Գլխավոր տեղեկություն
Համար
N 577-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2016 թվականի N 577-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ծրագրի շրջանակներում ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2016 թվականի հուլիսի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 30
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հունիսի 30-ի N 577-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

 Գ. Արզումանյան  -ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, խմբի ղեկավար
   
 Ա. Մկրտչյան  -ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ
   
 Է. Հովհաննիսյան  -«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
   
 Ա. Բալդրյան  -Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ (համաձայնությամբ)
   
 Ա. Մանուկյան  -Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների միության ներկայացուցիչ (համաձայնությամբ)
   
 Կ. Կարապետյան  -«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)
   
 Ա. Չիլինգարյան  -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության իրավաբանական բաժնի պետ
   
 Ա. Եղիազարյան   -ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան