ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2016 թվականի N 740-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1303-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ու Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի շրջանակներում ձեռք բերված գույքի շահագործումը ծրագրերի պահանջներին համապատասխան ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող և «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, 2015 թվականին կառուցված, 44987330.0 դրամ սկզբնական արժեքով` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքի Գ. Նժդեհի փողոցի 1/3 հասցեում գտնվող՝ 205,4 քառ. մետր մակերեսով անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքը և 6.7 ու 2.2 քառ. մետր մակերեսներով պարիսպներն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ազատության պողոտա 1/21-40):
2. Պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի անվտանգության համակարգը, գրասենյակային կահույքը և անասնաբուժական սարքերը՝ համաձայն N 1 հավելվածի, ինչպես նաև «Ռենալտ-Դոկկեր» մակնիշի 4 ավտոմեքենան՝ համաձայն N 2 հավելվածի, ամրացել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:
3. Թույլատրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով, նպատակային օգտագործման համար հանձնել անասնաբուժական սպասարկման համապատասխան կենտրոնում մասնագիտական գործունեություն իրականացնող` անհատ ձեռնարկատեր հանդիսացող անասնաբույժներին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին» N 1303-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Թույլատրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով, նպատակային օգտագործման համար հանձնել անասնաբուժական սպասարկման համապատասխան կենտրոնում մասնագիտական գործունեություն իրականացնող` անհատ ձեռնարկատեր հանդիսացող անասնաբույժներին:»:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև 2-րդ կետում նշված ավտոմեքենաների պետական հաշվառումը.
2) «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի անժամկետ, անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` նախատեսելով, որ պայմանագրերից բխող` անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և ավտոմեքենաների պետական հաշվառման ծախսերը ենթակա են իրականացման «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին.
3) պայմանագրերում սահմանել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող գույքի օգտագործման պայմանները` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» ու Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2014 թվականի օգոստոսի 6-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրերի պահանջներին համապատասխան:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ կնքել համաձայնագիր 2016 թվականի հունվարի 18-ին կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման մասին NN 02/0016 և 03/0016 պայմանագրերում սույն որոշման 4-րդ կետից բխող փոփոխությունների իրականացման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 20 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի N 740-Ա որոշման |
Ց ա ն կ
«Ագրոբիզնեսի ԵՎ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին հանձնվող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքԻ անասնաբուժական սպասարկման կենտրոնում գտնվող գույքի
NN |
Գույքի անվանումը |
Քանակը |
Միավորի արժեքը (դրամ) |
Ձեռքբերման տարեթիվը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Ճամբարակ համայնքի անասնաբուժության սպասարկման կենտրոնի անվտանգության համակարգ |
1 |
471983. 0 |
2015 թ. |
2. |
Ցուցանակ |
1 |
38000 |
2015 թ. |
3. |
Գովազդային վահանակ |
1 |
240000 |
2015 թ. |
4. |
Հանդիպումների սեղան |
1 |
65000 |
2014 թ. |
5. |
Աթոռներ |
30 |
11900 |
2014 թ. |
6. |
Գրասենյակային սեղան |
4 |
40000 |
2014 թ. |
7. |
Գրասենյակային բազկաթոռ |
4 |
25000 |
2014 թ. |
8. |
Գրասենյակային պահարան |
4 |
60000 |
2014 թ. |
9. |
Գրադարակ |
6 |
8000 |
2014 թ. |
10. |
Վաճառքի ցուցափեղկ |
3 |
38000 |
2014 թ. |
11. |
Վաճառասրահի դարակներ |
3 |
37000 |
2014 թ. |
12. |
Պահեստի դարակներ |
20 (մ) |
23500 |
2014 թ. |
13. |
Փոքր սեղան |
1 |
28000 |
2014 թ. |
14. |
Արտահագուստի կախիչ |
2 |
11000 |
2014 թ. |
15. |
Շերտավարագույրներ |
7 |
13500 |
2014 թ. |
16. |
Խոհանոցի կահույք |
1 (հավա- քածու) |
272000 |
2014 թ. |
17. |
Սանդուղք |
1 |
50000 |
2014 թ. |
18. |
Չհրկիզվող պահարան |
1 |
125000 |
2014 թ. |
19. |
Ցուցադրական սառնարան TOSHIBA GR-K33UB-C |
1 |
257100 |
2014 թ. |
20. |
Խոհանոցային սառնարան |
1 |
149700 |
2014 թ. |
21. |
Պրոյեկտոր OPTOMA S300 |
1 |
243600 |
2014 թ. |
22. |
Էկրան |
1 |
105300 |
2014 թ. |
23. |
Ֆլիպ չարտ |
1 |
53700 |
2014 թ. |
24. |
Համակարգիչ Intel Pentium G630 |
2 |
316 800 |
2014 թ. |
25. |
Սեղանի էլեկտրոնային կշեռք CRC 5201 |
1 |
12600 |
2014 թ. |
26. |
Էլեկտրոնային կշեռք ACS 30 |
1 |
31200 |
2014 թ. |
27. |
Սերմնահեղուկի կոնտեյներ` 40 լ |
1 |
882800 |
2014 թ. |
28. |
Սերմնահեղուկի կոնտեյներ` 20 լ |
1 |
721100 |
2014 թ. |
29. |
Սերմնահեղուկի կոնտեյներ` 8 լ |
1 |
701300 |
2014 թ. |
30. |
Ունելի` ազոտի կոնտեյների համար |
1 |
225000 |
2014 թ. |
31. |
Ունելի` անոթից սերմնահեղուկի ձողիկները հանելու համար |
1 |
3800 |
2014 թ. |
Ընդամենը |
7186282. 0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի N 740-Ա որոշման |
Ց ա ն կ
«Ագրոբիզնեսի ԵՎ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվող ավտոմեքենաների
NN |
Ավտոմեքենաների նույնականացման տվյալները |
Արտադրության տարեթիվը |
Ձեռքբերման տարեթիվը |
Սկզբնական արժեքը |
1. |
«Ռենալտ-Դոկկեր» VF18SREB452863586 |
2015 թ. |
2016 թ. |
7260000. 0 |
2. |
«Ռենալտ-Դոկկեր» VF18SREB452863589 |
2015 թ. |
2016 թ. |
7260000. 0 |
3. |
«Ռենալտ-Դոկկեր» VF18SREB453119913 |
2015 թ. |
2016 թ. |
7260000. 0 |
4. |
«Ռենալտ-Դոկկեր» VF18SREB453119914 |
2015 թ. |
2016 թ. |
7260000. 0 |
Ընդամենը |
29040000. 0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ |
Գ. ԴՈՒՄԱՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.10.2016, N 1053-Ա | 15.10.2016, N 740-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|