Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-56-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.24/59(649) Հոդ.355
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
15.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.04.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ՆՀ-351 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-351 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

Հրամանագրով հաստատված կարգում`

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները դրանք ստանալուց հետո առաջին իսկ դիվանագիտական փոստով` սակայն ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, ուղարկում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:».

2) 2-րդ կետում և ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն» և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն» բառերը` դրանց հոլովաձևերով, համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերով.

3) 3-րդ և 5-րդ կետերում «մեկշաբաթյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով.

4) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ կետ՝

«5.1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը երկու և ավելի անգամ կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը և դրանց վերաբերյալ իր եզրակացությունը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության տարածքում երկու և ավելի անգամ կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը և դրանց վերաբերյալ իր եզրակացությունը հնգօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` միաժամանակ դրանց պատճեններն ուղարկելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ստացված նյութերի վերաբերյալ իրենց եզրակացությունները հնգօրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:».

5) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ կետ`

«6.1. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տրվում է ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում գտնվող, ծագումով հայ՝ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ճամփորդական փաստաթղթեր ունեցող, ծագումով հայ՝ քաղաքացիություն չունեցող անձանց:
Այլ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց կացության հատուկ կարգավիճակ կարող է տրվել, եթե նրանք Հայաստանի Հանրապետությունում ծավալում են տնտեսական, մշակութային գործունեություն:».

6) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ կետ`

«7.1. Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է կացության հատուկ կարգավիճակ ստացած՝ 16 տարին լրացած անձանց:»։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. մարտի 15
Երևան
ՆՀ-56-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան