Գլխավոր տեղեկություն
Համար
N 38-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2017-02.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.04/59(1239) Հոդ.199
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616232

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.

ք. Երևան

N 38-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի և այլ պարագաների պահպանման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի N 38-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների, քվեարկության ծրարների, ինքնասոսնձվող դրոշմանիշերի, համարակալված կտրոնների, ընտրողների ցուցակների, տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքների, ինչպես նաև ընտրական այլ փաստաթղթերի և պարագաների պահպանման կարգը:

2. Քվեարկության օրվանից 3 օր առաջ լիազոր մարմնից ստացած տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գործածվող ընտրողների ցուցակները, ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները, ինչպես նաև քվեարկության օրն ընտրական տեղամասում ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը պահվում են տեղամասային կենտրոնում` ընտրական փաստաթղթերի պահպանման համար նախատեսված չհրկիզվող պահարանում (այսուհետ` պահարան):

3. Ընտրությունների (հանրաքվեների) ժամանակ քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, համարակալված կտրոնները, տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների անհատական կնիքները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են քվեարկության նախորդ օրը և տեղադրվում են պահարանում:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պահարանը փակում և փակման մասը թղթով սոսնձում է: Սոսնձված թղթի վրա ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը. հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս կարող են ստորագրել սոսնձված թղթի վրա:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պահարանը հանձնում է պահպանման ոստիկանության ծառայողներին, իսկ քվեարկության օրը, ստուգելով պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, ոստիկանության ծառայողներից ընդունում է պահարանը: Պահարանը պահպանության հանձնելու և ոստիկանության ծառայողներից ընդունելու վերաբերյալ կազմվում է արձանագրություն` տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը ինքնասոսնձվող դրոշմանիշ փակցնող և քվեատուփի համար պատասխանատու անդամի կողմից իր հերթափոխի ավարտին, ինչպես նաև քվեարկության ավարտին հանձնված չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերը և ընտրողներից ստացած քվեարկության կտրոնները ընդունելուց, դրանց թվերը հաշվարկելուց և տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելուց հետո` մինչև ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում տեղադրելը պահում է պահարանում: