Գլխավոր տեղեկություն
Համար
N 778-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.03.2016-11.08.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2008 թվականի N 778-Ա

 

«ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման`

Հաստատել «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. հոկտեմբերի 6

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի
 2008 թվականի հոկտեմբերի 6-ի
 N 778-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Իրավական ակտի տեսակն ու
վերնագիրը

Պատասխանատու
կառավարման մարմինը

Ներկայաց-
նելու ժամկետը

Միջոցառում-
ների
ֆինանսա-
վորման
աղբյուրը

 

 2

 3

 4

 5

1.

«Խաղողի մշակութային
ֆիլոքսերազերծ և
ֆիլոքսերայով վարակված
տարածաշրջանների
սահմանները և խաղողի
ֆիլոքսերադիմացկուն
սորտերի ցանկը
սահմանելու մասին» ՀՀ
կառավարության որոշման
նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

2008 թ.
դեկտեմբերի
2-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

2.

«Հայկական կոնյակի,
բրենդիի և խաղողի
օղիների գինենյութերի
արտադրության համար
նախատեսված խաղողի
սորտերը և
գինենյութերում բնական
սպիրտի փաստացի
նվազագույն
քանակությունը
սահմանելու մասին» ՀՀ
կառավարության որոշման
նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2009 թ.
մարտի 2-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

3.

«Հայկական կոնյակի ու
բրենդիի սպիրտի և
խաղողի օղու թորվածքի
հնացման կարգը
սահմանելու մասին» ՀՀ
կառավարության որոշման
նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2009 թ.
ապրիլի
2-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

4.

«Հայկական կոնյակի ու
բրենդիի գինենյութի,
սպիրտահումքի,
սպիրտաջրի, բուրավետ
ջրի և խաղողի օղու
գինենյութի ու
թորվածքահումքի թորման
ժամկետները և կարգը
սահմանելու մասին» ՀՀ
կառավարության որոշման
նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2009 թ.
մայիսի
3-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

5.

«Հայաստանի
Հանրապետությունում
արտադրված և
Հայաստանի
Հանրապետություն
ներկրված գինեգործական
արտադրանքի մակնշման
սահմանված
տեղեկությունները
մակնիշի վրա զետեղելու
կարգը սահմանելու
մասին» ՀՀ
կառավարության որոշման
նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2009 թ.
հունիսի
2-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

6.

«Խաղողի հումքով
ոգելից խմիչքների
մասին» ՀՀ օրենքի
կիրարկումն ապահովելու
նպատակով պետական
կառավարման լիազոր
մարմիններ ճանաչելու
մասին» ՀՀ
կառավարության որոշման
նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2009 թ.
հուլիսի
2-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

7.

«Գինեգործական
արտադրանքին
ներկայացվող
պահանջների և
թույլատրելի
գինեգործական
մեթոդների ու
մշակումների
տեխնիկական
կանոնակարգը
հաստատելու մասին» ՀՀ
կառավարության որոշման
նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2011 թ.
հունվարի
3-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

8.

«Բրենդիի համար
առանձին ապրանքային
անվանում սահմանելու
մասին» ՀՀ
կառավարության որոշման
նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2010 թ.
ապրիլի
3-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

9.

«Գինեգործական
արտադրանքի
մնացորդների,
աշխարհագրական նշումով
գինեգործական
արտադրանք արտադրելու
նպատակով օգտագործված
խաղողի և աշխարհագրական նշումով
գինեգործական
արտադրանքի քանակի
հայտարարագրման կարգը
սահմանելու մասին»
ՀՀ կառավարության
որոշման նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2011 թ.
օգոստոսի
2-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

10.

«Խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

2016 թ.
հունիսի
3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի
պահանջվում:

11.

 (կետն ուժը կորցրել է 12.03.16 N 139-Ա)   

12.

 (կետն ուժը կորցրել է 12.03.16 N 139-Ա)   

13.

 (կետն ուժը կորցրել է 12.03.16 N 139-Ա)      

14.

 (կետն ուժը կորցրել է 12.03.16 N 139-Ա)      

15.

 (կետն ուժը կորցրել է 12.03.16 N 139-Ա)      

16.

«Խաղողի արգելված
սորտերով տնկված
տնկարկներն արմատախիլ
անելու և (կամ)
չարգելված սորտերով
վերակառուցելու
(վերատնկելու) համար
խաղող արտադրողի վնասի
փոխհատուցման նպատակով
դրամական կամ
տեխնիկական օգնության
տրամադրման կարգը
սահմանելու մասին»
ՀՀ կառավարության
որոշման նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2018 թ.
դեկտեմբեր
2-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

17.

 (կետն ուժը կորցրել է 12.03.16 N 139-Ա)      

18.

 (կետն ուժը կորցրել է 12.03.16 N 139-Ա)      

19.

 (կետն ուժը կորցրել է 12.03.16 N 139-Ա)      

20.

«Հայկական կոնյակի ու
բրենդիի գինենյութի,
սպիրտահումքի,
սպիրտաջրի, բուրավետ
ջրի և խաղողի օղու
գինենյութի ու
թորվածքահումքի թորման
համար նախատեսված
սարքերին ներկայացվող
տեխնիկական պահանջները
սահմանելու մասին» ՀՀ
կառավարության որոշման
նախագիծ

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի
նախարարություն

2016 թ.
հունիսի
2-րդ
տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

21.

«Գինեգործական
արտադրանք
արտադրողների կողմից
արտադրության մեջ
օգտագործվող,
իզոտոպային
բաղադրության
փորձաքննության համար
անհրաժեշտ,
խաղողագործական ու
գինեգործական
արտադրանքի նմուշների
լիազոր մարմնին
տրամադրման կարգը
սահմանելու մասին» ՀՀ
կառավարության որոշման
նախագիծը ՀՀ
կառավարության
քննարկմանը
ներկայացնելը

ՀՀ գյուղատնտեսության
նախարարության
սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայություն

2016 թ.
հունիսի
3-րդ
տասնօրյակ

Ֆինանսավորում չի
պահանջվում:

           (հավելվածը փոփ., լրաց. 12.03.16 N 139-Ա)      

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.01.2019, N 5-Ա 11.01.2019, N 778-Ա
10.08.2016, N 728-Ա 11.08.2016, N 778-Ա
12.03.2016, N 139-Ա 13.03.2016, N 778-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան