ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
|
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
1. |
ա) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-983-06.04.2016-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
բ) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին |
Կ-9831 -06.04.2016-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
2. |
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին |
Կ-984-06.04.2016-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
3. |
ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կ-990-18.04.2016-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին |
Կ-9901 -18.04.2016-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
4. |
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք |
Կ-991-18.04.2016-ՏՀ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
5. |
ա) Մարդու իրավունքների պաշտպանի մասին |
Կ-996-02.05.2016-ՄԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
բ) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին |
Կ-9961 -02.05.2016-ՄԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
գ) «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-9962 -02.05.2016-ՄԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն | |
դ) «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-9963 -02.05.2016-ՄԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Կոդը և հեղինակները | |
1. |
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին |
Կ-1015-01.06.2016-ՊԻ-010/0 Հեղինակ` ՀՀ կառավարություն |
2. |
Միջազգային պայմանագրերի վավերացում. |
|
1. |
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագիր |
Ն-1017-06.06.2016-ԱՀ,ՖՎ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
2. |
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագիր |
Ն-1018-06.06.2016-ԱՀ,ՖՎ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
3. |
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի |
Ն-1019-06.06.2016-ԱՀ,ՖՎ-011/0 Ներկայացնող` ՀՀ Նախագահ |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ |
Գ. Սահակյան |
քաղ. Երևան ԱԺՈ-218-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|