Գլխավոր տեղեկություն
Համար
N 1031-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.06.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 նոյեմբերի 2013 թվականի N 1031-Ա

 

ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

Ստեղծել առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  նոյեմբերի  11

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

նոյեմբերի 11-ի N 1031-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի հայկական կողմի համանախագահ)

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ռ. Մակարյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ա. Ավետիսյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ա. Աֆրիկյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Ա. Ղազարյան

- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)

Ռ. Հարությունյան

- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Գ. Աղաջանյան

- Հայաստանի բեռնափոխադրողների միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Վարդանյան

- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Այվազյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային տնտեսական համագործակցության վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)

(հավելվածը փոփ. 22.06.16 N 541-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան