Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2016-02.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.04/59(1239) Հոդ.189
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616222

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.
ք. Երևան

N 28-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ`

1) ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշմամբ սահմանված դիմումների ձևերը կարող են ստացվել լիազոր մարմնից:

3. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն:

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկում այն ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, որտեղ դիմումատուն նշանակված է տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:

4. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամն իրեն նշանակած կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կամ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին պետք է ներկայացնի այնպիսի ժամկետներում, որ կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) կամ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հնարավորություն ունենան քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումը ներկայացնելու լիազոր մարմին:

5. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված դիմումը և կից ցուցակը` համաձայն 1 ձևի, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին նշանակած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 14.00-ն:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված N 1
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ.
հունիսի 17-ի N 28-Ն որոշման

____________________________________________________________________

(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը` լիազոր մարմին դիմելու դեպքում,

կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը` իրեն նշանակող կուսակցությանը,

կուսակցությունների դաշինքին դիմելու դեպքում,

տարածքային ընտրական հանձնաժողովի համարը և հանձնաժողովի նախագահի անունը, ազգանունը`

հանձնաժողովի նախագահին դիմելու դեպքում)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Ես` _____________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձը հաստատող փաստաթուղթ`

_________________,

(սերիա, համար)

տրված`

______________________________

(օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

հաշվառված`______________________________________________________________________

(հաշվառման վայրը` նշվում է նաև մարզը, համայնքը)

________________________________________________________________________________.

նշանակված եմ թիվ

_________________________

(նշվում է ընտրական տեղամասի համարը)

տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել այն թիվ _______ ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

 

Դիմող`

_____________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

________________

(ստորագրություն)

 

«____» _______________ 20  թ.

 

Հավելված N 2
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ.
հունիսի 17-ի N 28-Ն որոշման

___________________________________________________________________

(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը)

___________________________________________________________________

նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ տարածքային ընտրական

հանձնաժողովի համարը և հանձնաժողովի նախագահի անունը, ազգանունը

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, խնդրում եմ`

Ազգային ժողովի 20  թվականի ________________ «___»-ի ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար

_____________________________________________________________________________

նշվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը կամ տարածքային ընտրական հանձնաժողովի համար

կողմից նշանակված` ըստ կից ցուցակի ներկայացված, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին ընդգրկվել համապատասխան ընտրական տեղամասերի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում` ժամանակավորապես հանվելով ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից (ցուցակը կցվում է):

 

Առդիր` ______ թերթ:

 

____________________________________________

իրավասու անձի անունը, ազգանունը և ստորագրությունը

«____» _______________ 20  թ.

 

 Ձև 1

 

 

Ց ՈՒ Ց Ա Կ

 

Ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում ընդգրկվող տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների

 

Հ/Հ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Հաշվառման
վայրը

Տեղամասային ընտրական հանձնաժողովի համարը,
որի անդամ է

         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2022, N 37-Ն 02.07.2022, N 28-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան