Գլխավոր տեղեկություն
Համար
N 806-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.08.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2016.09.22/6(81) Հոդ.778
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 օգոստոսի 2016 թվականի N 806-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման N 6 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության» բառերով.

2) 6-րդ կետից հանել «և հուշատախտակի» բառերը.

3) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի «գ» ենթակետը և հանել N 2 ձևը.

4) 6.1-ին կետում՝

ա. հանել «, հուշատախտակի» բառը,

բ. «բ» և «գ» ենթակետերով» բառերը փոխարինել «բ» ենթակետով» բառերով.

5) 6.2-րդ կետից հանել «, հուշատախտակի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. օգոստոսի 4

Երևան