. 23.10.13 N 1145-Ն, լրաց. 06.03.14 N 242-Ն, փոփ. 07.07.16 N 698-Ն)



 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 745-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_951

 

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա  N _ _ _ _

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 27.12.12 N 1677-Ն)

 

Տրված` ___ ____________ 200  թ.

Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________

Լիցենզիան տրվում է մինչև ___ _________ 200  թ.

Կոմիտեի նախագահ

________________
(ստորագրությունը)

___________________
(անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

(ձևը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն, 27.12.12 N 1677-Ն)

(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն, 27.12.12 N 1677-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան