ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 34 |
քաղ. Բուրաբայ |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության և Բելառուսի Հանրապետության միջև Բելառուսի Հանրապետության տարածքում Եվրասիական տնտեսական միության դատարանի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Ա. Ա. Ֆեդորցովին ստորագրել նշված Համաձայնագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու վերաբերյալ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային նշանակություն չունեցող փոփոխություններ։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|