Գլխավոր տեղեկություն
Համար
N 668-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.07.06/53(1233) Հոդ.644
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.06.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հունիսի 2016 թվականի N 668-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի «Վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման, ներմուծման հավաստագրի տրամադրման կարգերը և հավաստագրերի ձևերը հաստատելու մասին» N 706-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետից հանել «, իսկ կնիքի առկայության դեպքում դրանք նաև կնքվում են» բառերը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության սերտիֆիկատի և համապատասխանության հայտարարագրի միասնական ձևերը և դրանց ձևակերպման կանոնները հաստատելու մասին» N 1301-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետից հանել «և կնիքով (առկայության դեպքում)» բառերը.

2) որոշման N 2 հավելվածի 7-րդ կետի 8-րդ ենթակետից հանել «հայտատուի կնիքը (դրա առկայության դեպքում),» բառերը.

3) որոշման N 2 հավելվածի 8-րդ կետից հանել «հայտատուի կնիքը (դրա առկայության դեպքում),» բառերը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածք հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների ներմուծումը կանոնակարգելու մասին» N 1488-Ն որոշման N 1 հավելվածի N 2 ձևից հանել «, և կնիքը» բառերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի «Համապատասխանության հայտարարագրի գրանցման կարգը և համապատասխանության սերտիֆիկատի ու համապատասխանության հայտարարագրի ձևերը սահմանելու մասին» N 552-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետից հանել «և անհրաժեշտության և առկայության դեպքում հաստատվում է կնիքով» բառերը.

2) որոշման N 1 հավելվածի 24-րդ կետից հանել «և հաստատվի կնիքով (առկայության դեպքում)» բառերը.

3) որոշման N 2 հավելվածից հանել «Կ. Տ.» հապավումները:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր և երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի N 1 ձևից հանել «կնիքը (Печать, Seal)» բառերը.

2) որոշման N 2 հավելվածի N 1 ձևից հանել «Կ. Տ. (М.П, Seal)» բառերը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի «Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տալու կարգը հաստատելու մասին» N 1006-Ն որոշման հավելվածի N 1 ձևից հանել «Կ. Տ.» հապավումները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 1

Երևան