Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-31-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.01/11(466) Հոդ.238
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
16.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը


«ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2005 թվականի հունիսի 3-ին Թբիլիսիում ստորագրված «ԱՊՀ մասնակից պետությունների փոխադարձ առևտրում սահմանափակումների փուլային վերացման մասին» արձանագրությունը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. փետրվարի 16
Երևան
ՆՀ-31-Ն