ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2016 թվականի N 814-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 305-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի ուսուցչի տանը (Բյուրեղավանի՝ ծնողական խնամքից զրկված երեխաների N 1 հատուկ դպրոց) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղաք Բյուրեղավան, Օղակաձև փող., N 51 բնակելի տուն) բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները` համաձայն հավելվածի, համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ուսուցչի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում սույն որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. օգոստոսի 4 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՈՒՍՈՒՑՉԻ ՏԱՆԸ (ՔԱՂԱՔ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ, ՕՂԱԿԱՁԵՎ ՓՈՂ., N 51 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ՝ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
NN |
Բնակության վայրը |
Բնակչի ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Հատկացման տարեթիվը |
Զբաղեցված բնակելի տարածքի մակերեսը |
Զբաղեցված բնակելի տարածքի սկզբնական արժեքը |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
1. |
ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան |
Յայլոյան Արշակ Հրաչի
|
AN0763798, տրված` 17.12.2013 թ., 007458565, տրված` 26.11.2015 թ., ծնված` 30.11.2006 թ. |
1995 թ. |
56.4 |
317838.25 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
2. |
ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան |
Խլոպուզյան Նելի Նապոլեոնի
|
AF0501270, տրված` 25.07.2002 թ., AH0459627, տրված՝ 15.11.2007 թ., AH0208317, տրված՝ 09.06.2006 թ., 006635338, տրված` 17.12.2015 թ., |
1993 թ. |
55.9 |
315020.54 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
3. |
ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան |
Ավուշյան Մկրտիչ Հովնիկի
|
AK0695611, տրված` 02.02.2011 թ., AM0272691, տրված` 21.04.2011 թ., AK0695612 տրված՝ 02.02.2011 թ., |
1986 թ. |
40.1 |
225980.74 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով |
4. |
ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան |
Պարսամյան Հասմիկ Վահանի |
AM0794290 տրված՝ 05.07.2012 թ., |
1986 թ. |
56.9 |
320655.97 |
սեփականության իրավունքով |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |