ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2015 թվականի |
թիվ 35 |
քաղ. Բուրաբայ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր ստեղծել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծման հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով կոլեգիայի անդամի (նախարար) ղեկավարությամբ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային` աշխատանքային խումբ ձևավորել գործադիր իշխանության մարմինների, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների և բիզնես-համայնքի ներկայացուցիչներից, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատակիցներից, և հաստատել դրա կազմը:
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մեկամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածուներ՝ աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու նպատակով (յուրաքանչյուր պետությունից՝ 4-8 անձ)՝ գործադիր իշխանության շահագրգիռ մարմինների ղեկավարների տեղակալների, նշված մարմինների և լիազորված կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների (ղեկավարների տեղակալների) մակարդակով՝ նրանց թվից որոշելով համակարգողներին (յուրաքանչյուր պետությունից՝ 1 անձ), որոնք պատասխանատու են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծման հարցերով որոշումներ ընդունելու համար:
4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: