Գլխավոր տեղեկություն
Համար
N 883-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.07.2016-03.03.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2012 թվականի N 883-Ա

 

ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով՝

1. Ստեղծել ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն ներկայացվելիք՝ Հայաստանի Հանրապետության «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» և «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիաների պարբերական զեկույցների մշակման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբեր և հաստատել դրանց անհատական կազմերը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խմբերի կողմից մշակված պարբերական զեկույցների նախագծերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 14

Երևան 

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 14-ի N 883-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՐՏԱՀԱՅՏՄԱՆ ՁԵՎԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 Ն. Տեր-Վարդանյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (աշխատանքային
խմբի ղեկավար)

Ա. Ղազարյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
ժամանակակից արվեստի վարչության պետ

Ս. Սահակյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ

Մ. Գրիգորյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբո-
սաշրջության զարգացման քաղաքականության վարչության
զբոսաշրջության քաղաքականության բաժնի պետ

Գ. Մնացականյան

- ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համա-
հայկական ծրագրերի վարչության մշակութային, սպորտի
և երիտասարդական ծրագրերի բաժնի պետ

Լ. Էյրամջյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
միջազգային կազմակերպությունների վարչության
ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի վարիչի պաշտոնակատար

Մ. Աղաջանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի
զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր
մասնագետ

Ն. Նորեկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման
վարչության գլխավոր մասնագետ

Ն. Բաղդասարյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի
սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության
բաժնի պետ (համաձայնությամբ)

Ա. Ասատրյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի
ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալ 
(համաձայնությամբ)

Մ. Գաբրիելյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության
և ազգագրության ինստիտուտի գիտական աշխատող
 (համաձայնությամբ)

Կ. Աղամյան

- «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Սաթյան

- «Հայաստանի կոմպոզիտորների միություն» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Պ. Դեմիրճյան

- «Հայաստանի գրողների միություն» հասարակական
կազմակերպության քարտուղար (համաձայնությամբ)

Գ. Մարտիրոսյան

- «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն» հասա-
րակական կազմակերպության անդամ (համաձայնությամբ)

Ա. Առաքելյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտա-
քին կապերի վարչության պետի տեղակալ (աշխատանքային
խմբի քարտուղար)

(հավելվածը խմբ. 25.07.16 N 668-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2012 թ.

սեպտեմբերի 14-ի N 883-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՄԱԿ-Ի ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼԻՔ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԸ ՄՇԱԿՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Սամուելյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ս. Սահակյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

   

Մ. Գրիգորյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության ծրագրերի և պլանավորման բաժնի պետ

   

Ք. Մեհրաբեկյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաժնի առաջին քարտուղար

   

Մ. Աղաջանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ

   

Ա. Գաբրիելյան

- ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետ

   

Գ. Շագոյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական աշխատող (համաձայնությամբ)

   

Մ. Նավոյան

- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության վարչության անդամ (համաձայնությամբ)

   

Ե. Մարգարյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան