Գլխավոր տեղեկություն
Համար
N 700-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.13/54(1234) Հոդ.680
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հուլիսի 2016 թվականի N 700-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1370-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի մարտի 1-ի ՆՀ-213-Ն հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները՝

1) 25-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 33-րդ կետով.

«33. միջազգային վարկանիշ շնորհելու ծառայություններ».

2) 35-րդ կետի 9-րդ ենթակետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընդ որում, տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում դրանք ուղարկողը տեղեկությունները (փաստաթղթերը) հաստատում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, որի հավաստագիրը զետեղված է «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված նույնականացման քարտում, կամ տեղեկությունները (փաստաթղթերը) ուղարկում է հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով` բացառությամբ էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հայտ ներկայացնելու դեպքերի, որոնց ժամանակ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցներն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հայտ ներկայացնելիս փաստաթղթերը հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցներն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հայտով փաստաթղթերը ներկայացնում են հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով.».

3) 36-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 17-րդ ենթակետով.

«17) պայմանագիր կնքած անձի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը պատվիրատուն, «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համաձայն, ծանուցումն ուղարկում է պայմանագիր կնքած անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով և միաժամանակ նույն օրը հրապարակում է www.gnumner.am հասցեով ինտերնետային կայքում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած անձը, պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ, համարվում է պատշաճ ծանուցված` ծանուցումը, սույն ենթակետում նշված կայքում հրապարակվելուն հաջորդող օրվանից:».

4) 47-րդ կետի 1-ին ենթակետում «ֆինանսների նախարարություն» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով.

5) ուժը կորցրած ճանաչել 47-րդ կետի 3-րդ ենթակետը.

6) 48-րդ կետում «ֆինանսների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն» բառերով, իսկ «ֆինանսների նախարարությունից» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից» բառերով.

7) 49-րդ կետում «ֆինանսների նախարարությունից» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից» բառերով.

8) 50-րդ կետում «ֆինանսների նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով.

9) 56-րդ կետի 1-ին ենթակետից հանել «բացառությամբ սույն կարգի 47-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերի» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի N 1904-Ն որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1916-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1370-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը «առձեռն կամ փոստով» բառերից հետո լրացնել «կամ register@armeps.am էլեկտրոնային փոստի միջոցով» բառերով:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին միջազգային վարկանիշ շնորհելու կապակցությամբ կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց համապատասխան բյուջեներով նախատեսված ծախսային ծրագրերով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում այդ ծրագրերի համար բացված գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման միջոցով` միջազգային վարկանիշ շնորհելու ծառայությունները մատուցող կազմակերպությունների կողմից պատվիրատուին ներկայացված գրավոր պահանջի (ինվոյսի) հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հուլիսի 7
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան