Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-93-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.10/26(481) Հոդ.503
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.04.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագրում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

Հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 17-րդ կետի`

ա) «ե» ենթակետի «և ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչության կանոնադրությունները» բառերը փոխարինել «կանոնադրությունը» բառով,

բ) «է» ենթակետը «հաստիքացուցակը» բառից հետո լրացնել «(բացառությամբ առանձնացված ստորաբաժանման)» բառերով:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. ապրիլի 27
Երևան
ՆՀ-93-Ն