Basic information
Number
N 1298-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.11.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
10.11.2017
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.11.2017
Effective date
11.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 նոյեմբերի 2017 թվականի N 1298-Ա

 

ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ԱԼԻՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանին 2017 թվականի նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 1-ը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի օգնական Ալինա Հակոբյանին 2017 թվականի նոյեմբերի 28-30-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի անդամ-պետությունների 7-րդ գագաթնաժողովին և դրան կից 1999 թվականի երկրորդ արձանագրության միջկառավարական կոմիտեի 12-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Արտաշես Առաքելյանինը՝ «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ալինա Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտաշես Առաքելյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. նոյեմբերի 10
Երևան