Գլխավոր տեղեկություն
Համար
N 29-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2016-02.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.04/59(1239) Հոդ.190
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2016
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616223

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հունիսի 2016 թ.

ք. Երևան

N 29-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից ներկայացվող` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողին քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումի ձևը կարող է ստացվել լիազոր մարմնից:

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

Հավելված N 1
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի N 29-Ն որոշման

 

__________________________________________

(նշվում է ընտրողների ցուցակը վարող լիազոր մարմնի անվանումը)

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ես` ________________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

անձը հաստատող փաստաթուղթ` __________________, տրված`_____________________________

(սերիա, համար)

               (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

բնակվում եմ _________________________________________________________________________

(բնակության վայրը)

և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեմ:

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը` Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցելու համար խնդրում եմ ինձ ընդգրկել իմ գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին տալ համապատասխան տեղեկանք:

 

 

 

Դիմող` ___________________

«____» ____________ 20    թ.

ստորագրություն

 

 

Հավելված N 2
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի N 29-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը`

Քաղաքացի _______________________________________________________________________

 (անունը, հայրանունը, ազգանունը)

անձը հաստատող փաստաթուղթ` __________________, տրված`___________________________

(սերիա, համար)

             (օրը, ամիսը, տարեթիվը և ում կողմից)

ընդգրկվել է ______________________ մարզի _________________________________ համայնքի,

 

_________________________________________________________________________ հասցեի,

 

թիվ _____________________________________ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

(ընտրական տեղամասի համարը նշվում է քվեարկության
օրվանից 40-ից մինչև 10 օր առաջ ընկած ժամանակահատվածում
ստացված դիմումների դեպքում)

  

 

 

_____________________________________________

_____________________

(լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման
ղեկավարի անունը, ազգանունը)

(ստորագրություն) 

 

Կ.Տ.

 

«____» ____________ 20    թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.06.2022, N 38-Ն 02.07.2022, N 29-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան