Գլխավոր տեղեկություն
Համար
N 122-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2016-21.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.06.15/13(556) Հոդ.150
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
25.05.2016
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

2 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60016179

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

25 մայիսի 2016 թ.

ք. Երևան

N 122-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «իէ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի օպերատորները.

1) Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության սահմանը հատող միջազգային կապուղիների կամ տվյալների հոսքերի վարձակալման կամ ձեռքբերման դեպքում, այդ կապուղիների կամ հոսքերի Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս աշխարհագրական երթուղիների վերաբերյալ համաձայնությունները (այդ թվում` պայմանագրեր, համաձայնագրեր) նախապես համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ.

2) ապահովում են սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված երթուղու կազմակերպումը.

3) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը գործող կապուղիների կամ հոսքերի Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս աշխարհագրական երթուղիների վերաբերյալ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված համաձայնությունները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան