ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
21 ապրիլի 2015 թվականի |
թիվ 34 |
քաղ. Մոսկվա |
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման ժամանակ կիրառվող մեծությունների արտահամակարգային միավորների, այդ թվում՝ միավորների միջազգային համակարգի (ՄՀ) հետ դրանց հարաբերակցության ցանկի հաստատման մասին
«Չափումների միասնականության ապահովման ոլորտում համաձայնեցված քաղաքականություն վարելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 10 հավելված) 9-րդ կետի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 12-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման ընթացքում կիրառվող արտահամակարգային մեծությունների միավորների, այդ թվում՝ միավորների միջազգային համակարգի (ՄՀ) հետ դրանց հարաբերակցության կից ներկայացվող ցանկը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |