Գլխավոր տեղեկություն
Համար
N 617-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.06.22/49(1229) Հոդ.576
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 2016 թվականի N 617-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 737-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներ ստեղծելու և այդ ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու մասին» N 1146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 3 հավելվածի՝

ա. ամբողջ տեքստում «շահումով խաղերի» բառերից հետո լրացնել «, ինտերնետ շահումով խաղերի» բառերով,

բ. 7-րդ կետի 3-րդ ենթակետում «պարզ ընթացակարգով լիցենզավորումն է.» բառերը փոխարինել «ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառումն է.» բառերով,

գ. 8-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, վիճակախաղերի կազմակերպման գործունեությունների, աուդիտորական ծառայությունների իրականացման, ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման գործընթացի կազմակերպումը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գործընթացի կազմակերպումը.»,

դ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը «հայտերի» բառից հետո լրացնել «և ծանուցումների» բառերով,

ե. 8-րդ կետի 7-րդ և 8-րդ ենթակետերը «լիցենզիաների» բառից հետո լրացնել «և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման» բառերով,

զ. 8-րդ կետի 10-րդ ենթակետը «լիցենզիաներ տրամադրելու» բառերից հետո լրացնել «և ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար հաշվառելու» բառերով.

2) որոշման N 4 հավելվածի՝

ա. «Խաղային գործի և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորման բաժին» բառերը փոխարինել «Խաղային գործի լիցենզավորման բաժին» բառեռով,

բ. «Աուդիտորական գործունեության և պարզ ընթացակարգով լիցենզավորման բաժին» բառերը փոխարինել «Լիցենզավորման և ծանուցումների հաշվառման բաժին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունիսի 17

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան