Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-231-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.12.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.23/80(452) Հոդ.1541
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
15.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի ՆՀ-96-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության  Նախագահի 2004 թվականի մայիսի 31-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-96-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունը՝

հրամանագրի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար» բառերով:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
  Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՆՀ-231-Ն