Գլխավոր տեղեկություն
Համար
N 695-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.08.08/59(1239).1 Հոդ.677
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.05.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մայիսի 2016 թվականի N 695-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1072-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության դրոշը և խորհրդանիշը սահմանելու, ինչպես նաև դրանց կանոնադրություններն ու նկարագրությունները հաստատելու մասին» N 1072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերում, N 1 հավելվածի վերնագրում, 1-ին, 2-րդ, 4-8-րդ կետերում, N 3 հավելվածի վերնագրում, 1-6-րդ և 10-րդ կետերում «արտակարգ իրավիճակների» բառերից առաջ հանել «տարածքային կառավարման և» բառերը.

2) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետին» բառերով.

3) որոշման N 3 հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Խորհրդանիշն իրենից ներկայացնում է արծիվ, որի երկարությունը 90 մմ է, լայնությունը` 120 մմ: Այն խորհրդանշում է քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների բնագավառները: Արծվի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: Արծվի թևի մոտ պատկերված է ութաթև աստղ: Աստղի միջնամասում պատկերված է նարնջագույն շրջան, որի կենտրոնում քաղաքացիական պաշտպանությունը և փրկարարությունը խորհրդանշող հավասարակողմ եռանկյունաձև կապույտ տարբերանշանն է՝ կողմի 20 մմ երկարությամբ: Արծվի թևի ներքևի հատվածում N «7» տառաչափով, հայերենով գրված է «ԱԻՆ:».

4) որոշման NN 2 և 4 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. հուլիսի 7
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 19-ի N 695-Ն որոշման

 

 

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
օգոստո
սի 26-ի N 1072-Ն որոշման

 

Ձև

 

Դ Ր Ո Շ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_9561

 

Նկ. 1. Դրոշի երեսի կողմ

 

Ներմուծեք նկարագրությունը_9562

»:

 

Նկ. 2. Դրոշի հակառակ կողմ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
մայիսի 19-ի N 695-Ն որոշման

 

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության 2010 թվականի
օգոստո
սի 26-ի N 1072-Ն որոշման

 

Ձև

 

Խ Ո Ր Հ Ր Դ Ա Ն Ի Շ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_9563

»:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան