Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-218-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2005-06.12.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.05.15/10(43) Հոդ.1474
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
30.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը` որոշում եմ.

1. Հիմնել դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել հետևյալ անվանակարգերով`

ա) երգեցողություն` մեկ մրցանակ.

բ) գործիքային կատարում` մեկ մրցանակ:

2. Դասական երաժշտության բնագավառում Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակը յուրաքանչյուր անվանակարգի համար շնորհվում է համանուն վկայագրի, շքանշանի և դրամական պարգևի ձևով:

3. Ի գիտություն ընդունել, որ

ա) անվանակարգերի հանձնախմբերի կողմից մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջները, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի համաձայն.

բ) մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից:

4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2005 թ. նոյեմբերի 30
Երևան
ՆՀ-218-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2018, ՆՀ-227-Ն 09.04.2018, ՆՀ-218-Ն
03.11.2011, ՆՀ-297-Ն 21.11.2011, ՆՀ-218-Ն
18.11.2008, ՆՀ-307-Ն 06.12.2008, ՆՀ-218-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան