Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.04/59(1239) Հոդ.187
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616220

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.
ք. Երևան

N 26-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎԵՐՋԻՆ ՉՈՐՍ ՏԱՐՈՒՄ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՉՈՐՍ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 3-րդ մասի 1-ին պարբերությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել պատգամավորի թեկնածուների` վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2016 թ.
հունիսի 17-ի N 26-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՎԵՐՋԻՆ ՉՈՐՍ ՏԱՐՈՒՄ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՆԱԼՈՒ ԵՎ ՎԵՐՋԻՆ ՉՈՐՍ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացի _______________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձը հաստատող փաստաթուղթ`

_________________,

(սերիա, համար)

տրված`

______________________________

(օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

 

վերջին չորս տարում հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և վերջին չորս տարում մշտապես բնակվում է Հայաստանի Հանրապետությունում:

 

__________________________________________________________

(լիազոր մարմնի կամ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն)

____________________

(ստորագրություն)

 

Կ.Տ.

 

«____» ____________ 20  թ.