Գլխավոր տեղեկություն
Համար
N 737-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.10/61(1241) Հոդ.705
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հուլիսի 2016 թվականի N 737-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ԵՎ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 27,445.0 հազ. դրամ, որից՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի՝

1) Արագածոտնի, Աղձքի և Ոսկեվազի համայնքներում կարկտահարության հետևանքով վնասված շենք-շինությունների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ 4,745.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հակակարկտային կայանների ձեռքբերման և տեղակայման համար 19,600.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով), որից`

ա. Աշտարակի համայնքում` 5,600.0 հազ. դրամ,

բ. Սասունիկի համայնքում` 2,800.0 հազ. դրամ,

գ. Օհանավանի համայնքում` 5,600.0 հազ. դրամ,

դ. Կարբիի համայնքում՝ 5,600.0 հազ. դրամ.

3) Արագածոտնի համայնքում կարկտահարության հետևանքով վնասված տանիքները վերանորոգելու նպատակով թիթեղներ ձեռք բերելու համար՝ 3,100.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով), որից՝

ա. դպրոցի մարզադահլիճի վնասված տանիքի համար՝ 400.0 հազ. դրամ,

բ. մշակույթի տան վնասված տանիքի համար՝ 1,800.0 հազ. դրամ,

գ. փոքր ծավալի վնասներ կրած տների տանիքների համար՝ 900.0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 61,600.0 հազ. դրամ հակակարկտային կայանների ձեռքբերման և տեղակայման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածով), որից՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի`

1) Նորակերտի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

2) Բաղրամյանի (Էջմիածնի շրջ.) համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

3) Դաշտի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

4) Այգեշատի (Էջմիածնի շրջ.) համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

5) Ամբերդի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

6) Լեռնամերձի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

7) Աղավնատունի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

8) Արագածի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

9) Մայիսյանի համայնքում` 5.600.0 հազ. դրամ.

10) Նորավանի համայնքում` 2,800.0 հազ. դրամ.

11) Լուկաշինի համայնքում` 2,800.0 հազ. դրամ.

12) Արգինայի համայնքում` 5.600.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու, Շահումյանի, Եղեգնուտի, Դեբետի, Անտառամուտի և Թումանյանի համայնքների հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասների վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության Լոոռւ մարզպետարանին 2016 թվականի ինն ամսում հատկացնել 16,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով), որից՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի`

1) Ալավերդու համայնքին՝ 10,000.0 հազ. դրամ.

2) Շահումյանի համայնքին՝ 3,000.0 հազ. դրամ.

3) Եղեգնուտի համայնքին՝ 500.0 հազ. դրամ.

4) Դեբետի համայնքին՝ 500.0 հազ. դրամ.

5) Անտառամուտի համայնքին՝ 300.0 հազ. դրամ.

6) Թումանյանի համայնքին՝ 1,700.0 հազ. դրամ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հուլիսի 18
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
հուլիսի 14-ի N 737-Ն որոշման

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
հուլիսի 14-ի N 737-Ն որոշման

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2016 թվականի
հուլիսի 14-ի N 737-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան