Գլխավոր տեղեկություն
Համար
N 862-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2016-17.12.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2016 թվականի N 862-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման հավելվածում ներառված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի (ներառյալ հիմքերը) քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման գործընթացը՝ նախապես վարվող բանակցությունների միջոցով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ընտրելով լիցենզավորված շինարարական կազմակերպություն:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված շենք-շինություններն անհատույց սեփականության իրավունքով հանձնվում են նախապես վարվող բանակցությունների միջոցով ընտրված կազմակերպություններին՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը դրանց քանդման (ապամոնտաժման) աշխատանքներն իրականացնելու համար.

2) շենքերի հիմքերի ոչ ամբողջական քանդման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) լուծել սույն որոշման հավելվածում ներառված Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող «Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հանրակրթական դպրոց» և Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Առաքելյան 47 ա հասցեում գտնվող «Թիվ 153 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում համապատասխան կազմակերպություն չընտրելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նոր առաջարկություն ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներին իրականացնել սույն որոշման հավելվածում նշված դպրոցների հաշվեկշռում գտնվող գույքի (բացառությամբ շենքերի և շինությունների) պահպանման աշխատանքների իրականացումը` մինչև տվյալ դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման ավարտը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ մինչև սույն որոշման հավելվածում նշված դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքների ավարտը՝ ապահովել այդ դպրոցների աշակերտների՝ հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. օգոստոսի 26
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
օգոստոսի 25-ի N 862-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Քանդման (ապամոնտաժման) ենթակա շենք- շինությունների

NN
ը/կ

Ապամոնտաժման ենթակա շենք-շինությունների հասցեն

Շենք-շինությունները փաստացի օգտագործող կազմակերպության անվանումը

Շենք-շինությունների մակերեսները

1.

քաղ.Երևան,
Ն. Ստեփանյան փող., 5

«Երևանի Գ.Ստեփանյանի
անվան թիվ 135 միջնակարգ
դպրոց» ՊՈԱԿ

շենք՝ 6069.8 քառ. մետր,
կաթսայատուն՝ 31.96 քառ. մետր

2.

քաղ.Երևան, Առաքելյան
47 ա

«Երևանի Ռաֆայել
Իշխանյանի անվան թիվ 153
հիմնական դպրոց» ՊՈԱԿ

շենք՝ 5617 քառ. մետր,
կաթսայատուն՝ 32.2 քառ. մետր

3.

ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փող., 14

«Մնացական Ղազարյանի
անվան թիվ 2 միջնակարգ
դպրոց» ՊՈԱԿ

շենք՝ 5483.6 քառ. մետր

4.

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամաս, Բուռնազյան 29

«Պ. Ղանդիլյանի
անվան թիվ 2 միջնակարգ
դպրոց» ՊՈԱԿ

շենք՝ 4630.4/3973.4 քառ. մետր,
սանհանգույց՝ 7.9/5.7 քառ. մետր,
կաթսայատուն՝42.9/33.1 քառ. մետր
(իրավունքի պետական գրանցման վկայականում նշված են շենք- շինությունների արտաքին և ներքին մակերեսները)

5.

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան 16 ա

«Անդրանիկ Մարգարյանի
անվան Կապանի թիվ 7
հիմնական դպրոց» ՊՈԱԿ

շենք՝ 4890.0 քառ. մետր,
կաթսայատուն՝ 32.2 քառ. մետր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.12.2016, N 1272-Ա 17.12.2016, N 862-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան