Գլխավոր տեղեկություն
Համար
N 587-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.07.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.07.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2016 թվականի N 587-Ա

 

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Մարիամ Այվազյանին 2016 թվականի հուլիսի 6-8-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա)՝ ԵՄ-Արևելյան գործընկերության պետությունների արդարադատության նախարարների և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը մասնակցելու համար:

2. Արփինե Հովհաննիսյանի և Մարիամ Այվազյանի՝ Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա) գործուղման հետ կապված ճանապարհածախսի և օրապահիկի ծախսերը, ինչպես նաև 2016 թվականի հուլիսի 6-7-ը գիշերավարձի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Արփինե Հովհաննիսյանի և Մարիամ Այվազյանի՝ Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա) գործուղման հետ կապված 2016 թվականի հուլիսի 7-8-ը գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սլովակիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հուլիսի 4

Երևան