ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2016 թվականի N 558-Ա
ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ 2016 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԱՌԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը և «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6-րդ գլխի 6.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ոռոգման նպատակով Սևանա լճից 2016 թվականի ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն մ3 :
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառն ապահովել համաձայն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, կախված եղանակային պայմաններից, Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառի չափաքանակի շրջանակներում կատարել ծավալային և ժամկետային փոփոխություններ:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ բարենպաստ (ջրառատ) եղանակային պայմաններում ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառի նախընտրելի մեկնարկային ժամկետ սահմանել 2016 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Հրազդան գետի հունի լվացման նպատակով Աղբյուրակի ջրամբարից մինչև Երևանյան լիճը, գետի հունով, յուրաքանչյուր ամսվա 15-ին և 30-ին բաց թողնել մեկ ժամով նախազգուշական ելք` 2.0 մ3 /վրկ և երկու ժամով հիմնական ելք` 5.0 մ3 /վրկ, ընդամենը տարեկան` 0.65 մլն մ3 :
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունիսի 3 Երևան |