Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-104-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.11.17/28(61) Հոդ.528
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
10.05.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

«ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԴՅՈՒՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ (ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով` որոշում եմ.

1. Հաստատել 2002 թվականի մարտի 6-ին Կիևում ստորագրված «Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ճանապարհային բեռնափոխադրումների դյուրացման մասին» փոխըմբռնման հուշագիրը (Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության վերապահումների դեմ Հայաստանի Հանրապետության առարկություններով` համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների):

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. մայիսի 10
Երևան
ՆՀ-104-Ն

Հավելված 1

ՀՀ Նախագահի
2006թ. մայիսի 10-ի
 ՆՀ-104-Ն հրամանագրի

Հայաստանի Հանրապետության առարկությունը

«Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ճանապարհային բեռնափոխադրումների դյուրացման մասին» փոխըմբռնման հուշագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության վերապահման դեմ

Հայաստանի Հանրապետությունն առարկում է Ադրբեջանի Հանրապետության կողմից «ՍԾՏՀ տարածաշրջանում ճանապարհային բեռնափոխադրումների դյուրացման մասին» փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ Փոխըմբռնման հուշագիր) նկատմամբ կատարված վերապահման դեմ:

Ադրբեջանի Հանրապետության վերապահումը, լինելով ընդհանուր բնույթի և անորոշ, չունենալով կիրառման հստակ սահմաններ և պայմաններ, անհնարին է դարձնում Փոխըմբռնման հուշագրի` ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև կիրառումը, այլև համագործակցությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջև Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ՍԾՏՀ անդամ պետությունների կառավարությունների միջև միջազգայնորեն ճանաչված համաձայնագրերին, ինչպես նաև դրանց առնչվող կանոններին և ստանդարտներին համապատասխան՝ միջազգային ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներին առնչվող հիմնախնդիրների ներդաշնակեցման ուղղությամբ տարածաշրջանում համագործակցության ընդլայնումը, որն արդեն իսկ խախտվում է Ադրբեջանի Հանրապետության՝ նման բովանդակությամբ վերապահմամբ:

Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ կատարված վերապահումը հակասում է Փոխըմբռնման հուշագրի առարկային և նպատակներին, որն անթույլատրելի է 1969 թվականի Վիեննայի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 19-րդ հոդվածի տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է նաև, որ Ադրբեջանի Հանրապետության վերապահումը չի համապատասխանում Կոնվենցիայի՝ վերապահմանը ներկայացվող պահանջներին, հետևաբար հակասում է Կոնվենցիայի դրույթներին: Մասնավորապես, Կոնվենցիայի համաձայն՝ պետությունը վերապահմամբ ցանկանում է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշակի դրույթների իրավական ուժը` դրանք իր նկատմամբ կիրառելիս: Սակայն, Ադրբեջանի Հանրապետությունը, ինչպես արդեն երևում է վերապահման տեքստից, չի նշում որևէ որոշակի դրույթ, որի գործողությունը վերջինս ցանկանում է բացառել կամ փոփոխել դրա իրավական ուժը, ուստի արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի Հանրապետությունը, կատարելով նման վերապահում, խախտում է Կոնվենցիայի դրույթները:

Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է Փոխըմբռնման հուշագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրել վերը հիշատակված հանգամանքների վրա և առաջարկում է Փոխըմբռնման հուշագրի ավանդապահին` հորդորել Ադրբեջանի Հանրապետությանը վերանայել Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ կատարած իր վերապահումը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար       

Ա. Գևորգյան

Հավելված 2

ՀՀ Նախագահի
2006թ. մայիսի 10-ի
 ՆՀ-104-Ն հրամանագրի

Հայաստանի Հանրապետության  առարկությունը

«Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում ճանապարհային բեռնափոխադրումների դյուրացման մասին» փոխըմբռնման հուշագրի նկատմամբ Թուրքիայի Հանրապետության վերապահման դեմ

Հայաստանի Հանրապետությունն առարկում է Թուրքիայի Հանրապետության կողմից «ՍԾՏՀ տարածաշրջանում ճանապարհային բեռնափոխադրումների դյուրացման մասին» փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ Փոխըմբռնման հուշագիր) նկատմամբ կատարված վերապահման դեմ:

Թուրքիայի Հանրապետության վերապահումը, լինելով ընդհանուր բնույթի և անորոշ, չունենալով կիրառման հստակ սահմաններ և պայմաններ, անհնարին է դարձնում Փոխըմբռնման հուշագրի` ոչ միայն Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև կիրառումը, այլև համագործակցությունը ՍԾՏՀ անդամ պետությունների միջև Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում: Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ՍԾՏՀ անդամ պետությունների կառավարությունների միջև միջազգայնորեն ճանաչված համաձայնագրերին, ինչպես նաև դրանց առնչվող կանոններին և ստանդարտներին համապատասխան՝ միջազգային ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներին առնչվող հիմնախնդիրների ներդաշնակեցման ուղղությամբ տարածաշրջանում համագործակցության ընդլայնումը, որն արդեն իսկ խախտվում է Թուրքիայի Հանրապետության՝ նման բովանդակությամբ վերապահմամբ:

Հայաստանի Հանրապետությունը գտնում է, որ Թուրքիայի Հանրապետության կողմից Փոխըմբռնման հուշագրի նկատմամբ կատարված վերապահումը հակասում է Փոխըմբռնման հուշագրի առարկային և նպատակներին, որն անթույլատրելի է 1969 թվականի Վիեննայի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 19-րդ հոդվածի տեսանկյունից:

Հայաստանի Հանրապետությունն ընդգծում է նաև, որ Թուրքիայի Հանրապետության վերապահումը չի համապատասխանում Կոնվենցիայի՝ վերապահմանը ներկայացվող պահանջներին, հետևաբար հակասում է Կոնվենցիայի դրույթներին: Մասնավորապես, Կոնվենցիայի համաձայն՝ պետությունը վերապահմամբ ցանկանում է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշակի դրույթների իրավական ուժը` դրանք իր նկատմամբ կիրառելիս: Սակայն, Թուրքիայի Հանրապետությունը, ինչպես արդեն երևում է վերապահման տեքստից, չի նշում որևէ որոշակի դրույթ, որի գործողությունը վերջինս ցանկանում է բացառել կամ փոփոխել դրա իրավական ուժը, ուստի արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Թուրքիայի Հանրապետությունը, կատարելով նման վերապահում, խախտում է Կոնվենցիայի դրույթները:

Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է Փոխըմբռնման հուշագրի կողմ հանդիսացող բոլոր պետությունների ուշադրությունը հրավիրել վերը հիշատակված հանգամանքների վրա:

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար       

Ա. Գևորգյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան