Գլխավոր տեղեկություն
Համար
N 599
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2001-15.10.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.08.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2001 թվականի N 599

 

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրավասու նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցման աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացվելուց հետո 15-օրյա ժամկետում դրանց մասին տալ եզրակացություն:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությանը` հանձնաժողովի եզրակացության հիման վրա 2 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների մասին կարծիքի հաստատումը և ներկայացումը միջգերատեսչական հանձնաժողով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2001 թ. օգոստոսի 13
Երևան

 

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

օգոստոսի 13-ի
N 599 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
   
 Ա. Բադալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
   
 Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
   
 Գ. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
   
 Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
   
 Է. Տարասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
   
 Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խորհրդական
   
 Ֆ. Բաշոյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ
   
 Ռ. Մինասյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)