Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 66
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.10.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2015 թվականի

թիվ 66

քաղ. Աստանա

«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 112 որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի մասին

Համաձայն Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու պայմանների և անցումային դրույթների վերաբերյալ 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության 61-րդ կետի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 112 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից


Վ. Գաբրիելյան


Վ. Մատյուշևսկի


Բ. Սագինտաև


Վ. Դիլ


Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 112 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու պայմանների և անցումային դրույթների վերաբերյալ 2015 թվականի մայիսի 8-ի արձանագրության 61-րդ կետի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29–ի պայմանագրին միանալու հետ կապված Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի իրականացման նպատակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համար սահմանափակումների, բացառումների, լրացուցիչ պահանջների և պայմանների անհատական ազգային ցանկերը հաստատելու մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 112 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից

Ղազախստանի Հանրապետությունից

Ղրղզստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

ՀԱՎԵԼՎԱԾ