Basic information
Number
N 2658-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (08.09.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2017.11.17/31(600).1 Հատուկ բաժին
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
07.09.2017
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
07.09.2017
Effective date
08.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

7 սեպտեմբերի 2017 թ.

N 2658-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԷԼԻՏ-ՄԵԴ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-001940 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 33-րդ հոդվածի 3-րդ մասը, 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2017 թվականի օգոստոսի 25-ին ներկայացված հայտը.

 

Հրամայում եմ`

 

1. «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (2014 թ. ապրիլի 11-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ-ԲՕ-001940 լիցենզիա) գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Կենտրոն, Մաշտոցի պողոտա, 2/3 հասցեից տեղափոխել ք. Երևան, Արաբկիր, Հ. Հակոբյան փողոց, 3/15 հասցե:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց ծանուցման թերթիկների ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Լ. Ալթունյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation