ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2016 թվականի N 692-Ա
ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՊԱՐԱՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Նավաշինական միացյալ կորպորացիա» ընկերությունների խմբի հետ արդյունաբերական համագործակցության հետագա գործընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդատու Գագիկ Մկրտչյանի, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության զարգացման վարչության գլխավոր մասնագետ Սամվել Պարանյանի՝ 2016 թվականի հուլիսի 19-21-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գագիկ Մկրտչյանի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|