Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-179-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.10.26/67(439) Հոդ. 1244
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
10.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ՆՀ-183-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի նոյեմբերի 19-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-183-Ն հրամանագրով հաստատված կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ներման խնդրագրերը բավարարելու կամ մերժելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ի կատարումն ուղարկվում են՝

ցմահ ազատազրկման, որոշակի ժամկետով ազատազրկման, կալանքի, ուղղիչ աշխատանքների, գույքի բռնագրավման, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու և տուգանքի դատապարտված անձանց վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն,

կալանքի, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,

նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու և դատվածության վերացման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան։

Ներման խնդրագրերը բավարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի քաղվածքներն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեղեկատվական կենտրոն։»։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հոկտեմբերի 10
Երևան
ՆՀ-179-Ն