Գլխավոր տեղեկություն
Համար
N 588-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2016 թվականի N 588-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ Հուլիսի 1-ի N 586-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ եվ փոփոխություն ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին» N 586-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը՝

1) որոշման 3-րդ կետի՝

ա) 1-ին ենթակետը «Սյուզաննա Ավետիսյանինը» բառերից հետո լրացնել «, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Մխիթարյանինը» բառերով,

բ) 5-րդ ենթակետը «այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ ճանապարհածախսը» բառերից հետո լրացնել «, իսկ Արմեն Խաչատրյանինը, այդ թվում՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան ճանապարհածախսը`» բառերով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 4
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 4-ի N 588-Ա
որոշման

 

 

«Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
հուլիսի 1-ի N 586-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-9-Ը Ռուսաստանի Դաշնություն (ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ) ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ

   

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

   

Գ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

   

Օ. Եսայան

- ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

   

Գ. Դումանյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

   

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

   

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Ի. Իսայան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

   

Գ. Եգանյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

   

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

   

Գ. Գրիգորյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

   

Ս. Քարտաշյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

   

Ա. Ղևոնդյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ վարչության պետ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

   

Գ. Պողոսյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

   

Հ. Կարապետյան

- Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս

   

Է. Հարությունյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ (05.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

   

Ս. Ավետիսյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

   

Լ. Մինասյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի առաջին քարտուղար (02.07.2016 թ. - 10.07.2016 թ.)

   

Ա. Խաչատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)
   

Կ. Ասոյան

- ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

   

Հ. Մկոյան

- «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»
ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Շահինյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն»
ՊՈԱԿ-ի օպերատոր (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

   

Տ. Մեհրաբյան

- «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն»
ՊՈԱԿ-ի լուսանկարիչ (06.07.2016 թ. - 09.07.2016 թ.)

   

Բ. Բարսեղյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության պետ

   

Ա. Մխիթարյան

- ՀՀ վարչապետի անվտանգության ծառայության աշխատող»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան