Գլխավոր տեղեկություն
Համար
N 291-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.07.2016-23.09.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.08.23/53(643) Հոդ.363
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2008 թվականի N 291-Ն

 

ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ անվտանգության միասնական կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 11
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
մարտի 6-ի N 291-Ն որոշման

 

ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն միասնական կանոնները մշակված են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին կետի կիրարկումն ապահովելու համար և սահմանում են անվտանգության պահանջները պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ:

2. Պայթեցման աշխատանքները կատարվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` համապատասխան լիցենզիա ունեցող անձանց կողմից:

3. Պայթեցման աշխատանքներում ընդգրկված աշխատողների ուսուցումը և որակավորումը կազմակերպություններում կատարվում է կազմակերպության միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

4. Պայթեցնող մասնագետների ուսուցումը և որակավորումը կատարվում է մասնագիտացված ուսումնական հաստատություններում (ուսումնական կոմբինատներ, ուսումնական դասընթացներ, ուսումնական կենտրոններ և այլն)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

 

II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն կանոններում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

պայթեցում` պայթեցման աշխատանքների անվտանգությունն ապահովող եղանակներով տրված հաջորդականությամբ և սահմանված պահին պայթուցիկ նյութերի լիցքերի դետոնացում առաջացնելու պրոցես (ընթացք), որը կիրառվում է ապարները և այլ զանգվածներ քայքայելու և փշրելու նպատակով.

առաջնային պայթեցում` պայթեցման աշխատանքներ, որի դեպքում օգտակար հանածոն, դատարկ ապարը և այլ զանգվածներ պոկվում, անջատվում և քայքայվում են.

երկրորդային պայթեցում` պայթեցման աշխատանքներ, որոնք կատարվում են գլխավորապես արտաչափ ապարակտորները մանրացնելու, հանքաստիճանի աշխատանքային հրապարակի անհարթությունները վերացնելու և նմանատիպ այլ աշխատանքներ կատարելու ժամանակ.

էլեկտրական պայթեցում` պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ պայթուցիկ նյութի լիցքի պայթեցում` էլեկտրադետոնատորի կիրառմամբ.

կրակային պայթեցում` պայթեցման աշխատանքների կատարում` կրակատար քուղի և կապսուլ դետոնատորների կիրառմամբ.

զանգվածային պայթեցում` պայթեցում, որի ընթացքում ընդհանուր պայթեցման ցանցին հավաքակցվում են երկու և ավելի հորատանցքային, փոսարկային կամ խցային լիցքեր` անկախ լիցքավորվող փորվածքների երկարությունից.

պայթեցման կետ` վայր, որտեղ գտնվում է պայթեցման կայանը կամ պայթեցման սարքը և որտեղից կատարվում է հոսանքի միացումն էլեկտրական ցանցին` պայթեցում կատարելու համար.

պայթեցման սարք` պայթեցման աշխատանքներում էլեկտրական հոսանք արտադրող և պայթեցման էլեկտրական ցանցին հոսանքի ազդակներ տվող մեքենամիջոցներ և սարքավորումներ, որոնք լինում են դինամո-էլեկտրական և էլեկտրամարտկոցային տեսակների.

պայթեցման կայան` փակ արկղում հավաքակցված սարք` նախատեսված պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ պայթեցման ցանցին միակցելու համար` բաղկացած մի քանի հոսանքաանջատիչներից, ազդարարման լամպերից և էլեկտրաչափիչ սարքերից.

պայթյունի օդային հարվածի ալիք` հատուկ տեսակի ալեկոծություն, որն առաջանում է պայթեցման լիցքերի պայթյունի հետևանքով` շրջակա միջավայրում առաջացնելով փոշի և գազեր, ճնշման զգալի բարձրացում, որն ուղեկցվում է նյութերի խտացմամբ և այրմամբ ու դրանց շարժման արագության փոփոխմամբ.

պայթուցիկ նյութեր` արտադրության մեջ պայթեցման աշխատանքներ կատարելու համար օգտագործվող քիմիական նյութեր կամ դրանց ֆիզիկական խառնուրդներ, որոնք արտաքին ազդեցությունից (ջերմությունից, կայծից, հարվածից, շփումից) պայթում են` մեծ արագությամբ վերափոխվում քիմիական այլ միացությունների` առաջացնելով պայթյունի ալիք, մեծ քանակությամբ ջերմային էներգիա և զգալի ծավալով գազանման նյութեր.

պայթեցման միջոցներ` միջոցներ, որոնց օգնությամբ պայթուցիկ նյութերի լիցքերին հաղորդվում է նախնական ազդակ (դրդում) և դրանց գրգռում` պայթման համար: Պայթեցման միջոցների շարքին են դասվում կապսուլ դետոնատորները, էլեկտրադետոնատորները, դետոնացման, կրակատար քուղերը, կրակատար քուղերը բոցավառելու համար միջոցները, էլեկտրաբոցավառիչները, հրատեխնիկական ռելեն.

դետոնացման քուղ` ճկուն քուղ, որը պարունակում է բարձր զգայունակ պայթուցիկ նյութերի միջուկ և կարող է օգտագործվել պայթյուններ իրականացնելու համար.

դետոնատոր` միջոց, որն իր սկզբնական ազդակով առաջացնում է պայթուցիկ նյութի լիցքի պայթյունային փոխակերպում (դետոնացում).

կապսուլ դետոնատոր` մետաղե կամ ստվարաթղթե պարկուճի մեջ տեղավորված պայթեցման միջոց, որը պայթուցիկ նյութերի լիցքերում առաջացնում է պայթյուն.

«բաժակ»` պայթանցքի կամ հորատանցքի պայթեցումից հետո դրանց չպայթած մասը.

պայթուցիկ նյութերի պահեստ` վերգետնյա պայմաններում մեկ ընդհանուր ցանկապատված տարածքում տեղակայված պայթուցիկ նյութերի մեկ կամ մի քանի պահոցների և օժանդակ կառույցների, իսկ ստորգետնյա պայմաններում` պայթուցիկ նյութեր պահելու օժանդակ խցերի և խորշերի ու դրանց մոտեցող փորվածքների համախումբ.

կայծակապաշտպանիչ սարքեր` մեխանիկական և էլեկտրական (էլեկտրոնային) սարքավորումների համախումբ` նախատեսված պայթուցիկ նյութերի պահեստները և դրանց օժանդակ շինությունները կայծակի ուղղակի հարվածներից պաշտպանելու համար, որոնք հիմնականում տեղադրվում են վերգետնյա պայմաններում տեղակայված պահեստների պաշտպանման համար.

պայթեցման աշխատանքների վտանգավոր գոտի` պայթեցման աշխատանքների կատարման վայրում հնարավոր վտանգավոր գործոնների տարածք, որի սահմաններում պայթեցման հետևանքով ապարների թռիչքի (ցրիվ գալու), պայթյունի ալիքի և սեյսմիկ ազդեցության հետևանքով կարող է պոտենցիալ վտանգ ստեղծել մարդկանց կյանքի, մոտակա շենքերի ու շինությունների, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի համար.

պայթեցման աշխատանքները ղեկավարող մասնագետ` համապատասխան մասնագիտական կրթությամբ, պայթեցման աշխատանքների կատարման գծով ուսուցանված և որակավորում ունեցող ինժեներատեխնիկական աշխատող.

պայթեցնող` սահմանված կարգով ուսուցանված և համապատասխան որակավորում ունեցող մասնագետ, որն անմիջապես կատարում է պայթեցման աշխատանքներ:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Բոլոր պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները վտանգավորությամբ դասակարգվում են առաջին աստիճանի և բաժանվում վտանգավորության խմբերի (աղյուսակ N 1) և ենթախմբերի (աղյուսակ N 2):

 

Աղյուսակ N 1

 

Պայթուցիկ նյութերի ԵՎ պայթեցման միջոցների դասակարգումն ըստ վտանգավորության խմբերի

 

Վտանգա-
վորության
խումբը
Նյութը, արտադրանքը
A հրահրող պայթուցիկ նյութեր
B հրահրող պայթուցիկ նյութեր պարունակող արտադրանք
C նետողական պայթուցիկ նյութեր և հրկիզվող այլ պայթուցիկ նյութեր կամ արտադրանք, որոնցում պարունակվում է չծխացող վառոդ
D երկրորդային դետոնացնող պայթուցիկ նյութեր, ծխացող վառոդ, դետոնացնող պայթուցիկ նյութեր պարունակող արտադրանք` առանց հրահրման միջոցների և նետողական լիցքերի (դետոնացման քուղի)
E երկրորդային դետոնացնող պայթուցիկ նյութեր պարունակող արտադրանք` առանց հրահրման միջոցի, բայց նետողական լիցքով (բացառությամբ հեշտ բռնկվող հեղուկներ պարունակողների)
F երկրորդային դետոնացնող նյութեր, հրահրման միջոցներ և նետողական լիցքեր պարունակող արտադրանք կամ արտադրանք առանց նետողական լիցքերի
G հրատեխնիկական ռելե և դրա պարունակությամբ արտադրանք
N առավել ոչ զգայունակ դետոնացնող նյութեր պարունակող արտադրանք
S նյութերը և արտադրանքը փաթեթավորված այնպես, որ պատահական գործարկման դեպքում փաթեթը կասեցնում է ցանկացած վտանգավոր երևույթ, իսկ, եթե տարան քայքայված է կրակից, ապա պայթյունի ազդեցությունը սահմանափակ է, ինչը չի խանգարում անցկացնել վթարային միջոցառումներ կամ մարել հրդեհն անմիջապես փաթեթավորման մոտակայքում

 

Աղյուսակ N 2

 

Պայթուցիկ նյութերի դասակարգումն ըստ վտանգավորության ենթախմբերի

 

Ենթա-
խումբը
Ենթախմբի անվանումը
1 պայթման զանգվածով վտանգավոր պայթուցիկ նյութեր
2 զանգվածով չպայթող պայթուցիկ նյութեր
3 զանգվածով չպայթող հրդեհավտանգ պայթուցիկ նյութեր
4 նշանակալից վտանգ չներկայացնող պայթուցիկ նյութեր (պայթեցման միջոցներ)
5 առավել ոչ զգայունակ պայթուցիկ նյութեր (պայթեցման միջոցներ)
6 թույլ զգայունակ պայթուցիկ նյութեր (պայթեցման միջոցներ)

 

7. Պայթուցիկ նյութերի պահեստներում գտնվող սելիտրան դիտարկվում է որպես D խմբին պատկանող պայթուցիկ նյութ:

8. Վտանգավորության տարբեր խմբերի պատկանող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պետք է պահվեն և փոխադրվեն առանձին-առանձին` ըստ յուրաքանչյուր խմբի: Թույլատրվում է համատեղ պահել`

1) ծխացող (D վտանգավորության խումբ) և չծխացող (C վտանգավորության խումբ) վառոդները.

2) կրակատար քուղերը, հրահրող միջոցները, ազդանշանային, վառոդային փամփուշտները և ազդանշանային հրթիռները (D վտանգավորության խումբ).

3) կրակատար քուղը, դրանց և վառոդները վառելու միջոցները, ժապավենները (D վտանգավորության խումբ), կապսուլ դետոնատորները, էլեկտրադետոնատորները (B վտանգավորության խումբ):

9. Տրանսպորտային միջոցներով թույլատրվում է համատեղ փոխադրել` B, C, D, E, G, N և S վտանգավորության խմբի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ պայմանով, որ պահպանվեն սույն կանոններով սահմանված պահանջները:

10. Պայթուցիկ նյութերը, ըստ դրանց կիրառման պայմանների, բաժանվում են դասերի և խմբերի (աղյուսակ N 3):

 

Աղյուսակ N 3

 

Պայթուցիկ նյութերի դասակարգումը` ըստ կիրառման պայմանների

 

Պայթուցիկ նյութերի դասը Պայթուցիկ նյութերի խումբը Պայթուցիկ նյութերի տեսակը և կիրառման պայմանները Պայթափամփուշտի (կապոցի) տարբերիչ շերտի կամ թաղանթի գույնը
I __ չնախապաշտպանված պայթուցիկ նյութեր` նախատեսված միայն վերգետնյա պայմաններում պայթեցումներ կատարելու համար սպիտակ
II __ չնախապաշտպանված պայթուցիկ նյութեր` նախատեսված վերգետնյա պայմաններում և ստորգետնյա փորվածքներում պայթեցումներ կատարելու համար, որոնցում կամ բացակայում է այրվող գազերի անջատումը, կամ պայթուցիկ ածխային (թերթաքարային) փոշու գոյացումը կարմիր
III __ նախապաշտպանված պայթուցիկ նյութեր` նախատեսված միայն ստորգետնյա փորվածքներում պայթեցումներ կատարելու համար, որոնցում առկա են այրվող գազեր, բայց բացակայում են պայթուցիկ ածխային (թերթաքարային) փոշիները կապույտ
IV __ նախապաշտպանված պայթուցիկ նյութեր` նախատեսված ածխի կամ դյուրավառ թերթաքարերի ստորգետնյա փորվածքներում պայթեցումներ կատարելու համար, որոնք վտանգավոր են ածխի (թերթաքարերի) փոշիների պայթյունի համար, մինչդեռ չեն անջատում այրվող գազեր դեղին
V __ նախապաշտպանված պայթուցիկ նյութեր` նախատեսված այրվող գազերի անջատմամբ փորվածքներում պայթեցումներ կատարելու համար, այն պայմաններում, երբ բացառվում է պայթանցքի լիցքի կողային մակերևույթի շփումը լեռնային ապարների ճեղքերում կամ փորվածքներում գտնվող գազաօդային խառնուրդի հետ դեղին
VI __ նախապաշտպանված պայթուցիկ նյութեր` նախատեսված այրվող գազերի անջատմամբ փորվածքներում պայթեցումներ կատարելու համար, այն պայմաններում, երբ հնարավոր է պայթանցքի լիցքի կողային մակերևույթի շփումը լեռնային ապարների ճեղքերում կամ փորվածքներում գտնվող գազաօդային խառնուրդի հետ դեղին
VII __ նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և V-VI դասի պայթուցիկ նյութերի արտադրանք` նախատեսված ստորգետնյա փորվածքներում հատուկ պայթեցման աշխատանքներ կատարելու համար (ապարների արտաչափ կտորների, կախված լեռնային զանգվածի և առաստաղների պայթեցում), այն դեպքերում, եթե դրանցում հնարավոր են պայթյունավտանգ այրվող գազերի, ածխային (թերթաքարային) փոշիների խտանյութի գոյացում դեղին
Հատուկ (C) __ չնախապաշտպանված և նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և դրանցից արտադրանք` նախատեսված հատուկ պայթեցման աշխատանքներ կատարելու համար, բացառությամբ ստորգետնյա փորվածքների հանքախորշերի, որոնցում հնարավոր են այրվող գազերի և ածխային (թերթաքարային) փոշիների պայթյունավտանգ խտանյութի գոյացում __
  1 պայթեցման աշխատանքների կատարում վերգետնյա պայմաններում` մետաղների իմպուլսային մշակում, հորատանցքային և կենտրոնացված լիցքերի հրահրում, հանքաստիճանների թեքվածքների պայթեցում, սառած գետնի քայքայում, լեռնային զանգվածի ապարների արտաչափ կտորների երկրորդական պայթեցում, փորվածքներում սեյսմահետախուզական աշխատանքների իրականացում, անտառային հրդեհների տեղայնացման համար պաշտպանիչ շերտերի ստեղծում և այլ հատուկ աշխատանքներ սպիտակ
  2 պայթեցման աշխատանքների կատարում այրվող գազով կամ ածխային (թերթաքարային) փոշով ոչ վտանգավոր ստորգետնյա փորվածքներում, սուլֆիդային հանքավայրերում, լեռնային զանգվածի արտաչափ կտորների երկրորդային պայթեցման ժամանակ, այլ հատուկ աշխատանքներ կարմիր
  3 պայթեցման աշխատանքների կատարում նավթային, գազային և հետախուզական հորատանցքերում սև
  4 պայթեցման աշխատանքների կատարում պայթյունավտանգ ծծմբային և նավթային հանքահորերում, որոնք վտանգավոր են ծծմբի փոշու, ջրածնի և ծանր ածխաջրածնային գոլորշիների պայթմամբ կանաչ

 

11. Ձեռք բերվող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները կազմակերպությունների կողմից պետք է ենթարկվեն փորձարկման, որոշվեն օգտագործման և պահման համար դրանց պիտանիությունը հետևյալ դեպքերում`

1) արտադրող գործարանի կամ այլ կազմակերպությունների պահեստներից դրանց ստանալու ժամանակ.

2) որակի մեջ կասկածանքների առաջացման դեպքերում.

3) երաշխիքային ժամկետի վերջում:

12. Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների փորձարկումը կատարվում է հանձնախմբի միջոցով, փորձարկման արդյունքները ձևակերպվում են ակտով` համաձայն N 1 ձևի, կատարվում է համապատասխան գրանցում պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների փորձարկումների հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 2 ձևի: Արգելվում է օգտագործել և պահել երաշխիքային ժամկետներն անցած պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ` առանց դրանց նախնական փորձարկման:

13. Պայթուցիկ նյութերը պետք է փաթեթավորվեն և մակնշվեն համաձայն տեխնիկական պայմանների, իսկ դրանց արկղերը, պարկերը, ծրարներն ունենան տարբերիչ գույների ուրվագծումներ թաղանթի տեսքով և հատուկ շերտագծով:

14. Պայթուցիկ նյութերի չորացումը, մանրացումը, մաղումը, պատյանների մեջ լցավորումը և ապասառեցումը թույլատրվում է կատարել այդ նպատակների համար նախատեսված շենքերում, ինչպես նաև ծածկված բաց հրապարակներում: Բաց հրապարակներում պայթուցիկ նյութերի չորացումը, մանրացումը, մաղումը, պատյանների մեջ լցավորումը թույլատրվում է կատարել միայն չոր եղանակներին:

15. Մինչև 1,5 % խոնավությամբ ամոնիակասելիտրային պայթուցիկ նյութերի պայթափամփուշտների չորացումը պետք է կատարել միայն գործարանային թողարկմամբ պատյանների մեջ, իսկ 1,5 %-ից ավելի խոնավությամբ նույնատիպ պայթուցիկ նյութերի պայթափամփուշտների չորացումը` ապափաթեթավորված և ցրված վիճակով: Պայթուցիկ նյութերի չորացման համար նախատեսված շենքերում օդի ջերմաստիճանը պետք է լինի 50 0C-ից ոչ բարձր, իսկ ծխացող վառոդի չորացման ժամանակ` 40 0C-ից ոչ բարձր: Տրոտիլով զգայունակությունը բարձրացված պայթուցիկ նյութերի չորացման համար օդի ջերմաստիճանը պետք է լինի 60 0C-ից ոչ բարձր, իսկ նիտրաեթերներով զգայունակությունը բարձրացված պայթուցիկ նյութերի համար` 30 0C-ից ոչ բարձր: Պայթուցիկ նյութերի չորացման ժամանակ տաքացուցիչներն օդամղիչի հետ միասին պետք է գտնվեն մեկուսացված շենքում կամ կից շինության մեջ: Պայթուցիկ նյութերի չորացման սեղանները և դարակները պետք է գտնվեն տաքացնող մակերեսներից (վառարաններ, գոլորշու խողովակներ, ջեռուցման մարտկոցներ) 1 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

16. Պայթուցիկ նյութերի արկղերը, տուփերը, պարկերը, փաթեթները պետք է արտադրող գործարանում ամուր փակվեն (կարվեն, սոսնձվեն) և կապարակնքվեն:

17. Արտադրող գործարաններում պայթուցիկ նյութերի փաթեթավորման ժամանակ բոլոր տեսակի տարաներում պետք է դրվեն օգտագործման հրահանգներ (ձեռնարկներ), որոնցում պետք է նշված լինեն պայթուցիկ նյութի դասակարգման գաղտնագիրը, վտանգավորության խումբը, օգտագործման պայմանները, հիմնական տեխնիկական բնութագրերը, պահման երաշխիքային ժամկետը, պայթուցիկ նյութերի հետ վարվեցողության կանոնները:

18. Արգելվում է մանրացնել հեքսոգեն կամ նիտրաեթերներ պարունակող պայթուցիկ նյութերը:

19. Պայթուցիկ նյութերի ապասառեցումը կատարվում է գործարանային փաթեթավորման մեջ` վերգետնյա պահեստների ջեռուցվող շենքերում կամ պայթուցիկ նյութերի ստորգետնյա պահեստներում, օդի ջերմաստիճանի 30 0C-ից ոչ ավելի պայմաններում:

20. Պայթուցիկ նյութերի փոխադրումն իրականացվում է ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտով` պայթուցիկ նյութերը փոխադրելու հրահանգների պահանջներով` հաշվի առնելով տեղական պայմանները:

21. Պայթուցիկ նյութերի ընդունումը, դրանց բեռնաբարձումը և բեռնաթափումը պետք է կատարվի հատուկ առանձնացված և սարքավորված բեռնաթափման-բեռնաբարձման հրապարակներում` պայթեցման աշխատանքների կատարման ղեկավարի կամ հատուկ նշանակված անձի հսկողության ներքո: Բեռնաթափման-բեռնաբարձման հրապարակներում արգելվում է կողմնակի անձանց ներկայությունը:

22. Պայթուցիկ նյութերի բեռնաբարձման և բեռնաթափման հրապարակները պետք է ապահովեն հետևյալ պայմանները`

1) հրապարակի տրանսպորտային միջոցների բեռնաթափման տեղերը 15 մ շառավղով պետք է ցանկապատվեն ոչ պակաս 2 մ բարձրությամբ մետաղե փշալարերով.

2) հրապարակը պետք է մութ ժամանակ լուսավորվի հիմնական և լրացուցիչ էլեկտրական լուսավորությամբ կամ մարտկոցային լուսամփոփներով: Էլեկտրական լուսավորության անջատիչները պետք է տեղակայվեն պայթուցիկ նյութերի բեռնաբարձման (բեռնաթափման) տեղից 50 մ-ից ոչ մոտ հեռավորության վրա.

3) հրապարակը պետք է ապահովված լինի անհրաժեշտ հրդեհաշիջման միջոցներով.

4) հրապարակը պետք է ունենա կայուն հեռախոսային կապ տվյալ կազմակերպության ղեկավարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների և Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության հետ:

(22-րդ կետը փոփ. 19.05.16 N 696-Ն)

23. Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների փոխադրումը քաղաքների և այլ բնակավայրերի տարածքով իրականացվում է կազմակերպության պայթեցման աշխատանքների կատարման ղեկավարի կողմից սահմանված երթուղիներով, որոնք պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Պայթուցիկ նյութերի փոխադրումն իրականացվում է հրահանգավորված անձանց միջոցով` պայթեցնողների կամ ուղեկցող անձանց հսկողության տակ: Պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պետք է փոխադրվեն առանձին-առանձին` հատուկ պայուսակների, տուփերի և արկղերի մեջ:

24. Պայթուցիկ նյութերը, պայթեցման միջոցները և պայթեցման սարքերը մեկ պահեստից մյուս պահեստը համատեղ փոխադրելը կամ դրանք պայթեցման վայր հասցնելը թույլատրվում է միայն հետևյալ պայմանների ապահովման դեպքերում`

1) տրանսպորտային փոխադրամիջոցը պետք է բեռնվի դրա բեռնատարողության 2/3-ից ոչ ավելի.

2) պայթեցման միջոցները պետք է տեղավորվեն տրանսպորտային միջոցի առաջնամասում, ամուր փակվող արկղերում` յուրաքանչյուր կողմից դնելով փափուկ միջադիրներ.

3) պայթուցիկ նյութերով փաթեթները և պայթեցման միջոցների արկղերը պետք է միմյանցից բաժանվեն իրար հետ հպումը բացառող նյութերով.

4) պայթուցիկ նյութերով արկղերը և մյուս տարաները պետք է ամրացվեն այնպես, որպեսզի բացառվի դրանց մեկը մյուսին հարվածելը կամ միմյանց հետ շփվելը:

25. Պայթեցման աշխատանքներ կատարող անձանց պայթուցիկ նյութի հետ միասին աշխատավայր հասցնելը թույլատրվում է միայն այդ նպատակի համար հատուկ սարքավորված ավտոմեքենաներով` ուղեկցող անձանց հսկողությամբ: Ավտոմեքենան պետք է ունենա`

1) կողապատեր և առանձնացված մասեր, որոնք ավելի բարձր են, քան փոխադրվող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները.

2) բեռների համար նախատեսված մաս, որտեղ տեղակայվում են պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները.

3) հարմար նստատեղեր ուղևորատար մասում.

4) հակահրդեհային միջոցներ, այդ թվում` առնվազն երկու կրակմարիչ: Ավտոմեքենան պետք է սարքավորված լինի համապատասխան նախազգուշական նշաններով, որոնք նշում են ավտոմեքենայի բեռի պարունակությունը և տեսանելի են ցանկացած տեսադաշտից:

26. Քաղաքների և այլ բնակավայրերի տարածքներով պայթուցիկ նյութերի փոխադրման ժամանակ տրանսպորտային միջոցների երթուղիների վրա փոխադրողների կողմից պետք է տեղակայվեն մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող պաստառներ և այլ նախազգուշական նշաններ:

27. Ստորգետնյա հանքավայրեր պայթուցիկ նյութերի փոխադրումը թույլատրվում է անվտանգության պահանջներին համապատասխանող և այդ նպատակների համար սարքավորված հանքի փոխադրամիջոցներով:

28. Արգելվում է պայթուցիկ նյութի փոխադրումը հանքափողով` մարդկանց վերահանման և իջեցման ժամանակ:

29. Պայթուցիկ նյութերի բեռնաբարձման, բեռնաթափման և հանքափողով փոխադրման ժամանակ մերձհանքափողային բակում և վերհանքային շենքում թույլատրվում է ներկա լինել միայն պայթեցնողին, պայթուցիկ նյութը բաշխողին, բեռնող և բեռնաթափող անձանց, ղեկալծակավորին, հանքափողն սպասարկողին և պայթուցիկ նյութը փոխադրելու համար պատասխանատու անձին:

30. Պայթուցիկ նյութերի արկղերը պետք է զբաղեցնեն վերելքավանդակի բարձրության 2/3-ից ոչ ավելի մասը և լինեն վերելքավանդակի դռներից ոչ բարձր: Վագոնիկներով պայթուցիկ նյութերի իջեցման ժամանակ դրանց արկղերը և պարկերը չպետք է դուրս ցցվեն վագոնիկների կողերից: Պայթեցման միջոցները պետք է իջեցնել (բարձրացնել) պայթուցիկ նյութերից առանձին:

31. Մեկ վերելքավանդակում միաժամանակ թույլատրվում է պայթուցիկ նյութի հետ միասին իջնել կամ բարձրանալ այնքան պայթեցնող, ինչքան հնարավորություն է տալիս վերելքավանդակի հատակի չափսը` 1 մ2 յուրաքանչյուր մարդու համար:

32. Ստորգետնյա փորվածքներով տրանսպորտային միջոցներով պայթուցիկ նյութերի փոխադրումը պետք է կատարվի ոչ ավելի, քան 5 մ/վրկ արագությամբ: Մեքենավարը պարտավոր է վերհան մեքենան, էլեկտրաքարշը տեղից շարժել և կանգնեցնել սահուն և առանց հրելահարվածների:

33. Տրանսպորտային միջոցներով ստորգետնյա փորվածքներով պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների իջեցումը պետք է կատարվի` ապահովելով հետևյալ պայմանները`

1) պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների բեռնման, բեռնաթափման աշխատանքները պետք է կատարվեն միայն փորվածքներում այդ նպատակի համար նախատեսված տեղամասային կետերում, խորշերում և խցերում.

2) երկաթուղային միևնույն շարժակազմով փոխադրելու ժամանակ` պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պետք է գտնվեն տարբեր վագոններում և միմյանցից բաժանված այնպես, որ այդ վագոնների միջև, ինչպես նաև այդ վագոնների և էլեկտրաքարշի միջև հեռավորությունը լինի 3 մ-ից ոչ պակաս: Պայթուցիկ նյութեր փոխադրող շարժակազմում չպետք է լինեն ուրիշ բեռներով բեռնված վագոններ.

3) դետոնատորները պետք է փոխադրվեն չհրկիզվող նյութից պատրաստված, ներսից փայտանյութով ներպատված և կափարիչով կողպված տարաներով: Նշված պայթեցման միջոցներով տարաները` արկղերը, պայուսակները և տուփերը պետք է տեղավորվեն ըստ բարձրության մի շարքով` դրանց արանքներում փափուկ նյութ տեղադրելով.

4) կոնտակտային էլեկտրաքարշերով պայթուցիկ նյութերի փոխադրումը պետք է կատարվի չհրկիզվող նյութից պատրաստված, կափարիչով կողպված վագոններով, հատիկավորված պայթուցիկ նյութերը` կրակադիմացկուն գործվածքով ծածկված.

5) պայթուցիկ նյութեր փոխադրող տրանսպորտային միջոցները (շարժակազմերը) առջևի և հետևի մասերից պետք է ունենան հատուկ լուսաձայնային ազդանշանային համակարգ, որոնց կիրառման նշանակության հետ պետք է ծանոթ լինեն հանքի բոլոր աշխատողները.

6) լեռնային փորվածքներով պայթուցիկ նյութի փոխադրման ժամանակ հանդիպակաց տրանսպորտային միջոցների վարորդները պարտավոր են զիջել, իսկ այդ փորվածքներով անցնող անձինք պարտավոր են կանգնել և առաջնահերթ շարժվելու հնարավորություն տալ պայթուցիկ նյութով բեռնված փոխադրամիջոցին.

7) տրանսպորտային միջոցների վարորդները և բոլոր այն անձինք, ովքեր առնչվում են պայթուցիկ նյութի փոխադրման հետ, պետք է հրահանգավորվեն դրանց փոխադրումների կանոնների պահանջներով.

8) ռելսային տրանսպորտով պայթուցիկ նյութեր փոխադրելու ժամանակ գնացքի մեջ` էլեկտրաքարշավարից, պայթեցնողից կամ բաշխիչից, ինչպես նաև պայթուցիկ նյութի փոխադրման հետ առնչվող այլ անձանցից բացի ոչ ոք չպետք է լինի: Ուղեկցող անձինք կարող են տեղավորվել մարդատար վագոնում` շարժակազմի վերջում.

9) կողպված և կապարակնքված հատուկ սարքավորված վագոններով, բեռնարկղերով և այլ տարաներով պայթուցիկ նյութերի փոխադրումը պետք է կատարվի առանց ուղեկցողների.

10) պայթուցիկ նյութերի փոխադրմանն անմիջականորեն մասնակցող անձինք պետք է ապահովված լինեն մեկուսացնող ինքնապաշտպանիչ միջոցներով:

34. Հետախուզահորերի հորատանցման ժամանակ ձեռքի ճախարակներով և կարապիկներով պայթուցիկ նյութերի իջեցումը և բարձրացումը պետք է կատարվի` պահպանելով հետևյալ պայմանները`

1) հանքախորշում չպետք է գտնվեն պայթեցման աշխատանքների հետ առնչություն չունեցող անձինք.

2) պայթուցիկ նյութերի իջեցումը և բարձրացումը պետք է կատարվի ոչ պակաս, քան երկու անձի մասնակցությամբ.

3) ճախարակը կամ կարապիկը պետք է սարքավորվի արգելակիչ հարմարանքներով` ավտոմատ գործող արգելակներով, իսկ կցող կեռը՝ ապահովիչ փականով.

4) պայթուցիկ նյութերի իջեցումը և բարձրացումը պետք է կատարվի պայթեցման միջոցներից առանձին:

35. Վերընթաց փորվածքներով վերհան մեքենաների օգտագործմամբ պայթուցիկ նյութերի իջեցումը և բարձրացումը պետք է իրականացվի կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված աշխատանքի կազմակերպման պայմաններին և վերհան մեքենայի տեղակայման անձնագրին համաձայն:

36. Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների կորուստների և հափշտակումների դեպքերը ենթակա են տեխնիկական քննության` այդ նպատակով հաստատված հրահանգին համապատասխան: Նշված հրահանգը հաստատվում է «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործառություններն իրականացնող լիազոր մարմնի կողմից` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:

37. Աշխատատեղերում պայթուցիկ նյութերը, ինչպես նաև լիցքավորված պայթանցքերը, հորատանցքերն արգելվում է թողնել առանց պահպանման ու հսկողության: Ստորգետնյա փորվածքներում թույլատրվում է պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պահել առանց հսկողության, եթե դրանք տեղավորված են պահման հատուկ տեղերում՝ տեղամասային կետերում, կողպված մետաղյա արկղերում կամ բեռնարկղերում:

38. Բնակավայրերում կամ շենքերի ներսում պայթեցման աշխատանքներ կատարելու ժամանակ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պետք է գտնվեն մեկուսացված շինություններում և պահպանվեն:

39. Աշխատատեղերում թույլատրվում է մինչև լիցքավորումը պահել պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ օրական պահանջի չափով` վտանգավոր գոտուց դուրս, և հերթափոխի պահանջի չափով՝ վտանգավոր գոտու սահմաններում: Զանգվածային պայթեցումներ կատարելու ժամանակ վտանգավոր գոտում կարող է պահվել լիցքավորման համար անհրաժեշտ քանակի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ:

40. Հանքահորանների, բովանցքերի (շտոլնյաների) և թունելների լեռնանցման ժամանակ դրանց ելանցքերի մոտ թույլատրվում է պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ պահել հերթափոխի պահանջի չափով` ելանցքերից, ինչպես նաև շենքերից և շինություններից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

41. Տեխնիկական պայմանների պահանջներին չհամապատասխանող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ոչնչացումը պետք է կատարել պայթեցմամբ, այրելով կամ ջրում լուծելով: Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ոչնչացումը կատարվում է կազմակերպության ղեկավարի գրավոր կարգադրությամբ` հանձնախմբի միջոցով: Յուրաքանչյուր դեպքի համար պետք է կազմվի ակտ` նշելով ոչնչացված պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների քանակը, անվանումը, ոչնչացման պատճառները և ձևերը: Ակտը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը պահվում է պայթուցիկ նյութերի պահեստում, մյուսը՝ կազմակերպության հաշվապահությունում: Ակտի պահպանման ժամկետը սահմանվում է 5 տարի:

42. Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ոչնչացման տեղը պետք է սարքավորվի ըստ կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված նախագծի` վտանգավոր գոտու սահմանմամբ: Ոչնչացումը պետք է կատարվի պայթեցնողների կողմից, պայթուցիկ նյութի պահեստապետի մասնակցությամբ, կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու անձի ղեկավարությամբ:

43. Պայթեցմամբ ոչնչացումն անհրաժեշտ է կատարել ստուգված` բարորակ պայթուցիկ նյութի օգտագործմամբ: Ընդ որում, փամփուշտավորված պայթուցիկ նյութերը պետք է ոչնչացվեն կապոցներով, իսկ դետոնատորները, դետոնացման և կրակատար քուղերը` ցանկացած փաթեթավորմամբ: Պայթեցումից առաջ դրանք պետք է թաղվեն հողի մեջ կամ կիրառվեն չպայթած նյութերի ցրումը բացառող այլ միջոցներ:

44. Պայթուցիկ նյութի և պայթեցման միջոցի ոչնչացումն այրման միջոցով թույլատրվում է կատարել միայն չոր եղանակին: Արգելվում է դետոնատորների ոչնչացումն այրման միջոցով:

45. Պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պետք է այրվեն առանձին-առանձին, ընդ որում, խարույկի վրա թույլատրվում է միանգամից այրել 20 կգ-ից ոչ ավելի պայթուցիկ նյութ: Վառոդներն այրելով ոչնչացնելու դեպքում պետք է դրանք փռվեն մինչև 10 սմ հաստությամբ, 30 սմ լայնությամբ շերտերով, իրարից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Թույլատրվում է միաժամանակ վառել երեք շերտից ոչ ավելի վառոդ: Պայթուցիկ նյութերի պայթափամփուշտներն այրման ժամանակ պետք է դասավորվեն մեկ շերտով այնպես, որպեսզի դրանք միմյանց չհպվեն:

46. Արգելվում է պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցներն այրել տարաների մեջ: Հետագա օգտագործման համար ոչ պիտանի արկղերը, տուփերը, թղթերը, պարկերը և այլ տարաներ պետք է այրվեն առանձին:

47. Արգելվում է պայթուցիկ նյութը և պայթեցման միջոցն այրելու խարույկը տեղակայել բնակավայրերի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների, ինժեներական կառույցների, անտառային զանգվածների և բնապահպանական օբյեկտների մոտակայքում: Խարույկը պետք է տեղակայել քամու հակառակ կողմից, փռել 5 մ-ից ոչ պակաս երկարությամբ կրակատար քուղ կամ դյուրավառ նյութի շերտ: Վառելուց հետո պայթեցնողը պետք է անհապաղ հեռանա խարույկի մոտից, մտնի թաքստոց կամ դուրս գա վտանգավոր գոտու սահմաններից:

48. Խարույկը պետք է լինի այնպիսի չափերի, որպեսզի պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների այրման ժամանակ, վառվող նյութ ավելացնելու անհրաժեշտություն չզգացվի: Արգելվում է խարույկի տեղի զննումը` մինչև այն ամբողջովին չհանգչի:

49. Ջրում լուծելու միջոցով թույլատրվում է ոչնչացնել միայն ամոնիակասելիտրային ոչ ջրակայուն պայթուցիկ նյութերը, որոնք չեն պարունակում նիտրաեթերներ և հեքսոգեն: Այդ կարգի պայթուցիկ նյութերի ջրում լուծումը թույլատրվում է տակառների և նմանատիպ այլ անոթների մեջ` թույլ չտալով շրջակա միջավայրի աղտոտվածություն: Չլուծվող նստվածքը պետք է հավաքվի և ոչնչացվի ջրավազանների տարածքից դուրս:

50. Արգելվում է օգտագործել բաց կրակ և ծխել պայթուցիկ նյութերի գտնվելու տեղերից 100 մ-ից մոտ հեռավորության վրա, վառող միջոցներ թույլատրվում է ունենալ միայն պայթեցման աշխատանքներ իրականացնող պայթեցնողներին:

51. Արգելվում է պահեստից բաց թողնել և օգտագործել սառած կամ կիսասառած` 15 %-ից ավելի հեղուկ նիտրաեթերներ պարունակող, ինչպես նաև պնդացած (քարացած) և սահմանված քանակից ավելի խոնավ պայթուցիկ նյութեր:

52. Վառոդների պահման զետեղարաններում աշխատանք կատարող անձանց կոշիկների ներբանների և կրունկների վրա չպետք է լինեն մետաղե մասեր: Գործիքները և այլ մետաղե գույք նախատեսվում է պատրաստել կայծ չառաջացնող նյութերից, պողպատից թույլատրվում է պատրաստել միայն պտուտակահանները:

53. Պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պայթուցիկ նյութերի պահեստներից բաց են թողնվում` համաձայն կարգադրագիր-ապրանքագրի` N 7 ձևի: Պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) բացթողման կարգադրագիր-ապրանքագիրն ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը:

54. Օբյեկտներում պայթեցման աշխատանքների կատարման համար պայթեցնողներին տրվում է կարգադրագիր-ուղեգիր` համաձայն N 8 ձևի:

55. Պայթուցիկ նյութերի բոլոր պահեստներում պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) մուտքի և ծախսերի հաշվառումը կատարվում է պահեստապետի կողմից` պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) մուտքի և ծախսերի հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 5 ձևի:

56. Պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) բացթողման և հետ ընդունման համար պայթուցիկ նյութերի պահեստի պահեստապետի կողմից վարվում է պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) բացթողման և հետ ընդունման գրանցամատյան` համաձայն N 6 ձևի:

57. Ամոնիակային սելիտրայի հիման վրա պատրաստված փամփուշտները և պարկերի մեջ լցված փոշենման պայթուցիկ նյութերը, նախքան դրանց օգտագործելը, պետք է զգուշորեն փափկացվեն` առանց խախտելու պատյանի ամբողջականությունը:

58. Պնդացած փոշենման պայթուցիկ նյութերը, որոնք չեն պարունակում հեքսոգեն կամ հեղուկ նիտրաեթերներ, պետք է մանրացվեն, այնուհետև օգտագործվեն միայն գազի, կամ փոշու պայթման տեսակետից անվտանգ ստորգետնյա հանքավայրերում, ինչպես նաև վերգետնյա պայմաններում կատարվող այլ աշխատանքներում: Պնդացած պայթուցիկ նյութերը, որոնք պարունակում են հեքսոգեն կամ հեղուկ նիտրաեթերներ, պետք է օգտագործվեն առանց փափկեցման` միայն վերգետնյա աշխատանքներում կատարվող պայթեցումների ժամանակ:

 

IV. ՊԱՅԹԵՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

59. Էլեկտրադետոնատորներն օգտագործման համար բաց թողնելուց առաջ պետք է ստուգվեն պայթուցիկ նյութերի պահեստում կամ դրսում` ծածկի տակ: Ստուգման ժամանակ դրանք պետք է տեղավորել պատվածքված (ֆուտերացված) մետաղե խողովակում` վահանակի հետևում, պատահաբար պայթելու դեպքում մարդկանց վնասելը բացառող հատուկ հարմարանքի մեջ: Էլեկտրադետոնատորների լարերի դիմադրությունն ստուգելուց հետո պետք է կարճ միակցվեն և պահվեն այդ վիճակում մինչև պայթեցման ցանցին միացման պահը: Այդ գործողությունը կատարելու ժամանակ ստուգողի աշխատանքային սեղանի վրա թույլատրվում է ունենալ 100 հատից ոչ ավելի էլեկտրադետոնատոր:

60. Էլեկտրապայթեցման ցանցերը պետք է ունենան մեկուսացում և վստահելի էլեկտրական միացումներ: Հաղորդալարերի և մալուխների ջլերի ծայրերը պետք է մաքրվեն, ամուր կցակապվեն և դրանց միացումները մեկուսացվեն հատուկ սեղմակներով կամ այլ միջոցներով: Գազափոշեվտանգ հանքերում էլեկտրադետոնատորների և էլեկտրապայթեցման ցանցերի հաղորդալարերը պետք է միակցվեն միայն կոնտակտային սեղմակների կիրառմամբ:

61. Էլեկտրապայթեցման ցանցը պետք է լինի երկլարային: Արգելվում է խողովակները, ռելսերը կամ ճոպաններն օգտագործել որպես երկրորդ հաղորդալար: Նախքան լիցքավորումը, պայթեցնողը պարտավոր է զննել էլեկտրապայթեցման գլխավոր ուղին (մագիստրալը) և համոզվել դրա սարքինության մեջ: Պայթեցման գլխավոր ուղին պետք է պայթեցման տեղից հետ մնա ոչ ավելի, քան 100 մ:

