Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-229-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.04.22/20(686) Հոդ.1511
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՆՀ-1159-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում արդարադատության խորհրդի մասով կատարված փոփոխությունները` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-1159-Ն հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության՝

11-րդ կետի «թ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

16-րդ կետում «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության, արդարադատության խորհրդի քարտուղարության ղեկավարները» բառերը փոխարինել «ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը» բառերով,

17-րդ կետի «ե» ենթակետում «և արդարադատության խորհրդի քարտուղարության կանոնադրությունները» բառերը փոխարինել «կանոնադրությունը» բառով,

17-րդ կետի «զ» ենթակետից հանել «, արդարադատության խորհրդի քարտուղարության» բառերը.

բ) հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի 14-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. դեկտեմբերի 13
Երևան
ՆՀ-229-Ն