ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2016 թվականի N 676-Ա
ՏԱՐԱԾՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 945-Ա որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ապահովման նպատակով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող տեխնոքաղաքի գլխավոր մասնաշենքի 4-րդ հարկի 703,7 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) Գյումրի քաղաքում կրթական և մշակութային կենտրոնի գործունեության ապահովման նպատակով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից «Սիմոնյան» կրթական հիմնադրամին տրամադրվում է անհատույց գործարքի միջոցով:
2. Առաջարկել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ժամանակավոր, անհատույց օգտագործման իրավունքով՝ 5 տարի ժամկետով, անհատույց գործարքի միջոցով հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին՝ վերջինիս հետ կնքելով տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հուլիսի 1 Երևան |