62. Գազափոշեվտանգ հանքերում պետք է կիրառվեն էլեկտրադետոնատորներ` միայն պղնձյա հաղորդալարերով: Այս պահանջը տարածվում է նաև պայթեցման ցանցի միացման և գլխավոր ուղու հաղորդալարերի վրա:

63. Հորատանցքային և պայթախցային լիցքերը պայթեցումից առաջ, պետք է հաշվարկել էլեկտրապայթեցման ամբողջ ցանցի դիմադրությունը, այնուհետև անվտանգ տեղից այն չափել էլեկտրաչափիչ սարքերով: Չափված և հաշվարկված դիմադրությունների միջև 10 %-ից ավելի տարբերության դեպքում պետք է վերացվեն էլեկտրապայթեցման ցանցի հաշվարկային դիմադրությունից շեղումներ առաջացնող անսարքությունները:

64. Պայթեցման համար էլեկտրական հոսանքի միացումն անհրաժեշտ է կատարել վտանգավոր գոտուց դուրս տեղակայված հոսանքի աղբյուրից: Էլեկտրապայթեցման ցանցի գլխավոր ուղու հաղորդալարերին միացնելու համար պայթեցման սարքը պետք է ունենա հատուկ սեղմակներ: Զանգվածային պայթեցումների ժամանակ էլեկտրական հոսանքը պետք է միացվի միայն զանգվածային պայթեցումը ղեկավարող անձի կարգադրությամբ:

65. Էլեկտրադետոնատորների կրկնորդման ժամանակ, հիմնական և կրկնորդվող էլեկտրադետոնատորների հաղորդալարերի խճճվելուց խուսափելու համար, դրանցից յուրաքանչյուրի հաղորդալարերը պետք է հյուսվեն, իսկ լիցքավորումից հետո` հավաքվեն առանձին կապոցներով: Զանգվածային պայթեցումների ժամանակ էլեկտրապայթեցման ցանցի հաղորդալարերը և էլեկտրադետոնատորների հիմնական և կրկնորդող հաղորդալարերը պետք է պիտակավորվեն:

66. Էլեկտրապայթեցման ցանցի հավաքակցման գոտում գործող բոլոր էլեկտրասարքավորումները, մալուխները, կոնտակտային և օդային հաղորդալարերը և էլեկտրական հոսանքի աղբյուրները (այդ թվում` էլեկտրամագնիսական վտանգավոր ճառագայթումների աղբյուրները) ցանցի հավաքակցումն սկսելուց առաջ` պետք է հոսանքազրկվեն: Ստորգետնյա փորվածքներում էլեկտրապայթեցման ցանցի հավաքակցման ժամանակ թույլատրվում է չանջատել հավաքակցման գոտու սահմաններում գտնվող 42 Վ-ից ոչ բարձր լարմամբ լուսավորության էլեկտրական ցանցերը և տեղական օդափոխման օդափոխիչները, պայմանով, որպեսզի իրականացվեն միջոցառումներ էլեկտրադետոնատորները թափառող հոսանքի ազդեցությունից պաշտպանելու համար:

67. Արգելվում է կատարել էլեկտրական պայթեցում անմիջականորեն ուժային կամ լուսավորության ցանցերից` առանց դրա համար նախատեսված հարմարանքների:

68. Էլեկտրադետոնատորների կիրառմամբ պայթեցումների ժամանակ պայթեցնողին թույլատրվում է դուրս գալ թաքստոցից` պայթեցումից 5 րոպեից ոչ շուտ և միայն էլեկտրապայթեցման ցանցն էլեկտրական հոսանքի աղբյուրից անջատելուց հետո:

69. Եթե էլեկտրական հոսանքը միացնելուց պայթյուն տեղի չի ունեցել, ապա պայթեցնողը պարտավոր է էլեկտրապայթեցման ցանցն անջատել հոսանքի աղբյուրից, կողպել պայթեցման սարքը և միայն դրանից հետո պարզել չպայթելու պատճառը: Այդպիսի դեպքերում պայթեցնողը կարող է դուրս գալ թաքստոցից 10 րոպեից ոչ շուտ` անկախ կիրառվող էլեկտրադետոնատորների տեսակներից:

70. Պայթեցման սարքերը պայթեցնողներին տրամադրվելուց առաջ պետք է ենթարկվեն համալիր ստուգման` դրա օգտագործման և պիտանիության բոլոր չափորոշիչներով:

71. Լիցքերի հրահրման կրակային ձևը թույլատրվում է կիրառել միայն վերգետնյա պայմաններում, այնպիսի դեպքում, երբ հնարավոր չէ այն փոխարինել էլեկտրական ձևերով:

72. Այրիչ և հսկիչ փողակներն անհրաժեշտ է վառել անբոց այրվող պատրույգով կամ կրակատար քուղի կտորով: Լուցկու օգտագործմամբ թույլատրվում է վառել քուղակը միայն միայնակ լիցքերի պայթեցման ժամանակ:

73. Կրակային պայթեցման ժամանակ այրիչ փողակներում կրակատար քուղի երկարությունը պետք է լինի այնքան, որպեսզի ապահովվի լիցքերի մոտից պայթեցնողի հեռանալն անվտանգ գոտի կամ թաքստոց:

74. Յուրաքանչյուր այրիչ փողակ պետք է ունենա մեկ մետրից ոչ պակաս երկարություն, կրակատար քուղի վերջամասը պայթանցքից պետք է դուրս հանվի 25 սմ-ից ոչ պակաս երկարությամբ:

75. Վերգետնյա պայմաններում պայթեցման աշխատանքներ կատարելու ժամանակ հսկիչ փողակը պետք է տեղադրել առաջին հերթին վառելու ենթակա այրիչ փողակից 5 մ-ից ոչ մոտ հեռավորության վրա` պայթեցնողի հեռանալու ճանապարհից դուրս: Այրիչ փողակները վառելուց հետո բոլոր պայթեցնողները պարտավոր են անհապաղ հեռանալ անվտանգ գոտի կամ մտնել թաքստոց:

76. Պայթեցնողը պետք է հաշվի պայթած լիցքերի քանակը: Եթե ինչ-որ լիցք չի պայթել, ապա պայթեցման տեղին մարդկանց մոտենալ թույլատրվում է վերջին պայթյունից 10 րոպե հետո: Եթե չպայթած լիցքեր չկան, ապա պայթեցման տեղին կարելի է մոտենալ վերջին պայթյունից 5 րոպե հետո:

77. Հեռահար պայթեցումը (ռադիոպայթեցում) թույլատրվում է իրականացնել համապատասխան տեխնիկական փաստաթղթերի և սարքավորումների առկայության պայմաններում (ղեկավարման և գործարկման բլոկներով ռադիոկայան, ռադիոընդունիչներ): Ղեկավարման բլոկը, ռադիոընդունիչները պետք է տեղակայվեն վտանգավոր գոտուց դուրս:

78. Զանգվածային պայթեցումների ժամանակ պայթեցման համար ռադիոազդակը տրվում է միայն պայթեցման աշխատանքները ղեկավարող անձի հրահանգով: Վերջինս պետք է համոզված լինի պայթեցման համար գործարկման բլոկների պատրաստ լինելու մեջ և կազմակերպի մարդկանց տեղահանումն անվտանգ գոտի:

79. Էլեկտրադետոնատորները գործարկման բլոկի սեղմակին միացնելու ժամանակ պայթեցնողը պետք է համոզված լինի, որ գործարկման բլոկն արգելափակված է, այնուհետ էլեկտրադետոնատորները միացնի պայթեցման ցանցին:

80. Հեռահար պայթեցման ժամանակ պայթեցման տեղին մուտք գործելու թույլտվությունը տրվում է պայթեցման աշխատանքները ղեկավարող անձի կողմից` պայթյունի ավարտից 10 րոպե հետո:

 

V. ՊԱՅԹԱՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ, ԱՅՐԻՉ ԵՎ ՀՍԿԻՉ ՓՈՂԱԿՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

81. Պայթափամփուշտները պետք է պատրաստվեն աշխատանքների կատարման վայրում կամ առանձնացված հատուկ տեղերում և այնպիսի քանակով, որքան պահանջվում է լիցքերի միաժամանակ պայթեցման համար:

82. Դետոնատորները պայթափամփուշտների մեջ պետք է մտցվեն ամբողջ երկարությամբ և հուսալիորեն ամրացվեն (ֆիքսվեն), ընդ որում, պայթափամփուշտի մեջ դետոնատորները մտցնելու համար փոսիկների սեղմումը պետք է կատարվի կայծ չառաջացնող և պայթուցիկ նյութի հետ փոխներգործությունից քայքայման չենթարկվող նյութերից պատրաստված մախաթներով: Արգելվում է լայնացնել կամ խորացնել պայթափամփուշտների փոսիկները:

83. Այրիչ և հսկիչ փողակները պետք է պատրաստվեն պայթուցիկ նյութերի նախապատրաստման շենքի առանձնացված սենյակում, ստորգետնյա պահեստում` այրիչ փողակների պատրաստման խցիկում: Այրիչ և հսկիչ փողակներ պատրաստող անձինք պետք է գտնվեն ցանկապատից (վահանակից) դուրս, որը կբացառի նրանց վնասվելը պատահական պայթյունի դեպքում:

84. Փողակների պատրաստման գործառնությունները պետք է իրականացվեն կողերով սեղանների վրա` երեսապատված փափուկ բրեզենտե գործվածքով կամ 3 մմ-ից ոչ պակաս հաստությամբ ռետինե ծածկույթով:

85. Այրիչ և հսկիչ փողակների պատրաստման դեպքում` այդ աշխատանքը կատարող անձի սեղանի վրա պետք է գտնվեն 100-ից ոչ ավելի (մեկ արկղ) կապսուլ դետոնատոր և համապատասխան քանակի կրակատար քուղի կտորներ: Պատրաստված այրիչ փողակները պետք է տեսակավորվեն ըստ երկարության, կլոր փաթաթվեն և դասավորվեն դարակների վրա: Հսկիչ փողակները պետք է կապվեն լարով և դրվեն նույն դարակների վրա: Յուրաքանչյուր հսկիչ փողակ պետք է ունենա հատուկ, անզեն աչքով տեսանելի տարբերանշան:

86. Նախքան այրիչ (հսկիչ) փողակներ պատրաստելը, պետք է ստուգել յուրաքանչյուր կապսուլ դետոնատորի պարկուճի ներսի մակերեսի մաքրությունը, պարզել ներսում որևէ մասնիկի առկայությունն ու այն հեռացնել:

87. Կրակատար քուղը կապսուլ դետոնատորի մեջ պետք է մտցնել ուղիղ, առանց պտտելու, մինչև այն կապսուլ դետոնատորի գագաթիկին հպվելը:

88. Մետաղե պարկուճով կապսուլ դետոնատորի մեջ կրակատար քուղը պետք է ամրացվի պարկուճի ծայրին հատուկ սարքի միջոցով` փողիկաբերանի մոտ հավասարաչափ շրջասեղմելով: Շրջասեղմելու ժամանակ արգելվում է ճնշում գործադրել կապսուլ դետոնատորի այն մասի վրա, որտեղ գտնվում է հրահրող պայթուցիկ խառնուրդը:

 

VI. ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

89. Պայթեցման աշխատանքները պետք է կատարվեն համաձայն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված նախագծերի, անձնագրերի և այլ տեխնիկական փաստաթղթերի, որոնց հետ պայթեցման աշխատանքներ իրականացնող անձինք պետք է պարտադիր ծանոթանան:

90. Նախագծերն անհրաժեշտ է կազմել հորատանցքային, խցիկային և այլ լիցքերի պայթեցման համար, այդ թվում` շինարարական օբյեկտներում` շենքերի և շինությունների փլեցման, հորատանցքերում` պայթախոռոչաստեղծման, հատակախորացման և սառցահոսքային աշխատանքների կատարման համար, ինչպես նաև ճահիճներում, ջրի տակ, տաք զանգվածներում, արդյունաբերական, սեյսմահետախուզական և այլ հատուկ աշխատանքների կատարման ժամանակ պայթեցումների համար:

91. Զանգվածային պայթեցումներ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ունենա զանգվածային պայթեցման տիպային նախագիծ, որը պետք է հանդիսանա որպես բազային փաստաթուղթ կոնկրետ պայմանների համար նախագծեր մշակելու ժամանակ: Տիպային նախագիծը հաստատվում և գործողության մեջ է դրվում կազմակերպության ղեկավարի հրամանով: Պայմանագրային եղանակով պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ տիպային նախագիծը կազմվում և հաստատվում է պայմանագրով պայթեցման աշխատանքներ կատարող կազմակերպության կողմից: Այն ենթակա է նաև պատվիրատու կազմակերպության հաստատմանը:

92. Պայթեցման աշխատանքների կատարման նախագծերի մեջ այլ հարցերի թվում պետք է նաև լուծված լինեն աշխատանքների անվտանգ կատարման հարցերը, որոշված հորապայթեցման աշխատանքների հիմնական պարամետրերը, լիցքերի հրահրման միջոցները, լիցքերի և պայթափամփուշտների կառուցվածքը, պայթեցման ցանցերի հավաքակցման կարգը, պայթուցիկ նյութերի ծախսը, վտանգավոր գոտու սահմանները, դրանց մեջ գտնվող բնապահպանական օբյեկտների, շենքերի, շինությունների, կառույցների պահպանման և տարածքի օդափոխության հարցերը:

93. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ վտանգավոր գոտու մեջ այլ կազմակերպությունների օբյեկտների առկայության դեպքում ոչ ուշ, քան մեկ շաբաթ առաջ պետք է այդ կազմակերպությանը տեղյակ պահվի պայթեցման աշխատանքների կատարման տեղի և ժամանակի մասին:

94. Յուրաքանչյուր օբյեկտում պայթեցման աշխատանքների կատարման համար պետք է կազմվի անձնագիր` համաձայն N 9 ձևի:

95. Լիցքավորումն սկսելուց առաջ, դրա պաշտպանությունն ապահովելու համար, վտանգավոր գոտու սահմանների վրա պետք է տեղակայվեն պահակակետեր, իսկ լիցքավորման հետ չառնչվող մարդիկ դուրս հանվեն անվտանգ տեղ` տեխնիկական պատասխանատու անձի կամ նրա հանձնարարությամբ` պայթեցնողի կողմից:

96. Բաց և ստորգետնյա եղանակով իրականացվող լեռնային աշխատանքներում D վտանգավորության խմբի (բացի ծխացող վառոդից) պայթուցիկ նյութերի կիրառման դեպքերում զանգվածային պայթեցումները նախապատրաստելու ժամանակ լիցքավորման ընթացքում սահմանվում է արգելված գոտի (վտանգավոր գոտու փոխարեն), որտեղ լիցքավորման հետ չառնչվող անձանց գտնվելն արգելվում է: Բաց եղանակով իրականացվող լեռնային աշխատանքներում մեկ հերթափոխից ավելի տևողությամբ լիցքավորման դեպքում, կախված լեռնատեխնիկական պայմաններից, արգելված գոտին պետք է լինի ամենամոտ լիցքից 20 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, ընդ որում, նշված գոտին տարածվում է ինչպես այն հանքաստիճանի աշխատանքային հրապարակի վրա, որտեղ կատարվում է լիցքավորումը, այնպես էլ դրանից վերև և ներքև գտնվող հանքաստիճանների վրա:

97. Ստորգետնյա փորվածքներում հորատանցքերի և խուցերի լիցքավորման ժամանակ արգելված գոտին սահմանվում է հաշվի առնելով պայթյունի օդային հարվածի ալիքի գործողության ուժգնությունն ամենամեծ քանակի պայթուցիկ նյութերի պայթեցման դեպքում: Հաշվի առնելով աշխատանքների կատարման պայմանները` արգելված գոտին պետք է կազմի ամենամոտ լիցքից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Այդ գոտու սահմանների մոտ դեպի լիցքավորման սարքերը և պայթուցիկ նյութերը տանող ուղիների վրա պետք է տեղադրվեն պահակակետեր, իսկ դեպի լիցքավորվող հորատանցքերը տանող փորվածքներում` պահակակետերի փոխարեն թույլատրվում է տեղադրել ցուցավահանակներ` արգելող նշաններով:

98. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ մարդկանց զգուշացնելու համար պարտադիր են ձայնային, իսկ մութ ժամանակ նաև լուսային ազդանշաններ տալը: Արգելվում է ազդանշաններ տալ պայթուցիկ նյութերի օգտագործմամբ: Ազդանշաններ տալու կարգը և նշանակությունը`

1) 1-ին ազդանշան` նախազգուշական (մեկ երկարատև): Ազդանշանը տրվում է նախքան լիցքավորումը.

2) 2-րդ ազդանշան` գործարկման (երկու երկարատև): Այդ ազդանշանով կատարվում է պայթեցում.

3) 3-րդ ազդանշան` ավարտ (երեք կարճ): Այդ ազդանշանը նշանակում է, որ ավարտվել են պայթեցման աշխատանքները:

99. Ազդանշանները տրվում են պայթեցման աշխատանքներ կատարող պայթեցնողի կողմից, իսկ զանգվածային պայթեցման ժամանակ` կազմակերպության ղեկավարության կողմից հատուկ նշանակված աշխատողի կողմից: Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ ազդանշաններ տալու ձևերի և նշանակության մասին պետք է տեղյակ պահեն կազմակերպության բոլոր աշխատողներին, իսկ վերգետնյա պայմաններում պայթեցման աշխատանքներ կատարելու ժամանակ` նաև տեղի բնակչությանը:

100. Կատարված պայթեցման վայր մարդկանց մուտքը պայթեցման աշխատանքները ղեկավարող անձի կողմից թույլատրվում է միայն այն դեպքում, եթե ինքը և պայթեցնողը համոզված են, որ պայթեցված վայրում աշխատելն անվտանգ է:

101. Լիցքերի քանակը, որը նախատեսված է պայթեցնողի կողմից իրեն հատկացված ժամանակում պայթեցնելու, սահմանվում են համաձայն պայթեցման աշխատանքների կատարման անձնագրերի, որը հաստատագրվում է ժամանակաչափման (խրոնոմետրաժի) տվյալներով: Պայթեցման համար նախապատրաստված լիցքերի քանակը պետք է լինեն այնքան, որ դրանք պայթեցվեն միաժամանակ:

102. Լիցքավորման ենթակա պայթանցքերի, հորատանցքերի և այլ փորվածքների ելքամասերի մակերեսները պետք է մաքրվեն ապարների կտորներից, հորատման մանրուքից, կողմնակի առարկաներից և այլն:

103. Լցաձողերը պետք է պատրաստվեն միայն կայծ չառաջացնող նյութերից և լինեն ավելի երկար, քան պայթանցքը:

104. Պայթափամփուշտը, հաշված պայթանցքի ելքից, պետք է տեղադրվի առաջինը, ընդ որում, էլեկտրադետոնատորների պարկուճի ստորին մասը պետք է ուղղված լինի դեպի պայթանցքի հատակը:

105. Արգելվում է լռված պայթափամփուշտը լցաձողով առաջ մղելը: Եթե այն առաջ մղել հնարավոր չէ, ապա պայթանցքի (հորատանցքի) լիցքավորումը պետք է դադարեցվի:

106. Արգելվում է պայթափամփուշտի կամ լիցքի մեջ մտցված կրակատար քուղը կամ դետոնացման քուղը, ինչպես նաև էլեկտրադետոնատորների հաղորդալարերը դուրս քաշել կամ ձգել: Լիցքերից կրակատար քուղի կամ դետոնացման քուղի դուրս եկող ծայրերը կտրել չի թույլատրվում:

107. Պայթանցքերի (հորատանցքերի) լցանյութով լիցքավորումը պետք է կատարվի զգուշությամբ, առանց ձգելու էլեկտրական հաղորդալարերը և դետոնացման քուղը:

108. Պայթանցքերի (հորատանցքերի) լիցքավորումը 2 մ-ից ավելի բարձրության վրա թույլատրվում է կատարել միայն հատուկ սարքավորված, աշխատանքի անվտանգությունն ապահովող ամբարձիչի հարթակներից, որը հնարավորություն կտա նաև ճիշտ տեղաբաշխել պայթուցիկ լիցքերը և կատարել պայթեցման ցանցի հավաքակցումը:

109. Արտաքին լիցքերի պայթեցման ժամանակ անհրաժեշտ է դրանք տեղադրել այնպես, որ մեկի պայթյունը խախտում չառաջացնի հարևան լիցքերում: Եթե դա անել հնարավոր չէ, ապա պայթեցումը պետք է կատարվի միաժամանակ դետոնացման քուղի միջոցով: Արգելվում է արտաքին լիցքը ծածկել քարերով, խճով և այլ նյութերով:

110. Մի քանի հորատանցքային լիցքերի պայթեցումը պետք է կատարվի միայն այդ նպատակի համար նախատեսված հրահրման միջոցներով: 15 մ-ից ավելի խորություն ունեցող հորատանցքերում պայթեցման ցանցը պարտադիր պետք է կրկնորդվի հորատանցքային ցանցով:

111. Արգելվում է էլեկտրական եղանակով պայթեցումներ կատարել ամպրոպի ժամանակ, ինչպես վերգետնյա պայմաններում, այնպես էլ երկրի մակերևույթից ընդերք տանող լեռնային փորվածքներում: Եթե էլեկտրապայթեցման ցանցը հավաքակցված էր մինչև ամպրոպի սկսվելը, ապա ամպրոպից առաջ անհրաժեշտ է տեղամասային հաղորդալարերն անջատել մայրուղային հաղորդալարերից և ծայրերը մեկուսացնել:

112. Արգելվում է պայթեցման աշխատանքները կատարել տեղում անբավարար լուսավորության պայմաններում:

113. Ապարների և հանքաքարի արտաչափային կտորների երկրորդային պայթեցման համար լիցքավորումը և պայթեցման ցանցի հավաքակցումը թույլատրվում է միայն վերևից ներքև:

114. Արգելվում է պայթանցքի չպայթած մասը՝ «բաժակը», օգտագործել հորատման համար` անկախ նրանից, թե դրա մեջ պայթուցիկ նյութերի մնացորդներ կան, թե ոչ: Նախորդ պայթեցումից հետո «բաժակը» պետք է փակել փայտե խցանով:

115. Հորատանցքերում կամ պայթանցքերում պայթեցում կատարելուց հետո նոր լիցքավորումը թույլատրվում է կատարել 30 րոպեից ոչ շուտ:

116. Փորվածքներում խցերի լիցքավորումից առաջ պետք է անջատել էլեկտրասնուցումը:

117. Պայթուցիկ նյութերի մեքենայացված լիցքավորման ժամանակ խողովակաշարերը (փողրակները) պետք է ունենան 104 Օմ. մ-ից ոչ ավելի տեսակարար էլեկտրական դիմադրություն, տարբերիչ նշանավորում: Թույլատրվում է որպես լիցքավորման խողովակաշարեր կիրառել հակակոռոզիոն և հարվածի ու շփման ժամանակ կայծ չառաջացնող նյութերից պատրաստված խողովակներ:

118. Ալյումին և տրոտիլ պարունակող հատիկավորված պայթուցիկ նյութերի օդաճնշմամբ լիցքավորման ժամանակ անհրաժեշտ է պայթուցիկ նյութին ավելացնել սահմանված քանակի ջուր կամ թրջող լուծույթ: Պայթուցիկ նյութերի օդաճնշմամբ լիցքավորման ժամանակ ամբողջ համակարգը պետք է հողանցվի` սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան:

119. Եթե պայթեցման կայանի օպերատորի և պայթեցնողի միջև հեռավորությունը 20 մ-ից ավելի է կամ նրանք միմյանց չեն տեսնում, ապա արգելվում է առանց երկկողմանի կապի պայթուցիկ նյութերով պայթանցքերի և հորատանցքերի լիցքավորումը:

120. Թափված, ինչպես նաև փոշեորսիչներում կուտակված պայթուցիկ նյութերը պետք է հավաքվեն և ոչնչացվեն:

121. Լիցքավորումն ավարտելուց հետո անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ է լիցքավորման սարքերը և խողովակաշարերը հեռացնել լիցքավորման տեղից, դրանք մաքրել պայթուցիկ նյութերի մնացորդներից:

122. Լիցքավորող մեքենաների, լիցքավորիչների և մեքենայացված լիցքավորման այլ միջոցների վերանորոգումը նախատեսվում է կատարել այդ նպատակի համար սարքավորված շինություններում (լեռնային փորվածքներում)` համապատասխան որակավորում ունեցող մասնագետների մասնակցությամբ:

123. Զանգվածային պայթեցումների նախապատրաստման և կատարման ժամանակ վտանգավոր գոտիների սահմանները, մարդկանց գտնվելու տեղերը և պայթուցիկ նյութերի տեղավորման հետ կապված հարցերը պետք է սահմանվեն նախագծով` հաստատված կազմակերպության ղեկավարի կողմից:

124. Օդագնացության համար վտանգ ստեղծող զանգվածային պայթեցումները կարող են իրականացվել միայն դրանց կատարման նախագծերը շահագրգիռ մարմինների հետ նախօրոք համաձայնեցնելուց հետո:

125. Եթե տեխնիկական պատճառներով լիցքերը մեկ հերթափոխի ընթացքում չեն պայթեցվել, ապա դրանք դիտվում են որպես չպայթած լիցք: Յուրաքանչյուր չպայթած լիցք պետք է գրանցվի պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ պայթալիցքերի խափանումների հաշվառման գրանցամատյանում` համաձայն N 3 ձևի:

126. Հորատանցքերում չպայթած լիցքերի վերացումը թույլատրվում է կատարել`

1) չպայթած լիցքի պայթեցմամբ, եթե լիցքը չի պայթել պայթեցման արտաքին ցանցի վնասման հետևանքով.

2) չպայթած լիցքով հորատանցքի շուրջն ապարները քանդելով և լիցքը հանելով.

3) չպայթած լիցքով հորատանցքին զուգահեռ նոր հորատանցք հորատելով և լիցքը պայթեցնելով.

4) եթե պայթեցումը կատարվել է դետոնացման քուղով և D վտանգավորության խմբի պայթուցիկ նյութերով (բացի ծխացող վառոդից), ապա հորատանցքի լիցքը` ջրի ողողմամբ քանդելով.

5) եթե նշված եղանակներով չպայթած լիցքը վնասազերծել հնարավոր չէ, ապա դեպի տվյալ վայրը տանող բոլոր ուղիներում փակցվում է մուտքն արգելակող նախազգուշական նշաններ, իսկ իրավիճակի մասին պայթեցնողն անմիջապես տեղեկացնում է պայթեցման աշխատանքները ղեկավարող անձին:

127. Խցային չպայթած լիցքի վնասազերծման համար պետք է լցանյութը քանդել, հանել, նոր պայթափամփուշտ տեղադրել և պայթեցնել սովորական եղանակով:

128. Սեյսմահետախուզական աշխատանքների ժամանակ հորատանցքերում (պայթանցքում) չպայթած լիցքը պետք է վնասազերծել լրացուցիչ վրադիր լիցքի պայթեցմամբ:

129. Սառույցի կամ ստորջրյա պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ չպայթած լիցքերը թույլատրվում է հանել վերջին պայթյունից 15 րոպեից ոչ շուտ: Եթե հնարավոր չէ չպայթած լիցքը հանել վերացնելու համար` դրան պետք է կապվի նոր, չպայթած լիցքի քաշի 25 %-ից ոչ պակաս քաշով լիցք և ջրում պայթեցնել:

130. Տաք զանգվածների պայթեցման ժամանակ, չպայթած լիցքին մոտենալ թույլատրվում է լիցքի հրահրման պահից առնվազն 15 րոպե հետո` 80 0C-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում:

131. Կոճղերն արմատախիլ անելու ժամանակ չպայթած լիցքերը վնասազերծելու համար պետք է պայթանցքից կամ կոճղի տակ փորված անցքից լցանյութը հանել, չպայթած լիցքի վրա նոր լիցք դնել և պայթեցնել:

132. Չպայթած լիցքը վերացնելու համար նախապատրաստված լիցքը պայթեցնելուց հետո, անհրաժեշտ է պայթեցված զանգվածը մանրազնին ստուգել, հայտնաբերված պայթուցիկ նյութերի մնացորդները հավաքել և ոչնչացնել: Այնուհետև, նախազգուշական միջոցներ ձեռնարկելով, թույլատրվում է մարդկանց անցնել աշխատանքի:

133. Եթե չպայթած լիցքի վնասազերծման աշխատանքները տվյալ հերթափոխում չեն ավարտվում, ապա աշխատանքները շարունակվում են հաջորդ հերթափոխի ընթացքում, որի մասին նշվում է պայթեցնողին տրված պայթեցման աշխատանքների կատարման կարգադրագրի-ուղեգրի մեջ:

134. Այն հանքախորշերում, որտեղ տեղակայված են հիդրոմոնիտորներ, չպայթած լիցքերը թույլատրվում է վնասազերծել ջրի շիթով, պայթեցնողի կամ հանքի տեխնիկական պատասխանատու անձի հսկողության տակ: Չպայթած լիցքի վնասազերծման պահին հանքախորշում ոչ ոք չպետք է գտնվի, իսկ ջուրը պետք է բաց թողնել հեռակառավարման եղանակով:

 

VII. ՊԱՀԱՆՋՆԵՐ` ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

135. Ստորգետնյա պայմաններում պայթեցման աշխատանքներ կատարելու ժամանակ, մինչև պայթանցքերի լիցքավորումը, ստորգետնյա փորվածքները պետք է օդափոխվեն, հեռացվի նախկինում պայթեցված լեռնային զանգվածը, փորվածքներից անվտանգ գոտի դուրս հանվեն պայթեցման աշխատանքների հետ առնչություն չունեցող մարդկանց, պայթեցնողների համար ապահովվեն աշխատանքի անվտանգ պայմաններ:

136. Հանդիպակաց հանքախորշերով ստորգետնյա փորվածքների անցման և փորվածքների միացման ժամանակ թույլատրվում է պայթեցման աշխատանքներ կատարել` պահպանելով հետևյալ պայմանները`

1) հանքախորշերը միմյանց 15 մ հեռավորությամբ մոտենալու պահից սկսած` հանդիպակաց հանքախորշերից մեկում պայթանցքերը լիցքավորումից առաջ, պայթեցման աշխատանքների հետ առնչություն չունեցող մարդիկ պետք է հանքախորշից հեռացվեն անվտանգ տեղ, իսկ հակառակ հանքախորշի մուտքի մոտ դրվի պահակակետ.

2) հանքախորշերում պայթանցքային լիցքերի պայթեցումը պետք է կատարվի տարբեր ժամանակում` պայթեցման աշխատանքները ղեկավարող անձի ներկայությամբ.

3) պայթեցումը կարող է կատարվել միայն հակառակ հանքախորշից` մարդկանց տարահանման և այնտեղ պահակակետ դնելուց հետո.

4) հակառակ հանքախորշերում պահակակետը կարող է հանվել միայն պայթեցման աշխատանքների ավարտից հետո.

5) երբ հանդիպակաց հանքախորշերի միջև բնամասի չափը կազմի 7 մ, ապա աշխատանքները պետք է կատարվեն միայն մեկ հանքախորշից.

6) գազավտանգ և փոշեվտանգ հանքերում և հանքահորերում յուրաքանչյուր պայթեցումից առաջ հանքախորշերում պետք է կատարվի գազի պարունակության չափում, և միջոցներ ձեռնարկվի դրանցում կայուն օդափոխության ապահովման, ինչպես նաև փոշու պայթյունի կանխման համար:

137. Արգելվում է պայթեցման աշխատանքներ կատարել պայթուցիկ նյութի պահեստից, տեղամասային բաշխման խցից 30 մ-ից մոտ հեռավորության վրա, ինչպես նաև 100 մ-ից մոտ հեռավորության վրա մարդկանց գտնվելու դեպքում:

138. Արգելվում է լիցքերը պայթեցնել, եթե դրանց տեղադրման վայրից 20 մ-ից մոտ հեռավորության վրա գտնվում են պոկված լեռնային զանգված, վագոնիկներ, այլ առարկաներ, որոնք զբաղեցնում են փորվածքի ընդլայնական կտրվածքի 1/3-րդ մասից ավելի մակերես:

139. Հանքափողերի անցման ժամանակ պայթեցում կատարող անձինք պետք է գտնվեն մաքուր օդով փորվածքներում: Նմանատիպ օբյեկտներում կրակային պայթեցում կատարելն արգելվում է:

140. Արգելվում է պայթափամփուշտների իջեցնել-բարձրացնելը հատակից բեռնաթափվող բադյաներով: Այդպիսի աշխատանքները պետք է կատարվեն բլոկավորման միջոցներով սարքավորված շրջվող բադյաների միջոցով: Պայթափամփուշտները հանքափող իջեցնելու ժամանակ հանքախորշում կարող են գտնվել միայն լիցքավորմամբ զբաղված անձինք և պոմպակայանի մեքենավարը:

141. Ջրավորված հանքախորշերում էլեկտրապայթեցման ցանցը պետք է հավաքակցվի անտենային հաղորդալարերի միջոցով: Հաղորդալարերի տեղադրման համար ցցաձողերը պետք է լինեն այնպիսի բարձրության վրա, որպեսզի ջուրը չհասնի անտենային:

142. Պայթեցնողը կարող է էլեկտրապայթեցման ցանցի հավաքակցումը կատարել միայն հանքախորշից բոլոր աշխատողների (բացառությամբ ազդանշաններ տվողի) դուրս գալուց հետո:

143. Որպես մայրուղային հաղորդալարեր նախատեսվում է կիրառել անջրանցիկ պատյանով ճկուն մալուխներ:

144. Պայթեցման ցանցի հավաքակցումն ավարտելուց և բոլոր մարդկանց վերգետնյա մակերևույթ դուրս բերելուց հետո հանքափողի բոլոր փականները (լյադա) պետք է բացվեն:

145. Ստորգետնյա շինությունների մոտակայքում պայթեցման աշխատանքները պետք է կատարվեն ըստ կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված նախագծի: Եթե շինությունները պատկանում են այլ կազմակերպությունների, ապա այն պետք է համաձայնեցվի նշված շինությունները շահագործող կազմակերպությունների հետ:

146. Փորվածքներում ջրի մեծ ներհոսքի ժամանակ պայթափամփուշտները պետք է պատրաստվեն հանքափողի առաջին հարթակի վրա կամ հատուկ տեղակայված հարթակի վրա:

147. Թունելների հորատանցման ժամանակ 2 մ-ից ավելի բարձրության վրա պայթանցքի լիցքավորում և պայթեցման ցանցի հավաքակցում թույլատրվում է կատարել միայն թունելախորշին հարող հարթակներից կամ թունելային երեսարկի դարսիչի շարժական հարթակներից:

148. Էլեկտրապայթեցման կիրառմամբ թունելների հորատանցման ժամանակ թունելի բոլոր սարքավորումները` մինչև լիցքավորումը պետք է հոսանքազրկվեն:

 

VII. ՊԱՀԱՆՋՆԵՐ` ՎԵՐԳԵՏՆՅԱ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

149. Վերգետնյա պայմաններում պայթեցման աշխատանքները ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների (ատոմային կայաններ, էլեկտրակայաններ, էլեկտրահաղորդման գծեր, երկաթուղային գծեր, երկաթուղային կայարաններ, կամուրջներ, գործարաններ, հեռահաղորդման գծեր և այլն) մոտակայքում պետք է կատարվեն ըստ կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված նախագծերի` տվյալ օբյեկտը տնօրինող կազմակերպությունների համաձայնությամբ` հաշվի առնելով շրջակա միջավայրի պահպանության և մարդկանց անվտանգության պահանջները:

150. Պայթեցման կայանն անհրաժեշտ է տեղադրել վտանգավոր գոտու սահմաններից դուրս: Եթե հնարավոր չէ այդ պահանջի կատարումը, ապա պետք է կառուցվեն հատուկ պատսպարաններ (բլինդաժներ և այլն): Պատսպարանները պետք է լինեն ամուր, մատույցներն ազատ և պայթեցման աշխատանքներ կատարողներին հուսալիորեն պաշտպանեն պայթյունի ազդեցությունից, այդ թվում` անջատվող թունավոր գազերից:

151. Պայթեցման աշխատանքների կատարման տեղում թույլատրվում է գտնվել միայն պայթեցման աշխատանքներ կատարող անձնակազմին, պայթուցիկ նյութ փոխադրող տրանսպորտային միջոցի վարորդին և պայթեցման աշխատանքների կատարման ղեկավարին:

152. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ կապն ապահովելու համար օգտագործվող ռադիոկայանը թույլատրվում է տեղադրել պայթեցման կետի մեկուսացված հատվածամասում կամ կայանի կետում գտնվող ավտոտրանսպորտային միջոցի մեկուսախցում:

153. Պայթեցման կետում պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ թույլատրվում է օգտագործել միայն մեկ էլեկտրապայթեցման մայրուղի:

154. Արգելվում է լիցքերը հորատանցքեր իջեցնել, օգտագործելով հորատման գործիքը, ձողերը և այլ առարկաներ, որոնք սարքավորված չեն այդ գործողությունների կատարման անվտանգության ապահովման համար:

155. Եթե լիցքը մինչև վերջ չի հասել հանքախորշի հորատանցքը, ապա այն պետք է դուրս հանել, տեղափոխել հորատանցքից անվտանգ տարածք ու տեղադրել նոր լիցք:

156. Մի քանի հորատանցքերի միաժամանակյա պայթեցման դեպքում պայթեցնողը կարող է դրանց մոտենալ ոչ շուտ, քան պայթեցումից 5 րոպե հետո:

157. Արգելվում է հորատել չպայթած լիցքերով հորատանցքերը կամ չպայթած լիցքը պայթեցնելուց հետո` վերահորատել:

158. Պայթեցման աշխատանքների կատարման վայր բերված պայթուցիկ նյութերը, պայթեցման միջոցները, պայթախոռոչաստեղծման և լիցքավորված պայթեցման սարքերը պետք է պահվեն հատուկ հատկացված տեղում` հորատանցքի պռունկից 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա, իսկ դրանք շարժական լիցքավորման արհեստանոցում (լաբորատորիայում) պահելու դեպքում վերջինս պետք է գտնվի հորատանցքի պռունկից 20 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

159. Արգելվում է քանդել (կազմատել) գործարաններում պատրաստված և լիցքավորված պայթուցիկ նյութերի լիցքերը, պայթեցման միջոցները, ինչպես նաև պայթեցման սարքերը:

160. Յուրաքանչյուր պայթախոռոչաստեղծման կամ պայթեցման սարք լիցքավորումից առաջ պետք է ստուգվի` դրա սարքինությունը որոշելու համար:

161. Պայթախոռոչաստեղծման և պայթեցման սարքերի լիցքավորումը պետք է կատարվի`

1) շարժական լիցքավորման արհեստանոցներում (լաբորատորիաներում).

2) հորատանցքի պռունկից 20 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա հարմարեցված շինություններում (ծածկ, տնակ և այլն).

3) բաց հարթակներում տեղադրված ոչ մետաղե սեղանների վրա` նախատեսված եղանակի համապատասխան պայմաններում աշխատելու համար:

162. Պայթափամփուշտները, էլեկտրադետոնատորները և այլ միջոցներ, ինչպես նաև լիցքավորված պայթախոռոչաստեղծման և պայթեցման սարքերը պետք է փոխադրվեն այնպես, որ բացառվի դրանց հաղորդալարերի հպվելը մետաղե առարկաներին և շինվածքներին:

163. Լիցքավորված պայթախոռոչաստեղծման կամ պայթեցման սարքերի տեղափոխման համար պետք է օգտագործվեն դրանց ամրացման համար հարմարանքներ ունեցող տրանսպորտային միջոցներ:

164. Լիցքավորված պայթախոռոչաստեղծման և պայթեցման սարքերը ձեռքով տեղափոխելու դեպքում անհրաժեշտ է կիրառել դրանց ընկնելը բացառող` ամրացնող հարմարանքներ:

165. Պայթախոռոչաստեղծման կամ պայթեցման սարքի մեջ հրահրման միջոցների տեղադրումը պետք է իրականացնել միայն անմիջապես հորատանցքի պռունկի մոտ` սարքը տրանսպորտային միջոցից իջեցնելուց հետո: Այն թույլատրվում է կատարել նաև շարժական լիցքավորման արհեստանոցում (լաբորատորիայում), եթե կիրառվում են պայթախոռոչաստեղծման, պայթեցման սարքի պատահական գործելը բացառող բլոկավորման հարմարանքներ:

166. Արգելվում է պայթախոռոչաստեղծման և պայթեցման սարքերի իջեցումը հորատանցք` առանց հորատանցքը նախապես նախապատրաստելու: Միաժամանակ հորատանցքում պետք է չափվի հորատման լուծույթի ջերմաստիճանը և հիդրոստատիկ ճնշումը, որը պետք է չգերազանցի սարքերի համար նախատեսված սահմանային թույլատրելի չափերը:

167. Հորատանցքերում պայթեցման աշխատանքներ կատարելն արգելվում է`

1) բքի, ամպրոպի, մրրիկի, 50 մ-ից պակաս տեսանելիությամբ թանձր մառախուղի ժամանակ` բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքները կատարվում են փակ տեղերում (շենքերում).

2) չոր, գազավորվող և լուծույթը կլանող հորատանցքերում` առանց յուղիչ ավտոմատ հարմարանքների կիրառման:

168. Հորատանցքերում պայթախոռոչաստեղծման և պայթեցման սարքերի իջեցումը և բարձրացումը պետք է կատարվի միայն էլեկտրապայթեցման մալուխի հաղորդալարերի ծայրերը մեկուսացնելուց հետո:

169. 50 կգ ավելի քաշ կամ 2 մ-ից ավելի երկարություն ունեցող պայթախոռոչաստեղծման և պայթեցման սարքերը պետք է հորատանցքից վերև բարձրացվեն և հորատանցք իջեցվեն ամբարձիչ սարքավորումների կիրառմամբ:

170. Ճահիճներում պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ պետք է նախատեսված լինեն այրվող գազերի պայթյունը կանխող միջոցառումներ: Այդ վայրերում կրակային եղանակով պայթեցումն արգելվում է:

171. Ջրարբիացված պայմաններում էլեկտրապայթեցման ցանցը թույլատրվում է հավաքակցել միայն անտենային հաղորդալարերի օգնությամբ:

172. Խրամային լիցքերի տեղադրման ժամանակ հեռավորությունն էքսկավատորի (խրամափորիչի) և խրամում պայթուցիկ նյութերը դարսող ամբարձիչ կռունկի միջև պետք է լինի` էքսկավատորի շերեփահանման և ամբարձիչ կռունկի շրջադարձի շառավիղների գումարի 1,1-ից ոչ պակաս, իսկ կռունկի և խցանավորում կատարող բուլդոզերների միջև` ամբարձիչ կռունկի շրջադարձի շառավղի 1,1-ից ոչ պակաս:

173. Բարդ լեռնաերկրաբանական պայմաններում (սառած ապարներ, տիղմահող, փլզվող ապարներ և այլն) ոչ էլեկտրական հրահրման եղանակով և դետոնացման քուղով D վտանգավորության խմբի պայթուցիկ նյութի (բացի ծխացող վառոդից) լիցքեր պայթեցնելու դեպքում թույլատրվում է անմիջապես լեռնային փորվածքների անցկացմանը զուգընթաց զետեղել երկարավուն հորիզոնական խրամուղային և ճեղքվածքային լիցքեր:

174. Ստորջրյա պայմաններում պայթեցման աշխատանքներ կատարելու ժամանակ, եթե լիցքերի ընդհանուր քաշը 40 կգ-ից ավելի է, ապա նախատեսվում է պայթեցման աշխատանքների կատարման համար օգտագործել սարքավորված ինքնաշարժ լողամիջոցներ:

175. Կրակային պայթեցման ժամանակ ջրով մեկ անցման ընթացքում թույլատրվում է վառել և պայթեցնել 5 լիցքից ոչ ավելի:

176. Էլեկտրապայթեցման ցանցը ջրի հոսանքի ուժի հետևանքով խզվելուց պաշտպանելու համար պարտադիր է լիցքերը միմյանց հետ միակցել ձգող ուժերն իրենց վրա վերցնող միջոցներով:

177. Էլեկտրապայթեցման ցանցի սարքինության ստուգումը, հոսանքի աղբյուրին մայրուղային հաղորդալարերի միացումը և ջրի տակ տեղադրված լիցքերի պայթեցումը կարող են կատարվել միայն այն դեպքում, եթե լողամիջոցը պայթեցման տեղից գտնվում է 100 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

178. Լիցքի կառուցվածքը պետք է լինի այնպիսին, որպեսզի ջրի մեջ սուզելու ժամանակ այն ազատ իջնի մինչև հատակը և ունենա խարսխավոր սարք, որը պետք է տեսանելի լինի լողամիջոցից և պայթեցման սարքը գտնվելու տեղից:

179. Մինչև 50 կգ քաշով լիցքերի պայթեցման ժամանակ արգելվում է մարդկանց գտնվել ջրում` պայթեցման տեղից շառավղով 1000 մ-ից մոտ հեռավորության վրա, իսկ 50 կգ-ից ավելի քաշով լիցքերի պայթեցման ժամանակ` 2000 մ-ից մոտ հեռավորության վրա:

180. Գետերում, լճերում և այլ ջրավազաններում պայթեցման աշխատանքները թույլատրվում է կատարել միայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համաձայնեցնելուց հետո:

(180-րդ կետը փոփ. 19.05.16 N 696-Ն)

181. Գետերում լիցքերի պայթեցումը պետք է կատարվի գետի մեջտեղից դեպի ափերը, դիք ափից զառիկող ափը` հոսանքին հակառակ ուղղությամբ: Պայթեցման աշխատանքները կատարելու ժամանակ վտանգավոր գոտու որոշված սահմանից 500 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա` գետի հոսանքով դեպի վեր, պետք է դրվեն լրացուցիչ նախազգուշական ազդանշաններ:

182. Արգելվում է ջրում պայթեցման աշխատանքներ կատարել մառախուղի ժամանակ կամ օրվա մութ ժամերին, ինչպես նաև ջրի երեք բալից ավելի ալեկոծության կամ քամու 12 մ/վրկ-ից ավելի արագության դեպքերում:

183. Մետաղների կտրտման (ջարդման) ժամանակ պայթեցման աշխատանքները պետք է կատարվեն կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված նախագծերին համապատասխան` հաշվի առնելով անվտանգության ուրույն առանձնահատկությունները:

184. Մետաղների պայթեցումը պետք է կատարվի բաց տեղամասերում, գործարանային հրապարակներում, զրահապատված փոսերում: Փոսերից յուրաքանչյուրը պետք է ունենա երկու առանձնացված ելք: Փոսի կափարիչի ծավալը և կառուցվածքը պետք է բացառեն դրա տեղաշարժը կամ քանդվելը պայթյունների ժամանակ: Շահագործման հանձնելուց, ինչպես նաև վերանորոգումից առաջ, զրահապատ փոսի ամրությունը պետք է փորձարկվի կիրառվող լիցքի առավելագույն ծավալի կրկնակի չափի լիցքերով` եռակի պայթեցման միջոցով: Յուրաքանչյուր պայթեցումից հետո զրահապատ փոսը պետք է օդափոխվի:

185. Տաք զանգվածներում պայթեցման աշխատանքներ կատարելու համար թույլատրվում է կիրառել միայն D վտանգավորության խմբի (բացի ծխացող վառոդից) պայթուցիկ նյութեր: Այս միջավայրում էլեկտրական եղանակով պայթեցումն արգելվում է:

186. Պայթանցքերում (հորատանցքում), մինչև 80 0C ջերմաստիճանի դեպքում, թույլատրվում է լիցքավորումը կատարել առանց ջերմամեկուսիչ պատյանի: Այս դեպքում պայթափամփուշտը պետք է լրացուցիչ փաթեթավորվի մագաղաթե, ամրաթաղանթե կամ փաթաթելու թղթով: Փաթեթավորման հուսալիության փորձարկումը կատարվում է այրիչ փողակը պայթանցքում զետեղելով: Եթե դետոնատորը պայթում է 5 րոպեից շուտ, ապա փաթեթավորման հաստությունը պետք է ավելացնել:

187. Պայթանցքերում 80 0C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում ամբողջ լիցքը պետք է տեղավորել ընդհանուր ջերմամեկուսիչ պատյանի մեջ: Պայթեցումը պետք է կատարել այրիչ փողակի միջոցով` 60 սմ-ից ոչ պակաս երկարությամբ կրակատար քուղով, ընդ որում, կրակատար քուղը և կապսուլ-դետոնատորը միասին պետք է փաթաթված լինեն մեկ ընդհանուր պատյանի մեջ: Արգելվում է կրակատար քուղը փաթաթել և ոլորել ինչպես մեկուսիչ պատյանի ներսում, այնպես էլ դրանից դուրս:

188. Պայթանցքերում 80 0C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում թույլատրվում է միանգամից լիցքավորել և պայթեցնել 5-ից ոչ ավելի լիցքեր, իսկ 80 0C-ից բարձր ջերմաստիճանի դեպքում` մեկից ոչ ավելի:

189. Տաք զանգվածներում լիցքավորումը յուրաքանչյուր դեպքում պետք է կատարվի երկու պայթեցնողով` պայթեցման աշխատանքները ղեկավարող անձի ներկայությամբ:

190. Պայթեցման աշխատանքներն սկսելու մասին առաջին նախազգուշական ազդանշանը թույլատրվում է տալ էլեկտրադետոնատորով` պայթափամփուշտները լիցքերի մեջ տեղադրելուց առաջ, իսկ դետոնացման քուղով պայթեցնելու դեպքում` պայթեցման ցանցի հավաքակցումն սկսելուց առաջ: «Ավարտ» ազդանշանը կարող է տրվել միայն պայթեցման աշխատանքները ղեկավարող անձի հանձնարարությամբ` պայթեցման տեղի զննության ավարտից հետո:

191. Պայթեցման գոտում կաթսաների, խողովակաշարերի, ճնշման տակ աշխատող անոթների ու սարքավորումների առկայության դեպքում դրանցում ճնշումը պետք է իջեցվի մինչև թույլատրելի նվազագույն սահմանը:

192. Կոճղահանման վրա առանձին աշխատող պայթեցնողները կամ պայթեցնողների խումբը պետք է հստակ իմանա հարևանությամբ աշխատող մարդկանց տեղը և շարժման ուղղությունը: Արգելվում է հորատել պայթեցման համար լիցքերով նախապատրաստված կոճղերը:

193. Անտառի հրդեհները մարելու ժամանակ շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու նպատակով թույլատրվում է ինքնաթիռից կամ ուղղաթիռից պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները ցած նետել հատուկ բեռնարկղերի մեջ` փաթեթավորված:

194. Տորֆի հանքավայրերում հրդեհը մարելու համար պայթեցման աշխատանքները թույլատրվում են կատարել հրդեհի եզրից 10 մ-ից ոչ մոտ հեռավորության վրա:

195. Արգելվում է սառցակալած հանքաքարի, խտանյութի, թերթաքարերի, ածխի, մետաղի ջարդոնի մանրացման ժամանակ կիրառել հեղուկ նիտրաեթեր պարունակող պայթուցիկ նյութեր: Արգելվում է կատարել էլեկտրական պայթեցում մետաղի ջարդոնի մանրացման ժամանակ: Արգելվում է նաև պայթեցման միջոցով կատարել ամոնիակային սելիտրայի հիման վրա պատրաստված պարարտանյութերի փխրեցումը:

196. Կերակրի աղի մանրացումը պայթեցման միջոցով թույլատրվում է կատարվել միայն դետոնացման քուղի կիրառմամբ:

197. Պայթեցման աշխատանքները բաց կամ ստորգետնյա մայրուղային խողովակաշարերի պահպանման գոտում կարող են իրականացվել նախագծով` համաձայնեցված այդ խողովակաշարերը շահագործող կազմակերպության ղեկավարի հետ: Նշված նախագծի իրագործումը պետք է ապահովի խողովակաշարի և դրանց սարքավորումների անխափան ու անվտանգ շահագործումը, ինչպես նաև խողովակաշարերը շահագործող կազմակերպությունների կողմից սահմանված այլ պահանջների պահպանումը:

 

IX. ԱՆՎՏԱՆԳ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

198. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ մարդկանց, շենքերի, շինությունների և կառուցվածքների պաշտպանության համար անվտանգ հեռավորությունները պետք է սահմանվեն նախագծով կամ պայթեցման աշխատանքների կատարման անձնագրով և լինեն այնպիսին, որ բացառվեն տեխնածին վթարները, դժբախտ դեպքերը և արտադրական վնասվածքները:

199. Որպես անվտանգ հեռավորություն պետք է ընդունել տարբեր վնասաբեր գործոնների հիման վրա կատարված հաշվարկներով ստացված հեռավորություններից ամենամեծը:

200. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ պայթյունի ազդեցությունից շենքերը, շինությունները և կառուցվածքները պաշտպանելու համար պայթուցիկ նյութերի լիցքերը պետք է լինեն այնպիսի քանակությամբ, որպեսզի պայթեցումների ազդեցության գոտում գտնվող շենքերում և շինություններում սեյսմիկ ազդեցությունից չառաջանան դրանց սեյսմակայունությունը և հուսալիությունը նվազեցնող վնասվածքներ:

201. Վերգետնյա պայմաններում պայթուցիկ նյութերով մի քանի օբյեկտների (պահեստներ, բաց հրապարակներ, պայթուցիկ նյութերի պատրաստման կետեր և այլն) տեղաբաշխման դեպքում դրանց միջև պետք է պահպանվեն այնպիսի հեռավորություններ, որ դրանցից մեկում պայթուցիկ նյութերի պայթյուն առաջանալու դեպքում բացառվի դետոնացիայի հաղորդման հնարավորությունը մյուս օբյեկտների նկատմամբ:

202. Պայթյունի հետևանքով առաջացած օդային հարվածի ալիքից և ավերվածությունից շենքերը, շինությունները և կառուցվածքները պաշտպանելու համար ևս պետք է հաշվարկել անվտանգ հեռավորությունը` հնարավոր պայթյունի տեղի և մարդկանց ու պաշտպանվող օբյեկտների միջև: Ընդ որում, հեռավորությունն անհրաժեշտ է որոշել պայթեցման տեղերի, պայթուցիկ նյութերի պահեստների, պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների պահման, բեռնման և բեռնաթափման հրապարակների, պայթախոռոչաստեղծման և պայթեցման սարքերի տեղակայման, պայթուցիկ նյութերով փոխադրամիջոցների կայանման տեղերի և այլ օբյեկտների նկատմամբ:

203. Պայթուցիկ նյութերով երկաթգծային վագոնների բեռնման, բեռնաթափման, կայանման տեղերի հրապարակները պետք է կառուցվեն բնակելի, արտադրական և հանրային նշանակության շենքերից, գլխավոր երկաթուղային գծերից 125 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

204. Վտանգավորության տարբեր խմբի պայթուցիկ նյութեր կիրառելու դեպքերում հարակից պայթանցքային լիցքերի լիցքավորումը կատարելու ժամանակ պետք է հաշվարկել լիցքերի միջև սահմանային թույլատրելի նվազագույն հեռավորությունները: Այդ հեռավորությունները սահմանված են սույն կանոնների N 4 աղյուսակով:

 

Աղյուսակ N 4

 

Հարակից պայթանցքային լիցքերի միջԵՎ սահմանային թույլատրելի նվազագույն հեռավորությունները

 

Պայթեցման պայմանները

Հարակից պայթանցքային լիցքերի միջև սահմանային թույլատրելի նվազագույն հեռավորությունները (մ) թվարկված դասի պայթուցիկ նյութեր կիրառելու դեպքում
II III, IV V VI
Ածուխում 0.6 0.6 0.5 0.4
Ապարներում`
երբ f < 7
երբ f = 7-10
f-ը ապարների ամրության գործակիցն է
0.5
0.4
0.45
0.3
0.3
__
0.25
__

 

205. Վերգետնյա պայմաններում պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ մարդկանց համար անվտանգ հեռավորությունները սահմանելիս պետք է հաշվի առնել`

1) պայթեցման աշխատանքների կատարման ձևերն ու մեթոդները.

2) վտանգավոր գոտու շառավղի թույլատրելի նվազագույն չափերը.

3) պայթեցման աշխատանքների կատարման համար ընտրված օբյեկտների տեսակը, դրանց բնույթը և տեղադրվածքը.

4) բարդ լեռնաերկրաբանական պայմաններում, սեյսմիկ հետազոտությունների ժամանակ, սառցածածկ և ջրարբիացված միջավայրերում, տաք զանգվածներում պայթեցումներ կատարելու ժամանակ` նմանատիպ օբյեկտների առանձնահատկությունները.

5) ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների մոտակայքում պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ առանձնահատուկ պայմանները.

6) մարդկանց հնարավոր զանգվածային կուտակումները:

206. Վերգետնյա պայմաններում պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ մարդկանց համար անվտանգ հեռավորությունները սահմանված են սույն կանոնների N 5 աղյուսակով:

 

Աղյուսակ N 5

 

Վերգետնյա պայմաններում պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ մարդկանց համար անվտանգ հեռավորությունները

 

NN
ը/կ
Պայթեցման աշխատանքների կատարման ձևերը և մեթոդները Վտանգավոր գոտու շառավղի նվազագույն թույլատրելի չափը, մ
1. Պայթեցում բաց աշխատանքներում`
1.1. արտաքին լիցքերի մեթոդով
այդ թվում` կուտակային լիցքերի մեթոդով
1.2. պայթանցքային լիցքերի մեթոդով
1.3. խոռոչաստեղծ պայթանցքերի մեթոդով
1.4. մանրախցային լիցքերի մեթոդով
1.5. հորատանցքային լիցքերի մեթոդով
1.6. խոռոչաստեղծ հորատանցքային մեթոդով
1.7. խցային լիցքերի մեթոդով

300
ըստ նախագծի
200
200
200
ոչ պակաս 200
ոչ պակաս 300
ոչ պակաս 300
2. Պայթեցում լիցքերով ընդփորվածքներում գլխաքարերի մանրացման ժամանակ 400
3. Պայթեցում կոճղերի արմատախիլ անելու դեպքերի ժամանակ 200
4. Անտառներում հրդեհների դեմ պայքարելուց գետնի վրա պաշտպանական շերտերի անցկացման ժամանակ 50
5. Պայթեցում ճահիճների վրա հողաթմբերի նստեցման ժամանակ 100
6. Պայթեցում հատակախորացման աշխատանքներում`
6.1. ջրի սառցակալած մակերեսի վրա մի քանի հիմքերով
ժայռային հիմքերում
մինչև 100 կգ վերադիր լիցքերով
100-ից ավելի վերադիր լիցքերով
6.2. սառցածածկի առկայության դեպքում` անկախ պայթեցվող հիմքերի հատկություններից

100
50
200
300
200
7. Պայթեցում սառցահոսքային (սառցաընթացքային) աշխատանքներում`
7.1. մինչև 1 մ հաստությամբ սառցածածկի
7.2. 1-2 մ հաստությամբ սառցածածկի
7.3. սառցակուտակների
7.4. մանրասառույցի
7.5. 2 մ-ից ավելի հաստությամբ սառույցի

100
200
200
50
300
8. Պայթեցում մետաղների կտրտման (ջարդման) ժամանակ
8.1. բաց պայթեցում տեղամասերում
8.2. զրահափոսերում
8.3. գործարանային հրապարակներում
8.4. տաք զանգվածներում
8.5. արտադրանքի դրոշման ժամանակ

ըստ նախագծի
30
ըստ նախագծի
30
25
9. Պայթեցում շենքերի և շինությունների փլեցման ժամանակ 100
10. Պայթեցում հիմքերի մասնատման ժամանակ ըստ նախագծի
11. Պայթեցում լիցքերի համար փոսեր ստեղծելու նպատակով պայթանցքերի ծակման ժամանակ 50
12. Պայթեցում լիցքերի համար փոսեր ստեղծելու նպատակով փորվածքների ծակման ժամանակ 100
13. Պայթեցում նավթի, գազի և արտեզյան հորատանցքերի ծակման ժամանակ 50
14. Պայթեցում սեյսմիկ հետախուզությունների ժամանակ`
երկրի մակերևույթի վրա
հետախուզահորերում

100
30
15. Պայթեցման աշխատանքներ շինհրապարակներում ըստ նախագծի

 

207. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ ապարների առանձին կտորների դուրս թռչելու (ցրիվ գալու) անվտանգ հեռավորությունները որոշվում են հաշվի առնելով`

1) պայթեցվող տեղամասի ապարների ամրության աստիճանը.

2) պայթեցվող տեղամասի ապարների թեքության աստիճանը.

3) ապարների հիմքերի (ապառաժային, ավազային, կավային, ջրապարունակ և այլն) վիճակը.

4) պայթեցման համար օգտագործվող պայթուցիկ նյութերի ծավալները (կշիռը):

208. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ ապարների առանձին կտորների դուրս թռչելու (ցրիվ գալու) անվտանգ հեռավորությունները սահմանված են սույն կանոնների N 6 աղյուսակով:

 

Աղյուսակ N 6

 

Անվտանգ հեռավորությունները պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ ապարների առանձին կտորների դուրս թռչելու (ցրիվ գալու) դեպքում

 

Նվազագույն
դիմադրության
գիծը, մ
Մարդկանց համար վտանգավոր գոտու շառավիղը, մ, լիցքի պայթման ազդեցության ցուցմունքի մեծության դեպքում
1.0 1.5 2.0 2.5-3.0
1.5 200 300 350 400
2 200 400 500 600
4 300 500 700 800
6 300 600 800 1000
8 400 600 800 1000
10 500 700 900 1000
12 500 700 900 1200
15 600 800 1000 1200
20 700 800 1200 1500
25 800 1000 1500 1800
30 800 1000 1700 2000

 

209. Մինչև տարբեր օբյեկտներ պայթուցիկ նյութերի պահեստներից և այդպիսի նյութերի պահման նույնատիպ տեղերից պայթյունի օդային հարվածի ալիքի ազդեցության սահմանային թույլատրելի նվազագույն հեռավորությունները հաշվարկվում են հաշվի առնելով`

1) պայթուցիկ նյութերի պահեստների շրջակայքում գտնվող հանրային նշանակության շենքերի, արտադրական շինությունների, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների ու կամուրջների, ջրամբարների և ջրային ուղիների, օդային ալիքի հարվածի նկատմամբ դիմադրության աստիճանը.

2) պայթուցիկ նյութերի պահեստների և այդպիսի նյութերի պահման նույնատիպ տեղերի տեղադրվածության պայմանները.

3) պայթեցման համար օգտագործվող պայթուցիկ նյութերի ծավալները (կշիռը).

4) պահեստներում պահվող պայթուցիկ նյութերի գումարային պահանջները.

5) պայթեցման ժամանակ քամու ուղղությունը և անջատվող թունավոր գազերի քանակությունը: Մինչև տարբեր օբյեկտներ պայթուցիկ նյութերի պահեստներից և այդպիսի նյութերի պահման նույնատիպ տեղերից պայթյունի օդային հարվածի ալիքի ազդեցության սահմանային թույլատրելի նվազագույն հեռավորությունները սահմանված են սույն կանոնների N 7 աղյուսակով:

 

Աղյուսակ N 7

 

ՄինչԵՎ տարբեր օբյեկտներ պայթուցիկ նյութերի պահեստներից ԵՎ այդպիսի նյութերի պահման նույնատիպ տեղերից պայթյունի օդային հարվածի ալիքի ազդեցության սահմանային թույլատրելի նվազագույն հեռավորությունները

 

Օբյեկտների անվանումները, մինչև որտեղ հաշվարկվում են անվտանգ հեռավորու-
թյունները
Պայթուցիկ նյութերի պահեստների (հարթակների) և այդպիսի նյութերի պահման նույնատիպ տեղերի տեղադրվա-
ծության պայմանները
Մինչև օբյեկտները սահմանային թույլատրելի նվազագույն հեռավորությունները, մ պայթուցիկ նյութերի զանգվածի, կգ դեպքում
500 103 2.103 4.103 104 1.5.104 2.5.104 5.104 7.5.104 105 2.105 2,5.105
1. Առանձին շենքեր և շինություններ, ոչ մեծ երթևեկության ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, պայթյունի օդային հարվածի ալիքի նկատմամբ առանձնապես կայուն դիմադրությամբ կառույցներ (երկաթ-բետոնե և մետաղե կամուրջներ, էլևատորներ և այլն) խորացված 20 30 40 65 100 120 160 220 270 320 450 500
վերգետնյա տեղադրվա-
ծությամբ
45 60 90 130 200 240 320 450 550 630 900 1000
2. Բնակավայրեր, ավտոմոբիլային և երկաթուղային մայրուղիներ, խոշոր ջրային ուղիներ, գործարաններ, արտադրություններ, հանրային նշանակության կառույցներ խորացված 45 60 90 130 200 240 320 450 550 630 900 1000
վերգետնյա տեղադրվա-
ծությամբ
100 160 220 320 500 740 880 1100 1250 1400 1750 1900

 

X. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

210. Պայթուցիկ նյութերի պահեստների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը և գործարկումը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող «ՀՀՇԿ IV.II.03.02-04 (ՄՍՆ 3.02.2002)` պահեստային շենքեր և ՀՀՇՆ IV.II.03.02-04 (ՄՍՆ 3.02.02.2002)` արտադրական շենքեր քաղաքաշինական նորմերին համապատասխան:

211. Պայթուցիկ նյութերի պահեստները` ըստ տեսակների, լինում են վերգետնյա, կիսախորացված, խորացված և ստորգետնյա: Վերգետնյա են համարվում այն պահեստները, որոնք տեղակայված են երկրի մակերևույթի վրա, կիսախորացված, որոնք տեղակայված են երկրի մակերևույթից ցածր, ոչ ավելի, քան քիվի (կառնիզի) չափով, խորացված, որոնցում հողի շերտի հաստությունը պահեստի վրա կազմում է 15 մ-ից ոչ ավելի և ստորգետնյա` 15 մ-ից ավելի:

212. Կախված շահագործման ժամկետներից` պայթուցիկ նյութերի պահեստները լինում են մշտական, ժամանակավոր և կարճաժամկետ:

213. Ըստ նշանակության պայթուցիկ նյութերի պահեստները լինում են բազիսային և ծախսային:

214. Պայթուցիկ նյութերի բազիսային պահեստների ընդհանուր տարողությունը չի սահմանափակվում և պետք է սահմանվի այն հաշվով, որ պահեստի առանձին պահոցի տարողությունը չպետք է գերազանցի`

1) պայթուցիկ նյութեր` 420 տ.

2) ամոնիակային սելիտրա` 600 տ.

3) դետոնատորներ` 500 հազ. հատ.

4) դետոնացման քուղ` 700 հազ. մետր:

215. Պայթուցիկ նյութերի վերգետնյա և կիսախորացված մշտական պահեստների բոլոր պահոցների ընդհանուր տարողությունը չպետք է գերազանցի`

1) պայթուցիկ նյութեր` 240 տ.

2) դետոնատորներ` 300 հազ. հատ.

3) դետոնացման քուղ` 400 հազ. մետր:

216. Պայթուցիկ նյութերի ժամանակավոր ծախսային պահեստների բոլոր պահոցների ընդհանուր տարողությունը չպետք է գերազանցի`

1) պայթուցիկ նյութեր` 120 տ.

2) դետոնատորներ` 150 հազ. հատ.

3) դետոնացման քուղ` 200 հազ. մետր:

217. Պայթուցիկ նյութերի կարճաժամկետ ծախսային պահեստների բոլոր պահոցների ընդհանուր տարողությունը չպետք է գերազանցի`

1) պայթուցիկ նյութեր` ըստ պահեստի նախագծի.

2) դետոնատորներ` 75 հազ. հատ.

3) դետոնացման քուղ` 100 հազ. մետր:

218. Կրակատար քուղի քանակությունը պայթուցիկ նյութերի բոլոր տեսակի պահեստներում չի սահմանափակվում:

219. Թույլատրվում է պայթուցիկ նյութերը և ամոնիակային սելիտրան պահել նաև բեռնարկղերում` հատուկ բաց հարթակներում: Այդպիսի հարթակները կարող են կառուցվել, ինչպես պայթուցիկ նյութերի պահեստների տարածքում, այնպես էլ հատուկ առանձնացված տեղերում: Հարթակներում և հատուկ առանձնացված տեղերում պահվող բեռնարկղերը պետք է լինեն սարքին վիճակում` կողպված, կապարակնքված և համարակալված: Տարավորված ամոնիակային սելիտրայի ստացման դեպքում դրանք պետք է պահվեն հատուկ զետեղարանում (բունկերներում)` սարքավորված բեռնաբարձման, բեռնաթափման մեքենայացված հարմարանքներով: Ամոնիակային սելիտրայի պահումը զետեղարանում չպետք է գերազանցի 15 օրը:

220. Պայթուցիկ նյութերի ստորգետնյա խցային պահեստների առանձին խցի տարողությունը չպետք է գերազանցի` պայթուցիկ նյութ 2 տ, իսկ խորշային պահեստներում` 400 կգ:

221. Ստորգետնյա փորվածքներում տեղակայված առանձին բաշխիչ խցի սահմանային տարողությունը չպետք է գերազանցի` պայթուցիկ նյութ 2 տ և համապատասխան քանակությամբ պայթեցման միջոցներ, իսկ առանձին տեղամասային կետերում` պայթուցիկ նյութ 1 տ, համապատասխան քանակությամբ պայթեցման միջոցներ:

222. Գիտահետազոտական կազմակերպություններում, փորձարարական լաբորատորիաներում պայթուցիկ նյութերը թույլատրվում է պահել մետաղե պահարաններում` յուրաքանչյուրում 10 կգ-ից ոչ ավելի պայթուցիկ նյութ, 500 հատ դետոնատոր և 300 մ դետոնացման և նույն քանակությամբ կրակատար քուղ: Նշված պահարանները պետք է տեղադրվեն միմյանցից այնպիսի հեռավորության վրա, որպեսզի բացառվի դետոնացիայի հաղորդման հնարավորությունը:

223. Արգելվում է պայթուցիկ նյութերի վերգետնյա և կիսախորացված պահեստների տեղակայումը բնակավայրերի բանուկ մասերում, հանրային նշանակության շենքերի և ռազմավարական նշանակության օբյեկտների հարևանությամբ, անտառային զանգվածների, ջրավազանների մոտակայքում:

224. Պայթուցիկ նյութերի պահեստներին կից շինություններում, որտեղ իրականացվում են պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների բացթողման և չծախսված պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ու պայթեցնող սարքերի հետ ընդունման գործառություններ` պայթեցնողները պետք է գտնվեն պահեստի մուտքի մոտ` պահվող պայթուցիկ նյութերի պահոցներից 20 մ-ից ոչ մոտ հեռավորության վրա: Նշված շինությունները պետք է կառուցվեն հրակայուն նյութերից` աղյուսե կամ բետոնե պատերով: Կառուցված շինությունը պետք է ունենա երկու նախամուտք (տամբուր)` պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների բացթողման և դրանց հետ ընդունման համար:

225. Պայթուցիկ նյութերի պահեստների հատակը պետք է լինի հարթ, առանց անցքերի, իսկ պատերը ներկված սպիտակ գույնի կրային ներկով:

Յուրաքանչյուր պահեստ պետք է ունենա բավարար օդափոխություն և լինի պաշտպանված ջրի կամ ձյան ներթափանցումից, ներսից պահվի մաքուր և չոր վիճակում:

226. Պայթուցիկ նյութերի պահեստները պետք է ունենան երկու տեսակի լուսավորության աղբյուր` հիմնական և լրացուցիչ (վթարային): Արգելվում է պայթուցիկ նյութերի պահեստների ջեռուցման համար օգտագործել հրդեհի կամ պայթյունի վտանգ ներկայացնող սարքեր:

227. Պայթուցիկ նյութերի պահման դարակաշարերը պետք է գտնվեն պահեստի պատից ոչ պակաս 20 սմ հեռավորության վրա, հատակից` 10 սմ բարձրությամբ: Պայթուցիկ նյութերի պահման պարկերը, արկղերը պետք է տեղադրվեն փռված վիճակում, դրանց դարսակների բարձրությունը չպետք է գերազանցի 2 մ-ը:

228. Պայթուցիկ նյութերի պահման յուրաքանչյուր խցի, դարակաշարի և դարսակի վրա պետք է լինի ցուցատախտակ` պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների անվան, դրանց քանակության, խմբի համարի, պատրաստման և երաշխիքային ժամկետների նշմամբ: Ցուցանակները պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի տեսանելի լինեն ցանկացած տեսադաշտից:

229. Էլեկտրադետոնատորները և էլեկտրավառիչ փողակները պայթուցիկ նյութերի պահեստներում պետք է պահվեն միայն գործարանային փաթեթավորման տարաների մեջ:

230. Պայթուցիկ նյութերի պահեստներում, ինչպես նաև ամոնիակային սելիտրայի պահման բեռնարկղերում օդի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 300C-ը:

231. Ամոնիակային սելիտրան հարթակներում բեռնարկղերի մեջ պահելու դեպքում, թույլատրվում է դրանք հարթակներում տեղակայել երկու հարկաշարքով` բեռնարկղերի արանքում ապահովելով ազատ անցումներ` ամբարձիչ տրանսպորտային սարքավորումների համար:

232. Պայթուցիկ նյութերի պահեստներում բեռնաբարձման, բեռնաթափման աշխատանքները պետք է կատարվեն այդ նպատակի համար նախատեսված հատուկ մեքենասարքավորումներով, որոնց բեռնաբարձման կարողությունը պետք է լինի ավելի բարձր, քան փաթեթավորված պայթուցիկ նյութի քաշը:

233. Պայթուցիկ նյութի պահեստներում ներքին այրման շարժիչներով աշխատող ամբարձիչ մեքենասարքավորումները պետք է սարքավորվեն արտանետվող գազերի չեզոքացման և բոցամարման հարմարանքներով:

234. Պայթուցիկ նյութերի պահման տեղերի վերանորոգման ժամանակ պահվող պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պետք է տեղափոխվեն այլ տարողություններ:

235. Պայթուցիկ նյութերի բոլոր տեսակի պահեստները պետք է ապահովված լինեն հակահրդեհային միջոցներով (կրակմարիչներ, ավազով արկղեր, ջրով անոթներ, հրդեհային խողովակաշարեր և այլն): Հակահրդեհային միջոցների տեսականին, դրանց քանակները և տեղաբաշխվածությունը պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ:

(235-րդ կետը փոփ. 19.05.16 N 696-Ն)

 

2. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԵՎ ԿԻՍԱԽՈՐԱՑՎԱԾ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

236. Պայթուցիկ նյութերի վերգետնյա և կիսախորացված մշտական պահեստները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) պետք է ունենան մշտական ջրով լցավորված ջրավազան, ջրահեռացման և ջրամաքրիչ սարքեր.

2) ճանապարհները և մուտքի ուղիները պետք է լինեն սարքին վիճակում և մշտապես մաքուր.

3) պետք է տեղակայվեն այնպիսի դիրքով, որպեսզի ապահովվի դրանց յուրաքանչյուրի ազատ մուտքն ու ելքը.

4) պահեստների տարածքը պետք է ապահովի հակահրդեհային տեխնիկայի և հրդեհաշիջման միջոցների ազատ տեղաշարժն ու գործելը.

5) պահեստները պետք է ցանկապատվեն և ունենան արգելված գոտի: Արգելված գոտու սահմանների վրա նախատեսվում է տեղադրել նախազգուշական նշաններ:

237. Պահեստի տարածքում թույլատրվում է տեղակայել հետևյալ շենքերը և շինությունները`

1) պայթուցիկ նյութերի, պայթեցման միջոցների և պայթեցման սարքերի պահման տեղեր (խցեր, դարակներ, դարակաշարեր).

2) պայթուցիկ նյութերի, պայթեցման միջոցների, պայթեցման սարքերի և բեռնարկղերի հարթակներ.

3) պայթուցիկ նյութերի նախապատրաստման շինություն.

4) պայթուցիկ նյութերի բացթողման շինություն.

5) օժանդակ շինություններ.

6) հատիկավորված և ջրապարունակ պայթուցիկ նյութերի պատրաստման արտադրամաս.

7) լաբորատորիա, պահակային աշտարակ, ծառայական շների տնակ.

8) հակահրդեհային միջոցների վահանակ, հակահրդեհային պոմպերի և հիդրատների շինություններ, անցակետային սենյակ:

238. Պայթուցիկ նյութերի պահեստի արգելած գոտու սահմաններից դուրս թույլատրվում է տեղադրել պայթուցիկ նյութերի փորձարկման, ոչնչացման, տարաների այրման հարթակները, վարչական և սպասարկման շենքերը, մեքենայացման միջոցների սպասարկման և լցավորման կետը, կաթսայատունը, նավթամթերքների տարողությունները, ջրահավաքման և ջրահեռացման շինությունները, պոմպակայանը և էլեկտրական ենթակայանը:

239. Հեռավորությունն արգելված գոտու ցանկապատից մինչև պայթուցիկ նյութերի մոտակա պահեստը պետք է լինի 40 մ-ից ոչ պակաս: Ցանկապատը, որի բարձրությունը պետք է լինի 2 մ-ից ոչ պակաս, թույլատրվում է կառուցել մետաղե փշալարերից: Աղյուսից, քարից, մետաղից կամ փայտանյութից ցանկապատ կառուցելու դեպքում` դրա վերևի մասով 0,5 մ բարձրությամբ պետք է ձգվի չորս հյուսից բաղկացած փշալար: Ցանկապատի վրա նախատեսվում է տեղակայել փականով դուռ և դռնակ:

240. Պայթուցիկ նյութերի պահեստներում և դրանց արգելված գոտու տարածքի շրջակայքում չոր խոտը, տերևները, մացառուտները և այլ դյուրավառ նյութեր պետք է հեռացվեն:

241. Պայթուցիկ նյութերի պահեստները պետք է կառուցվեն չայրվող նյութերից: Դրանց հատակը պետք է լինի փայտե, բետոնե կամ կավաթրծված:

242. Պայթուցիկ նյութերի պահեստների պատուհանները պետք է շրջափակել մետաղե ձողերից պատրաստված ցանցերով` եռակցված 150x150 մմ վանդակներով: Ձողերի վերջավորությունները պետք է մխրճվեն պատի մեջ` ոչ պակաս 80 մմ խորությամբ: Պատուհանի ապակիները պետք է լինեն ոչ թափանցիկ:

243. Պայթուցիկ նյութերի պահեստների ձեղնահարկում արգելվում է պահել որևէ իր, առարկա կամ նյութեր: Ձեղնահարկի մուտքը նախատեսվում է սանդուղքով, որը պետք է կառուցվի պահեստի արտաքին կողմից:

244. Պայթուցիկ նյութերի պահեստների էլեկտրասարքավորումները, այդ թվում` նաև լուսավորության ցանցը, պետք է լինեն պաշտպանված էլեկտրական հոսանքի և կարճ միացման հոսանքի հոսանքակորուստներից, ինչպես նաև մարդկանց էլեկտրահարումից:

245. Պայթուցիկ նյութերի պահեստները, դրանց մուտքուղիները և պայթուցիկ նյութերի պահման տեղերը պետք է լինեն լուսավորված: Լուսավորում նախատեսվում է իրականացնել նաև պահեստի ցանկապատի ամբողջ երկարությամբ:

246. Պայթուցիկ նյութերի պահեստների լուսավորության համար նախատեսված մալուխները պետք է լինեն փակ պատյանով, լուսավորության իրականացումը` 220 Վ լարվածությամբ լամպերով: Որպես լրացուցիչ լուսավորության աղբյուր թույլատրվում է կիրառել մարտկոցային լամպեր: Արգելվում է էլեկտրացանցից սնվող ձեռքի շարժական լամպերով լուսավորության կիրառումը: Եթե պայթուցիկ նյութերի բացթողումը կատարվում է ցերեկային ժամերին, ապա էլեկտրական լուսավորության կիրառումը պարտադիր չէ:

247. Էլեկտրական անջատիչները, ապահովիչները, բաշխիչ վահանակները պետք է տեղակայվեն պայթուցիկ նյութերի պահեստի արտաքին մասում` փակ արկղերի մեջ կամ մեկուսացված շինությունում:

248. Պայթուցիկ նյութերի պահեստները, այդ թվում` պահակասենյակը, պետք է ունենան մշտական հեռախոսային կապ պահեստը շահագործող կազմակերպության ղեկավարության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության տեղական մարմինների հետ:

(248-րդ կետը փոփ. 19.05.16 N 696-Ն)

249. Պայթուցիկ նյութերի պահեստները հրդեհներից պաշտպանելու համար, դրանց ցանկապատից 10 մ հեռավորության վրա, պետք է ակոսել խրամուղի 1,5 մ-ից ոչ պակաս լայնությամբ, 0,5 մ-ից ոչ պակաս խորությամբ:

250. Պայթուցիկ նյութերի յուրաքանչյուր պահեստում նախատեսվում է ունենալ հրահանգ` պահեստում աշխատող և պահակային ծառայության անձնակազմի պարտականությունների նշումով: Նշված հրահանգը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից:

251. Բոլոր այն մեքենասարքավորումները, որոնք աշխատում են ներքին այրման շարժիչներով և օգտագործվում են պայթուցիկ նյութերի բեռնաբարձման և բեռնաթափման գործառություններում, ինչպես նաև հրդեհաշիջման մեքենաները, պետք է սարքավորվեն կայծմարիչներով:

252. Պայթուցիկ նյութերի վերգետնյա և կիսախորացված ժամանակավոր պահեստները կարող են լինել փայտե, կավաթրծվածային, հողափոր և այլն: Այդ նպատակների համար կարող են օգտագործվել նաև չօգտագործվող շենքեր, գետնափորներ և այլ շինություններ:

253. Վերգետնյա և կիսախորացված ժամանակավոր պահեստներում`

1) հատակը կարող է լինել փայտե, բետոնե կամ կավաթրծված.

2) փայտե պատերը և տանիքը պետք է ծածկվեն կրակապաշտպանիչ խառնուրդով.

3) ցանկապատը պետք է ունենա 2 մ-ից ոչ պակաս բարձրություն` պատրաստված մետաղե ձողերից, ցանցերից, տախտակներից և նույնատիպ այլ նյութերից.

4) ջրավազանի առկայությունը պարտադիր չէ.

5) նախամուտքի սարքավորումները պարտադիր չեն, դռները կարող են լինել միափեղկ.

6) լուսավորությունը պետք է իրականացնել մարտկոցային լամպերով.

7) հարմարեցված շինություններում կարող են պահպանվել եղած դռների և պատուհանների չափերը:

254. Պայթուցիկ նյութերի վերգետնյա և կիսախորացված կարճաժամկետ պահեստները թույլատրվում է տեղակայել չօգտագործվող շինություններում, գետնափոր տնակներում, երկաթուղային վագոններում, ավտոմեքենաների կցասայլերի մեջ և այլ տեղերում: Այդպիսի պահեստներում պարտադիր չէ ունենալ կայծակապաշտպանիչ սարքավորումներ, լուսավորություն ցանկապատի շուրջ, ջրավազան, ջրհորդաններ և մաքրիչ սարքեր: Կարճաժամկետ պահեստների ցանկապատի բարձրությունը պետք է լինի 1,5 մ ոչ պակաս, հեռավորությունը ցանկապատից մինչև պահակատան շինությունը` 15 մ-ից ոչ պակաս:

255. Պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները թույլատրվում է պահել նաև առանձին կանգնած երկաթուղային վագոններում: Պահվող քանակները սահմանվում են երկառանցք վագոններում` պայթուցիկ նյութեր` 3 տ-ից ոչ ավելի, դետոնատորներ` 10 հազ. հատից ոչ ավելի, դետոնացման և կրակատար քղեր` 1000-ական մ-ից ոչ ավելի: Չորսառանցք վագոններում` պահվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների քանակները սահմանվում են` պայթուցիկ նյութեր` 6 տ-ից ոչ ավելի, դետոնատորներ` 20 հազ. հատից ոչ ավելի, դետոնացման և կրակատար քղեր` 2000-ական մետրից ոչ ավելի:

256. Պայթուցիկ նյութերի, պայթեցման միջոցների, պայթեցման սարքերի համատեղ պահման համար նախատեսված վագոնները պետք է փայտյա միջնորումներով բաժանվեն 3 մասի: Վագոնի վերջին (ծայրի) մասը նախատեսվում է օգտագործել պայթուցիկ նյութերի, պայթեցման միջոցների և պայթեցման սարքերի պահման համար, նախամուտքը` դրանց բացթողման համար:

257. Պայթուցիկ նյութերի համար սարքավորված վագոն-պահեստները պետք է լինեն սարքին վիճակում և ունենան փակիչ-ապահովիչ հարմարանքներ: Վագոնները, որոնք նախկինում օգտագործվել են ածուխ կամ այլ դյուրավառ նյութերի տեղափոխման համար` մինչև դրանցում պայթուցիկ նյութեր տեղավորելը, պետք է լավ մաքրվեն այդ նյութերի մնացորդներից և լվացվեն ջրում լուծվող ալկալիով:

258. Վագոնի դռները պետք է լինեն հոծ, ներսի մասից երեսպատված չայրվող նյութերով: Վագոնի մուտքի ընդհանուր դուռը պետք է լինի 1,8x0,9 մ չափի` դեպի ներս բացվող: Վագոն-պահեստը պետք է ապահովված լինի հրդեհաշիջման անհրաժեշտ միջոցներով:

259. Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների բացթողումը և դրանց մնացորդների հետ ընդունումը պետք է կատարել միայն վագոնը կայանատեղերում, փակուղիներում կամ պահուստային գծերում կանգնած ժամանակ:

260. Պայթուցիկ նյութերով բեռնված վագոնների շարժման ընթացքում բոլոր դիտանցքերը պետք է լինեն փակ վիճակում, դռները` կողպված և կապարակնքված:

261. Պայթուցիկ նյութերով բեռնված վագոնները փակուղիներում, պահուստային գծերում կանգնած ժամանակ գիշերային ժամերին պետք է ունենան տեսանելի ազդանշանակում:

262. Շարժական բնույթի աշխատանքների կատարման ժամանակ (սեյսմահետախուզում, ապառաժներից մայրուղիների մաքրում և այլն) թույլատրվում է պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պահել հատուկ սարքավորված շարժական պահեստներում` ավտոմեքենաների, կցասայլերի, սահնակների վրա:

263. Շարժական պահեստն իրենից պետք է ներկայացնի ամուր բեռնասայլ` տեղակայված և ամրացված ավտոմեքենայի, կցասայլի կամ սահնակի վրա:

264. Բեռնասայլը պետք է բավարարի հետևյալ պահանջները`

1) բեռնասայլի պատրաստման համար նախատեսված փայտանյութը պետք է ներարկել կրակապաշտպանիչ խառնուրդով, ներսից պատել կայծամեկուսիչ նյութով.

2) բեռնասայլի վրա պետք է սարքավորել աշխատանքային տեղ` պայթուցիկ նյութերի պահեստապետի (բաշխողի) համար.

3) բեռնասայլի պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների մեկուսախցի դռները պետք է ունենան հատուկ կողպեքներ և հարմարանքներ.

4) բեռնասայլի վրա պետք է տեղակայել պատուհան` ծածկված մետաղե ցանցով, այն պետք է ունենա հարմարանք` քարշող կցասայլին ամրացնելու համար.

5) բեռնասայլը պետք է լուսավորվի արտաքին սնուցման, պաշտպանիչ պատյանով պարփակված էլեկտրասնուցման լարերով, առաստաղային լապտերով` տեղադրված դրա խցի վերևի առաջնամասում.

6) բեռնասայլով պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների փոխադրման ժամանակ քարշվող կցասայլի քաշը չպետք է գերազանցի քարշող տրանսպորտային միջոցի քաշի կեսը կամ քարշակի ձգման ուժի 3/4-ը:

 

3. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԵՎ ԽՈՐԱՑՎԱԾ ՊԱՀԵՍՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

265. Ստորգետնյա պայմաններում պայթուցիկ նյութերը պետք է պահվեն հատուկ այդ նպատակի համար սարքավորված փորվածքներում, խցերում կամ խորշերում` պայմանով, որ դրանցից մեկում պայթյունի առաջացման դեպքում դետոնացում չառաջանա հարևան փորվածքում, խցում կամ խորշում: Պահեստը պետք է տեղակայված լինի ամուր կամ ամրացված գետնի վրա: Ստորգետնյա պահեստը պետք է բաղկացած լինի փորվածքներից, որոնցում տեղաբաշխված են պայթուցիկ նյութերի պահման խցերը կամ խորշերը, ինչպես նաև մոտեցող փորվածքներից և օժանդակ խցերից: Օժանդակ են համարվում այն խցերը, որոնք նախատեսված են`

1) էլեկտրադետոնատորների ստուգման կամ այրիչային փողակների պատրաստման և դետոնատորների նմուշավորման համար.

2) պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների բացթողման համար.

3) պայթեցման աշխատանքների մեքենայացման միջոցների տեղաբաշխման համար.

4) տուփերի և պայուսակների պահման համար.

5) էլեկտրաբաշխիչ սարքերի և հակահրդեհային միջոցների տեղավորման համար:

266. Պայթեցման, ստուգիչ ու չափիչ սարքերը և գործիքները, ինչպես նաև տուփերը և պայուսակները պետք է պահվեն հատուկ դարակաշարերում և պահարաններում:

267. Ստորգետնյա յուրաքանչյուր պահեստ պետք է ունենա ուղիղ հեռախոսային կապ կազմակերպության ղեկավարի կամ դիսպետչերական ծառայության հետ:

268. Ստորգետնյա պահեստներում նախատեսվում է օգտագործել մարտկոցային բարձիչներ կամ միայն պայթյունաանվտանգ կատարմամբ բարձման-բեռնաթափման այլ մեքենայական միջոցներ:

269. Պայթուցիկ նյութերի ստորգետնյա պահեստների տեղադրումը (տեղաբաշխումը) պետք է բավարարի հետևյալ պահանջները`

1) հեռավորությունը պահեստի ցանկացած կետից մինչև մոտակա հանքահորը և մերձհանքահորային փորվածքը, ինչպես նաև մինչև օդափոխման դռները պետք է լինի` խցային պահեստի համար 100 մ-ից ոչ պակաս, խորշային պահեստների համար` 60 մ-ից ոչ պակաս.

2) հեռավորությունը մոտակա խցից կամ խորշից մինչև մարդկանց համար մշտական շարժման փորվածքները պետք է լինի` խցային պահեստների համար` 25 մ-ից ոչ պակաս, խորշային պահեստների համար` 20 մ-ից ոչ պակաս.

3) հեռավորությունը պահեստից մինչև վերգետնյա մակերևույթը պետք է լինի` խցային պահեստների համար` 30 մ-ից ոչ պակաս, խորշային պահեստների համար` 15 մ-ից ոչ պակաս.

4) պահեստին մոտեցնող փորվածքները պետք է վերջանան փակուղով` երկարությունը`ոչ պակաս 2 մ, կտրվածքի մակերեսը` ոչ պակաս 4 մ2.

5) պայթուցիկ նյութերի պահեստի հիմնական փորվածքի լայնությունը, որոնցում օգտագործվում են ամբարձիչ մեքենասարքավորումներ, պետք է ապահովվի դրանց տեղաշարժը 900 հետադարձով.

6) յուրաքանչյուր պահեստ, մարդկանց շարժի համար պետք է ունենա երկու ելք: Մետրոպոլիտենի և թունելների շինարարության, ինչպես նաև ստորգետնյա այլ փորվածքների անցման ժամանակ թույլատրվում է ունենալ մեկ ելքով պահեստներ` պայմանով, որ դրանցում պահվող պայթուցիկ նյութերի քանակությունը չգերազանցի մեկ տոննան.

7) պայթուցիկ նյութերի պահեստներում` երկաթգծերի առկայության դեպքում, դրանք պետք է մեկուսացվեն վերգետնյա ռելսուղիներից և խողովակաշարերից:

270. Պայթուցիկ նյութերի պահեստների փորվածքները պետք է ամրակապվեն չհրկիզվող ամրակապով, ներկվեն սպիտակ գույնի կրային ներկով և մշտապես ունենան բավարար օդափոխություն:

271. Գազավտանգ և փոշեվտանգ հանքահորերում (հանքերում) տեղակայված պայթուցիկ նյութերի պահեստներում պետք է կիրառվեն պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումներ, իսկ մյուս հանքահորերում (հանքերում)` հանքային կատարմամբ էլեկտրասարքավորումներ: Պահեստների էլեկտրալուսավորության համար նախատեսվում է կիրառել արճճե կամ պոլիվինիլ-քլորիդային պատյանով զրահապատ մալուխներ կամ չտաքացող, ճկուն ռետինե չեզոքացված պատյանով մալուխներ: Էլեկտրալամպերի սնուցման համար պետք է կիրառել 220 Վ-ից ոչ բարձր լարում: Պահեստները լուսավորող լամպերը նախատեսվում է կախել դռան վերնափեղկի վրայով` թեք դիրքով:

272. Պայթուցիկ նյութերի ստորգետնյա պահեստներն ավտոմատ ազդարարման համակարգով սարքավորման դեպքում ազդարարումը պետք է ունենա ելք կազմակերպության դիսպետչերական կառավարման վահանակի վրա:

273. Պահեստների ելքի դռան մոտ և պայթուցիկ նյութերի բացթողման խցում նույնպես նախատեսվում է տեղակայել հեռախոսներ:

274. Պայթուցիկ նյութերի ստորգետնյա բաշխիչ խցերի նկատմամբ ներկայացվող պահանջները նույնն են, ինչը սահմանվում է պայթուցիկ նյութերի ստորգետնյա պահեստների համար: Ընդ որում, պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները պետք է պահվեն աղյուսե կամ բետոնե` 25 սմ հաստությամբ պատերով իրարից բաժանված բաժանմունքներում: Բաշխիչ խցում պետք է սարքավորել տեղ` պայթեցողներին պայթուցիկ նյութեր բաց թողնելու համար:

275. Բաշխիչ խցերը պետք է ամրակապվեն չհրկիզվող ամրակապով և ունենան մշտական լուսավորություն: Բաշխիչ խցին հարող փորվածքները պետք է ունենան մետաղե ցանցով, հուսալի փականներով հակահրդեհային դռներ` պայթուցիկ նյութերի բացթողման և ընդունման պատուհաններով:

276. Բաշխիչ խցերում պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների տեղավորումը նախատեսվում է կատարել դարակաշարերով, իսկ պայթեցման սարքերը, հաղորդալարերը, չափիչ-ստուգիչ սարքերը, պոլիէթիլենային պարկերը և այլն` արկղերով: Գործարանային փաթեթավորմամբ պայթուցիկ նյութերը կարող են պահվել դարսակներով: Բաշխիչ խցերը պետք է ունենան հեռախոս և սարքավորված կետ` հակահրդեհային միջոցների պահման համար:

277. Պայթուցիկ նյութերի տեղամասային կետն իրենից պետք է ներկայացնի ցանցավոր պատերով (միջնորմերով) ցանկապատված փորվածք կամ փորվածքի մի մաս, որի մեջ տեղակայվում են պայթուցիկ նյութերով հատուկ մետաղե պահարաններ (արկղեր) կամ փականով բեռնարկղեր: Այդ նպատակի համար թույլատրվում է օգտագործել նաև հանքային վագոնիկներ` սարքավորված մետաղե փականով:

278. Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների համատեղ պահման դեպքում մետաղե պահարանը (արկղը) պետք է բաժանել ոչ պակաս, քան երեք բաժինների` պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների բաժին, պայթեցման և չափիչ-ստուգիչ սարքերի, հաղորդալարերի բաժին և էլեկտրադետոնատորներով կամ վառող փողակներով պայուսակների (կասետների) բաժին:

279. Տեղամասային կետերում տեղակայված պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների պահման մետաղե պահարանները (արկղերը) նախատեսվում է հողանցել, ընդ որում, անցողիկ էլեկտրական դիմադրությունը չպետք է գերազանցի 2 Օմ-ը:

280. Մեկ հերթափոխի պահուստի համար պայթուցիկ նյութերի պահման մետաղե պահարանները (արկղերը) պետք է համապատասխանեն սույն կանոնների 278-րդ և 279-րդ կետերի պահանջներին:

281. Արգելվում է պայթեցման աշխատանքներ կատարել պայթուցիկ նյութերի պահեստներից, բաշխիչ խցերից և տեղամասային կետերից 30 մ-ից մոտ տարածության վրա` եթե դրանցում առկա են պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ:

282. Պայթուցիկ նյութերի խորացված պահեստը տանող փորվածքի ելանցքը պետք է սարքավորված լինի դուրս բացվող կրկնակի դռներով: Դրսի դուռը պետք է լինի հոծ` կառուցված մետաղից կամ փայտից` երեսպատված պողպատե թիթեղով, ներսի դուռը` ցանցավոր:

283. Եթե հեռավորությունը պայթուցիկ նյութերի խորացված պահեստից մինչև պայթուցիկ նյութի պահման մոտակա խուցը 15 մ-ից ավելի է, ապա պահեստը պետք է ունենա երկու ելք:

284. Պայթուցիկ նյութերի խորացված պահեստների օդափոխման նկատմամբ սահմանվում են նույն պահանջները, ինչը սահմանված է պայթուցիկ նյութերի ստորգետնյա պահեստների համար:

285. Պայթուցիկ նյութերի խորացված պահեստների պայթուցիկ նյութերի պահման համար նախատեսված խցերը և դրանց մոտեցող փորվածքները պետք է ամրակցվեն չհրկիզվող ամրակապով:

286. Պայթուցիկ նյութերի խորացված պահեստի լուսավորության ցանցի միացումը և անջատումը պետք է կատարվի պահեստի դրսում տեղադրված էլեկտրասարքերից: Էլեկտրական հոսանքի հիմնական աղբյուրների բացակայության դեպքերում թույլատրվում է խորացված պահեստների լուսավորության համար օգտագործել անհատական մարտկոցային լամպեր:

287. Պայթուցիկ նյութերի խորացված պահեստներում կայծակապաշտպանիչ սարքավորումների տեղակայում չի նախատեսվում:

288. Եթե պայթուցիկ նյութերի խորացված պահեստներում առկա են ռելսուղիներ և խողովակաշարեր, ապա դրանք պետք է չեզոքացվեն վերգետնյա տեղակայված ռելսուղիներից և խողովակաշարերից:

289. Պայթուցիկ նյութերի խորացված պահեստների տարածքը պետք է ցանկապատել այնպիսի հաշվարկով, որպեսզի պահեստի բոլոր ելքերը գտնվեն ցանկապատի ներսում: Պահակակետերը պետք է տեղակայվեն ինչպես պահեստի մուտքի մոտ, այնպես էլ պահուստային ելքերի մոտ:

 

IX. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱՅԾԱԿԱՊԱՇՏՊԱՆԻՉ ՍԱՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

290. Պայթուցիկ նյութերի բոլոր տեսակի վերգետնյա և կիսախորացված պահեստների համար, ինչպես նաև էլեկտրադետոնատորներով պայթափամփուշտների պատրաստման կետերի համար պարտադիր է պաշտպանություն` կայծակի (շանթի) ուղղակի հարվածից:

291. Պաշտպանման ենթակա են նաև պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների պահման հարթակները, պայթուցիկ նյութերով բարձված բեռնարկղերը և տրանսպորտային միջոցները:

292. Յուրաքանչյուր կայծակահեռացուցիչ պետք է ունենա իր հողանցումը: Հողանցման իմպուլսային դիմադրությունը յուրաքանչյուր առանձին կայծակահեռացուցիչների համար պետք է լինի 10 Օմ-ից ոչ ավելի:

293. Պայթուցիկ նյութերի պահեստներում մի քանի պահոցների առկայության դեպքում, որտեղ գետնի էլեկտրական տեսակարար դիմադրությունը կազմում է 1000 Օմ.մ և ավելի, թույլատրվում է յուրաքանչյուր կայծակահեռացուցիչների հողանցումը միավորել մեկ միասնական հողանցող համակարգի մեջ:

294. Հողանցման միասնական համակարգը միակցող հաղորդիչների սահմանային թույլատրելի երկարությունները, կախված գետնի էլեկտրական տեսակարար դիմադրությունից, նշված են ստորև`

 

Գետնի էլեկտրական տեսակարար դիմադրությունը Օմմ 1000 2000 3000 5000 10.000 20.000
Հողանցման միակցող հաղորդիչների սահմանային երկարությունը, մ 100 150 200 250 350 450

 

295. Պայթուցիկ նյութերի պահեստներում մեծ տարածությամբ մետաղե հաղորդակցման ուղիների առկայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ պայթուցիկ նյութերը պահվում են մետաղե արկղերում, դրանք էլեկտրական ինդուկցիայից պաշտպանելու համար անհրաժեշտ է պահեստի շենքի տանիքում տեղակայել մետաղե ցանց` համապատասխան հողանցմամբ:

296. Էլեկտրամագնիսական ինդուկցիայից պաշտպանելու համար պայթուցիկ նյութերի պահեստների տարածքով անցնող խողովակաշարերը, զրահապատ մալուխները դրանց մոտեցման տեղերում անհրաժեշտ է հուսալիորեն միմյանց հետ հավաքակցել 10 սմ հեռավորությամբ, որպեսզի թույլ չտրվի մեկուսի փակ շղթայի (կոնտուր) գոյացում: Այդպիսի միացումներ պետք է կատարել նաև շենքի մյուս մետաղե սարքավորումների և կառուցվածքների հետ: Միացման բոլոր տեղերում անցողիկ էլեկտրական դիմադրությունը չպետք է գերազանցի 0,05 Օմ` յուրաքանչյուր միացման (կոնտակտի) համար:

297. Այնպիսի պահեստներում, որոնցում պահվում են էլեկտրաստատիկ և էլեկտրամագնիսական ինդուկցիայի նկատմամբ ոչ զգայուն պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ (ամոնիակային սելիտրայի հիմքով պայթուցիկ նյութեր, պայթեցման միջոցներ, դետոնացման քուղ և այլն), կայծակի ազդեցությունից պաշտպանություն սարքավորել պարտադիր չէ:

298. Կայծակահեռացուցիչների հենասյուները նախատեսվում է պատրաստել ցանկացած մակնիշի պողպատից, երկաթբետոնից, փայտանյութից: Մետաղե հենասյուները պետք է պաշտպանվեն կոռոզիոն քայքայումից, փայտյա հենասյուները` փտումից: Հենասյան վերևի վերջնամասում` դրանից ոչ ավելի 1,5 մ բարձրությամբ ամրացվում է կայծակընդունիչը:

299. Պայթուցիկ նյութերի պահեստներում կիրառվող կայծակընդունիչների միացումը հոսանքահեռացուցիչներին պետք է կատարել եռակցմամբ, եռակցման միացման կիրառման անհնարինության դեպքում` հեղյուսե միացմամբ:

300. Պայթուցիկ նյութերի պահեստներում կիրառվող հողանցման սարքերի տեսակները, դրանց տիպային շինվածքները և դիմադրության մեծությունն արդյունաբերական հաճախականությամբ հոսանքի տարածմանը նշված են սույն կանոնների N 8 աղյուսակում:

 

Աղյուսակ N 8

 

Պայթուցիկ նյութերի պահեստներում կիրառվող հողանցման սարքերի տեսակները, դրանց տիպային շինվածքները ԵՎ դիմադրության մեծությունն արդյունաբերական հաճախականությամբ հոսանքի տարածմանը

 

Հողանցման
սարքի
տեսակը
Շինվածքի նյութը Արդյունաբերական հաճախականությամբ հոսանքի տարածման դիմադրության մեծությունը, Օմ, գետնի տարբեր էլեկտրական տեսակարար դիմադրության դեպքում Օմմ
50 100 500 1000
Ուղղաձիգ ձողային անկյունային պողպատ 40 x 40 x 4մմ,        
L=2մ 19 38 190 380
L=3մ 14 28 140 280
կլոր պողպատ, տրամագիծը
10-20մմ
       
L=2մ 24 48 240 480
L=3մ 17 34 170 340
L=5մ 14 28 140 280
Հորիզոնական շերտավոր շերտավոր պողպատ 4 x 40մմ        
L=2մ 22 44 220 440
L=5մ 12 24 120 240
L=10մ 7 14 70 140
L=20մ 4 8 40 80
L=30մ 3,2 6,5 35 70
Հորիզոնական շերտավոր` հոսանքի մեջտեղ դուրս բերմամբ շերտավոր պողպատ 4 x 40մմ        
L=5մ 9,5 19 95 190
L=10մ 5,85 12 60 120
L=12մ 5,4 11 54 110
L=24մ 3,1 6,2 31 62
L=32մ չի կիրառ-
վում
չի կիրառ-
վում
24 48
L=40մ չի կիրառ-
վում
չի կիրառ-
վում
20 40
Հորիզոնական երեք ճառագայթով պողպատ շերտավոր 4 x 40մմ        
L=6մ 4,6 9 45 90
L=12մ 2,6 5,2 26 50
L=16մ 2 4 20 40
L=20մ 1,7 3,4 17 34
L=32մ չի կիրառ-
վում
չի կիրառ-
վում
14 28
L=40մ չի կիրառ-
վում
չի կիրառ-
վում
12 24
Համակցված երկու ձողանի պողպատ անկյունային 40 x 40 x 4մմ,
պողպատ շերտավոր 4 x 40մմ
       

 C=3մ      L=2,5մ

7 14 70 140

 C=3մ      L=3մ

6 12 60 120

 C=6մ      L=2,5մ

5,5 11 55 110

 C=6մ      L=3մ

4,5 9,1 45 90
կլոր պողպատի տրամագիծը 10-20մմ,
պողպատ շերտավոր 4 x 40մմ
       

 C=3մ      L=2,5մ

7,5 15 75 150

 C=3մ      L=3մ

6,8 14 70 140

 C=5մ      L=2,5մ

6 12 60 120

 C=5մ      L=3մ

5,5 11 55 110

 C=3մ      L=5մ

5,5 11 55 110

 C=5մ      L=5մ

4 8 40 80
Համակցված երեք ձողանի պողպատ անկյունային 40 x 40 x 4մմ,
պողպատ շերտավոր 4 x 40մմ
       

 C=3մ      L=2,5մ

4 8 40 80

 C=6մ      L=2,5մ

3 6 30 60

 C=7մ      L=3մ

2,7 5,4 27 55
կլոր պողպատ, տրամագիծը 10-20մմ,
պողպատ շերտավոր 4 x 40մմ
       

 C=2,5մ    L=2,5մ

4,8 9,7 50 100

 C=2,5մ    L=2մ

4,4 8,9 45 90

 C=5մ      L=2,5մ

3,5 7,1 36 70

 C=5մ      L=3մ

3,3 6,6 33 65

 C=6մ      L=5մ

2,7 5,4 27 55
Համակցված չորս ձողանի պողպատ անկյունային 40 x 40 x 4մմ,
պողպատ շերտավոր 4 x 40մմ
       

 C=6մ      L=3մ

2,1 4,3 21,3 43
Համակցված հինգ ձողանի պողպատ անկյունային 40 x 40 x 4մմ,
պողպատ շերտավոր 4 x 40մմ
       

 C=5մ      L=2մ

2,2 4,4 22 44

 C=5մ      L=3մ

1,9 3,8 19 50

 C=7,5մ    L=2մ

1,8 3,7 18,5 37

 C=7,5մ    L=3մ

1,6 3,2 16 32
կլոր պողպատ, տրամագիծը 10-20մմ,
պողպատ շերտավոր 4 x 40մմ
       

 C=5մ      L=2մ

2,4 4,8 24 48

 C=5մ      L=3մ

2 4,1 20,5 41

 C=7,5մ    L=2մ

2 4 20 40

 C=7,5մ    L=3մ

1,7 3,5 17,5 35

 C=5մ       L=5մ

1,9 3,8 19 38

 C=7,5մ     L=5մ

1,6 3,2 16 32
Հորիզոնական` հոսանքի կենտրոն դուրս բերմամբ պողպատ շերտավոր 4 x 40մմ        
D=4մ 4.5 9 45 90
D=6մ 3.3 6 33 66
D=8մ 2.65 5.3 26.5 53
D=10մ 2.2 4.4 22 44
D=12մ 1.9 3.8 19 38

 

301. Հողանցման սարքերի շինվածքն ընտրվում է հաշվի առնելով պահանջող իմպուլսային դիմադրությունը, ինչպես նաև գետնի էլեկտրական տեսակարար դիմադրությունը:

302. Հողանցման սարքերի հավաքակցումից հետո հաշվարկային դիմադրությունը պետք է ճշտել անմիջական չափումներով: Չափումները պետք է կատարել ամռանը` չոր եղանակներին:

303. Կայծակընդունիչների, հոսանքաընդունիչների և հողանցման սարքերի միջև միացումները պետք է կատարել եռակցմամբ կամ հեղույսային սեղմամբ: Հեղույսային սեղմիչների կիրառման դեպքում միացման (կոնտակտի) մակերեսը հոսանքահեռացուցիչների, կայծակընդունիչների կամ հողանցման սարքերի միջև պետք է լինի` պղնձի և դրա ձուլվածքների համար` ոչ պակաս 100 մմ2, պողպատի համար` ոչ պակաս 1000 մմ2:

304. Պայթուցիկ նյութերի պահեստների կայծակապաշտպանիչ սարքերի նախագիծը պետք է պարունակի`

1) պահեստի և դրան հարող շինությունների պլանը.

2) կայծակի ուղղակի հարվածներից պաշտպանության գոտու հաշվարկը.

3) բոլոր շինությունների բանվորական գծագրերը.

4) օգտագործվող նյութերի դասակարգումը:

305. Կայծակապաշտպանիչ սարքն ստուգվում է նախաամպրոպային ժամանակահատվածում` ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ, ինչպես նաև դրանց վնասվածության դեպքում:

Կայծակապաշտպանիչ սարքի ստուգման ժամանակ պետք է`

1) կատարել սարքի արտաքին զննում.

2) չափել սարքի հողանցման դիմադրությունը:

306. Կայծակապաշտպանիչ սարքի արտաքին զննումը կատարվում է ամենօրյա պայթուցիկ նյութերի պահեստի պատասխանատու աշխատողի (պահեստապետի) կողմից:

307. Կայծակապաշտպանիչների հողանցումների դիմադրության չափումները պետք է կատարել հատուկ էլեկտրաչափիչ սարքերով, միացման տեղերի դիմադրությունը` օհմմետրերով:

308. Պայթուցիկ նյութերի պահեստների կայծակապաշտպանիչ սարքավորումների հողանցումների դիմադրության չափումների արդյունքները պետք է գրանցվեն պայթուցիկ նյութերի պահեստների կայծակապաշտպանիչ սարքավորումների հողանցումների դիմադրության չափումների տեղեկագրում` համաձայն N 4 ձևի:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Ձև N 1

 

Ա Կ Տ  N ______

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ

 

Փորձարկումը կատարված է պայթուցիկ նյութերի պահեստում __________________________

  (կազմակերպության անվանումը)

Հանձնախմբի միջոցով` մասնակցությամբ`

Պայթուցիկ նյութերի պահեստապետի ________________________________________

  (անունը, ազգանունը)

Պայթուցիկ նյութերի փորձարկման լաբորատորիայի ________________________________

  (անվանումը)

Պայթեցնողի _______________________________________________________

  (անունը, ազգանունը)

Հսկող կազմակերպության ներկայացուցչի______________________________________

  (անունը, ազգանունը)

 

_____ __________________ 200  թ.

 

1. Պայթուցիկ նյութի և պայթեցման միջոցների անձնագրային տվյալները`

 

Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների անվանումը Արտադրող գործարանը Խմբաքանակի համարը Արտադրման ժամկետը Պահպանման երաշխիքային ժամկետը Ստացման ժամանակը Ծանոթա-
գրություն
1 2 3 4 5 6 7
             

 

2. Պայթուցիկ նյութերի, պայթեցման միջոցների և տարաների արտաքին զննման արդյունքները ______________________________

3. Պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ֆիզիկական հետազոտման արդյունքները __________________________________

4. Պայթուցիկ նյութի և պայթեցման միջոցների պայթեցման հատկությունների (դետոնացման լիակատարության, այրման լիակատարության, հավասարաչափության և այլն) փորձարկման արդյունքները ____________________________________________

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

N _____ խմբաքանակից

 

Նմուշը ___________________________________________________________

  (պայթուցիկ նյութի, պայթեցման միջոցի անվանումը)

բավարարում է ______________________________________________ պահանջները,

  (տեխնիկական պայմանները)

N ____ խմբաքանակը _________________________________________________

  (պայթուցիկ նյութի, պայթեցման միջոցի անվանումը)

թույլատրվում է պայթեցման աշխատանքների կատարում _____________________________ :

  (պայթեցման աշխատանքների կատարման պայմանները)

Փորձարկման անցկացման ժամկետը _________________________________________

_______________________________________________________________

  (ստորագրությունները)

 

Ձև N 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

_________________________________________________________________

(կազմակերպության, պայթուցիկ նյութերի պահեստի անվանումը)

 

1. Պայթուցիկ նյութեր

 

NN ը/կ Պահեստ մուտքագրելու ժամկետը Անվա-
նումը
Տեսակը (փոշեատիպ, պարկուճային և այլն) Արտադրող գործարանը Խմբաքա-
նակի համարը
Պատրաստ-
ման ժամկետը
Պահպանման երաշխիքային ժամկետը Փորձարկման ժամկետը
1 2 3 4 5 6 7 8 9
                 

 

Դիմացել է (այո) կամ չի դիմացել (ոչ) փորձարկմանը  
Փաթեթա-
վորման արտաքին տեսքի զննումը
Փաթեթա-
վորման արտաքին զննումը
Արտա-
ծորման երևույթները
Խոնավության պարունա-
կությունը
Դետոնացման լիակատա-
րությունը
Դետոնացման հաղորդումը պարկուճների միջև հեռավորության վրա Փորձարկումը կատարող անձի անունը, ազգանունը, ստորա-
գրությունը
Կազմակեր-
պության ղեկավարի որոշումը փորձարկ-
մանը չդիմացած պայթուցիկ նյութերի վերաբերյալ
չոր վիճա-
կում
ջրում թրջվե-
լուց հետո
10 11 12 13 14 15 16 17 18
                 

 

2. Պայթեցման միջոցներ

 

NN ը/կ Պահեստ մուտքագրելու ժամկետը Անվանումը Արտադրող գործարանը Խմբաքանակի համարը Պատրաստման ժամկետը Պահպանման երաշխիքային ժամկետը Փորձարկման ժամկետը
1 2 3 4 5 6 7 8
               

 

Դիմացել է (այո) կամ չի դիմացել (ոչ) փորձարկմանը  
Փաթեթա-
վորման արտաքին տեսքի զննումը
Փաթեթա-
վորման արտաքին զննումը 
Էլեկտրա-
պայթեցման միջոցները
Կրակատար քուղ Դետոնացնող քուղ Հրատեխ-
նիկական ռելե, վառման միջոցներ, կրակատար քուղ և վառոդներ
Փորձար-
կումը կատարող անձի անունը, ազգանունը, ստորա-
գրությունը
Կազմակեր-
պության ղեկավարի որոշումը փորձարկ-
մանը չդիմացած պայթեցման միջոցների վերաբերյալ
արագու-
թյունը, այրման լիակատա-
րությունը և հավասարա-
չափությունը
այրման լիակատա-
րությունը ջրում թրջվելուց հետո
դետոնացման ընկալունա-
կությունը և լիակատա-
րությունը
դետոնացման լիակատա-
րությունը ջրում թրջվելուց հետո
  հրահարման ունակու-
թյունը
 էլեկտրական դիմադրու-
թյունը
գործո-
ղության անխափա-
նությունը
9 10 11 12 13 14 15 16 17 18 19
                     

 

Ձև N 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՊԱՅԹԱԼԻՑՔԵՐԻ ԽԱՓԱՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN ը/կ Պայթեց-
ման ժամա-
նակը, հերթա-
փոխը
Պայթեց-
ման
տեղի անվա-
նումը
Ընդա-
մենը լիցքեր (հատ)
Պայթեցման արդյունքները Խափանումը բացահայտող պայթեցնողի
ստորա-
գրությունը
Վերաց-
ված են խափա-
նում-
ները
Ժամա-
նակը, հերթա-
փոխը
Խափա-
նումը վերաց-
րած պայթեց-
նողի ստորա-
գրու-
թյունը
Լիցքերի խափա-
նումների վերացումը ղեկավարող պատաս-
խանատու անձի ստորա-
գրությունը
պայթել են լիցքեր (հատ) տեղի են ունեցել
լիցքերի խափա-
նումներ
(հատ)
                     

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ր

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱՅԾԱԿԱՊԱՇՏՊԱՆԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀՈՂԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ

 

I. Հիմնական տեխնիկական տվյալներ հողանցումների մասին

 

Պահեստի պահոցի համարը Հողանց-
ման համարը սխեմայի վրա
Հողանց-
ման կառուց-
ման ժամկետը
Հողանցման սարք-
վածքը, գծագրի համարը
Եղանակային վիճակը Չափ-
ման մե-
թոդը
Գետնի էլեկտրական տեսակարար դիմադրու-
թյունը, Օ մմ
Տարածվող հոսանքի դիմադրությունը, Օ մ
մինչև չա-
փումը
չափման ընթաց-
քում
հաշվար-
կային
չափու-
մային
իմպուլ-
սային
                     

 

Տեխնիկական տվյալները գրանցել է ______________________________________

  (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Չափումները կատարել է _____________________________________________

  (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

II. Հողանցումների զննման և չափումների արդյունքները

 

Պահեստի պահոցի համարը Հողանցման համարը սխեմայի վրա Սարք-
վածքի չափման և զննման ժամկետը
Սարքվածքի արտաքին զննման արդյունք-
ները
Եղանակային վիճակը Չափման մեթոդը Տարածվող հոսանքի դիմադրությունը, Օ մ Եզրակա-
ցություն
մինչև չափումը չափման ընթացքում չափու-
մային
իմպուլ-
սային
                   

 

Զննումը և չափումը կատարեցին _______________________________________

  (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

____________________________________________________________

  (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև N 5

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ (ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ) ՄՈՒՏՔԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) անվանումը ________________________

 

Պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) մուտքը Պայթուցիկ նյութի (պայթեցման միջոցների) ծախսը
ամիսը, ամսա-
թիվը, տարե-
թիվը
մնացորդը յուրա-
քանչյուր ամսաթվին
որտեղից և ինչ փաստա-
թղթով է ստացվել
արտա-
դրության ժամկետը
խմբա-
քանակի համարը
տա-
րայի հա-
մարը
մուտքն օրվա ընթաց-
քում
ընդամենը ամսվա ընթաց-
քում
ամիսը, ամսա-
թիվը, տարե-
թիվը
ում և ինչ փաստա-
թղթով է բաց թողնվել
խմբա-
քանակի համարը
տա-
րայի հա-
մարը
ծախսն օրվա ընթաց-
քում
ընդամենը ամսվա սկզբից պահեստը ստուգող անձի ստորա-
գրու-
թյունը
1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7
                             

 

Ձև N 6

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ (ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ) ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ

 

________________________________________________________________

(կազմակերպությունը, որին պատկանում է պայթուցիկ նյութերի պահեստը)

 

NN ը/կ Բացթողման ամսաթիվը Պայթեցնողի անունը, ազգանունը Կարգադրագիր-ապրանքագրի համարը, ամսաթիվը Բաց թողնվող պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) անվանում-
ները և խմբաքանակի համարը
Չափման միավորը Պայթեցնողի ստորա-
գրությունը ստացման վերաբերյալ
Ծախսված պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) քանակը Հետ վերադարձվող պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) քանակը Պահես-
տապետի (բաշխողի) ստորա-
գրությունը պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) հետ ստացման մասին
Պայթեցնողի ստորա-
գրությունը պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) հետ հանձնման մասին
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
                     

 

Ձև N 7

 

_____________________________

(կազմակերպության անվանումը)

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր - Ա Պ Ր Ա Ն Ք Ա Գ Ի Ր

 

ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ

 

Պայթուցիկ նյութի պահեստին ________________________________________

Բաց թողնել ___________________________________________________

Միջոցով _____________________________________________________

 

NN ը/կ Պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) անվանումները Չափման միավորը Պահանջարկը (քանակը) Բաց է թողնված
քանակը արտադրող գործարանը պատրաստման ամսաթիվը խմբաքանակի համարը պայթուցիկ նյութերի (պայթեցման միջոցների) տարաների համարը
1 2 3 4 5 6 7 8 9
                 

 

_____ ________________ 200  թ.

(բացթողման ամսաթիվը)

 

Կազմակերպության ղեկավար ________________________________________

Գլխավոր հաշվապահ _____________________________________________

Բաց է թողել __________________________________________________

Ստացել է ____________________________________________________

 

Ձև N 8

 

Կազմակերպությունը __________ տեղամասը ________ հերթափոխը ___________

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր Ա Գ Ի Ր - ՈՒ Ղ Ե Գ Ի Ր  N ____

 

ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Տալու ամիսը, ամսաթիվը _____ _______________ 200  թ.

Պայթեցնող ___________________________________________

(անունը, ազգանունը)

 

Աշխա-
տանքի
վայրի
(փոր-
վածքի)
անվա-
նումը
Ենթակա է պայթեցման Դուրս է գրված Տրված է
պայ-
թանց-
քերի
(հորա-
տանց-
քերի)
քա-
նակը
(հատ)
պայ-
թանց-
քերի
(հորա-
տանց-
քերի)
երկա-
րու-
թյունը
(մ)
մեկ
պայ-
թանցքի
(հորա-
տանցքի)
լիցքի
զանգ-
վածը
(կգ)
պայթու-
ցիկ
նյութ`
ըստ
տեսակ-
ների
(կգ)
էլեկ-
տրա-
դետո-
նա-
տոր
(հատ)
կապ-
սուլ
դետո-
նա-
տոր
(հատ)
կրա-
կա-
տար
քուղ
(մ)
դետո-
նաց-
նող
քուղ
(մ)
պայ-
թու-
ցիկ
նյութ`
ըստ
տե-
սակ-
ների
(կգ)
էլեկ-
տրա-
դետո-
նա-
տոր
(հատ)
կապ-
սուլ
դետո-
նա-
տոր
(հատ)
կրա-
կա-
տար
քուղ
(մ)
դետո-
նաց-
նող
քուղ
(մ)
                             
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22
                                           
Ընդամենը`
դուրս է
գրված
                                         
Ընդամենը`
տրված է
                                         

 

Տեղամասի (հերթափոխի պետ) կամ տեխնիկական ղեկավար _________________________

  (ստորագրությունը)

Պայթուցիկ նյութը (պայթեցման միջոցը) բաց է թողել _______________________________

  (պահեստապետի ստորագրությունը)

Բացթողման ամիսը, ամսաթիվը _____ __________________ 200  թ.

Պայթուցիկ նյութերը (պայթեցման միջոցը) ստացել է _______________________________

  (պայթեցնողի ստորագրությունը)

 

Աշխատանքի վայրի (փորվածքների) անվանումները Պայթեցվել է Ծախսվել է
պայթանցքերի (հորատանցքերի) քանակը (հատ) պայթանցքերի (հորատանցքերի) երկարությունը (մ) լիցքի զանգվածը (կգ) պայթուցիկ նյութը` ըստ տեսակի (կգ) էլեկտրա-
դետոնատոր (հատ)
կապսուլ դետոնատոր (հատ) կրակատար քուղ (մ) դետոնացնող քուղ (մ)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
                         
Ընդամենը` ծախսված է                        
Ընդամենը` վերադարձվել է                        

 

Պայթուցիկ նյութի (պայթեցման միջոցի) մնացորդը հետ է վերադարձրել _____________________

  (պայթեցնողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

Ամիսը, ամսաթիվը _____ __________________ 200  թ.

Պայթուցիկ նյութի (պայթեցման միջոցի) մնացորդն ընդունել է __________________________

  (պահեստապետի ստորագրությունը)

 

Ձև N 9

 

Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր

 

ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Պայթեցման աշխատանքներ կատարող կազմակերպության անվանումը ____________________

2. Աշխատանքների կատարման տեղը __________________________________________

3. Աշխատանքների ծավալը ________________________________________________

4. Պայթեցվող ապարների անվանումը, ամրության աստիճանը ___________________________

5. Փխրելիության գործակիցը ______________________________________________

6. Պոկված ապարների կտորների թույլատրելի եզրաչափերը ____________________________

7. Հորատման եղանակը __________________________________________________

8. Ապարների տեղափոխման եղանակը _________________________________________

9. Հորատման հաստոցի մակնիշը, արտադրողականությունը ____________________________

10. Աշխատանքների կազմակերպման ժամանակացույցը ______________________________

11. Պայթուցիկ նյութերի պահեստների հեռավորությունը պայթեցման տեղից __________________

12. Պայթուցիկ նյութեր (պայթեցման միջոցներ) փոխադրող տրանսպորտային միջոցի

տեսակը ___________________________________________________________

 

II. ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

1. Պայթեցման աշխատանքների կատարման մեթոդը ________________________________

2. Պայթեցման եղանակը _________________________________________________

3. Պայթուցիկ նյութի (պայթեցման միջոցի) հաշվարկային ծախսը ________________________

4. Պայթուցիկ նյութի (պայթեցման միջոցի) փաստացի ծախսը __________________________

5. Պայթեցման տեղի օդափոխության սխեման ____________________________________

6. Վտանգավոր գոտու շառավղի մեծությունը ____________________________________

7. Պայթեցման ցանցի հաշվարկը ____________________________________________

8. Պայթեցնողի և մյուս աշխատողների թաքստոցի տեղը _____________________________

9. Պահակատեղերի տեղաբաշխումը __________________________________________

10. Մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգության միջոցառումները ___________________

11. Պայթեցման տեղի և վտանգավոր գոտու մուտքն արգելափակող նախազգուշական

նշանները _________________________________________________________

________________________________________________________________

12. Հոսանքի ցանցի ուժը ________________________________________________

13. Հոսանքի միացումը _________________________________________________

14. Դետոնացնող քուղի միացումը __________________________________________

 

III. ՊԱՅԹԱԽՈՌՈՉԱՍՏԵՂԾՈՒՄԸ

 

Պայթանցքերի քանակը շարքում (սերիայում) (հատ) Հիմնական լիցքի քաշը (կգ) Պայթախոռո-
չաստեղծման ցուցանիշը
Պայթուցիկ նյութերի պահանջարկ, կգ Էլեկտրադետոնատ, հատ
առաջին պայթա-
խոռոչման ժամանակ
երկրորդ պայթա-
խոռոչման ժամանակ
երրորդ պայթա-
խոռոչման ժամանակ
ընդամենը մեկ պայթանցքում ընդամենը շարքում (սերիայում) մեկ պայթանցքում (հատ) շարքում, սերիայում (հատ)
1 2 3 4 5 6 7 8 9 10
                   

 

IV. ԱՊԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՉԱՓ ԿՏՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱՏՈՒՄԸ

 

1. Արտաչափ կտորների քանակը տոկոսային հարաբերությամբ ________________________

2. Արտաչափ կտորների թիվը 1մ3 ապարների մեջ ________________________________

3. Պայթանցքի տրամագիծը _____________________________________________

4. Պայթեցման աշխատանքների մեթոդը _____________________________________

5. Արտաչափ կտորների պայթեցման գրաֆիկական սխեման _________________________

6. Պայթեցման եղանակը _______________________________________________

 

V. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԻ (ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱԽՍԸ

 

Հորատում գծամետրերով Պայթուցիկ նյութ (կգ)  Կապսուլ
դետոնատոր (հատ)
 Կրակատար
քուղ (մ)
Էլեկտրա-
դետոնատոր (հատ)
Դետոնացնող
քուղ (մ)
Մեկ շարքում (սերիայում) մեկ մ3 լեռնային զանգվածում          

 

Անձնագիրը կազմել է ______________________________________________

  (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

Անձնագիրը ստուգել է _____________________________________________

  (պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

____ ________________ 200  թ.

 

Անձնագրի հետ ծանոթացել են`

1. _____________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը,)

2. _____________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը,)

3. _____________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը,)

4. _____________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը,)

5. _____________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը,)

6. _____________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը,)

7. _____________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը,)

8. _____________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը,)

9. _____________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը,)

10. _____________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը,)

 

____ ________________ 200  թ.

 

(հավելվածը փոփ. 19.05.16 N 696-Ն)